Գաղտնիք չէ, որ կոտլետների մեծ մասի պատրաստման բաղադրիչներից է համարվում միսը, սակայն խոհարարները որոշել են կոտրել այս կարծատիպն ու սոխով կոտլետ պատրաստել:
Բաղադրությունը հետևյալն է.
2 գլուխ սոխ, 1 կարտոֆիլ, 3 ճաշի գդալ մաննի կաշա, ձեթ, տոմատ՝ 1 ճաշի գդալ, աղ:
Սոխը մանր կտրատեք, կամ անցկացրեք բլենդերով, մանրացրեք, քերիչով անցկացրեք նաև կարտոֆիլը, խառնեք սոխին, ավելացրեք մաննի կաշան և թողեք հանգստանա 10-15 րոպե: Այս ընթացքում միացրեք գազօջախը, թավայում մի քիչ ձեթ ավելացրեք, ապա պատրաստած զանգվածին տվեք կոտլետի տեսք, դրեք թավայում և ավեալցրեք տոմատ: Ցածր կրակի վրա եփեք մոտ կես ժամ: Արդյունքը կզարմացնի ձեզ, իսկ հյուրերն այդպես էլ չեն հասկանա, թե ի՞նչ կոտլետ էր:
Բարի ախորժակ:
Комментариев нет:
Отправить комментарий