8/04/2018

ՀՀ-ում նույնպես կհրաժարվեն պլաստիկից

«Հայաստանում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ  մեկանգամյա օգտագործման պլաստիկի  արգելման գործընթաց կսկսվի, որը կմեկնարկի մեկ համայնքից, բնակիչներին կբաժանեն կտորից տոպրակներ»,-հուլիսի 10-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է նախարար Էրիկ Գրիգորյանը, նշյալ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև կտարածվի մարզերի մակարդակով: 

Նախարարի փոխանցմամբ՝ ծրագրի իրականացման համար համապատասխան ֆինանսավորում ստացել են միջազգային կազմակերպություններից, ուստի բյուջեից ոչ մի դրամ չեն ծախսելու: 

Նշենք, որ Մոլդովայում 2021 թվականի հունվարի 1-ից կարգելվի պլաստիկե ամանների օգտագործումը: Օրենքին չենթարկվողների համար կսահմանվեն տուգանքներ: Հեղինակները Լիբերալ, ազգայնական և անկախ պատգամավորներն են: Նրանք առաջարկում են օգտվել մեկանգամյա օգտագործման այն ամաններից, որոնք պատրաստված են թղթից, եգիպտացորենի ալյուրից, շաքարից և այլն: Օրենքի որոշ կետեր կգործեն 2019թ. հունվարի 1-ից:
Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Եվրամիությունը: Ավելին, ավստրալիական երկու նահանգում սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է պոլիէթիլենային տոպրակների գործածումը: ՄԱԿ-ի տվյալներով ամեն րոպե աշխարհում սպառվում է 10 միլիոն տոպրակ: Որոշումը չկատարելու դեպքում նախատեսվում է տոգանք՝ 4,6 հազար դոլարի չափով: Բելգիայում նույնպես արգելված է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը:
ՄԱԿ տվյալներով ամեն տարի Խաղաղ օվկիանոսից 8 միլիոն տոննա պլաստիկ են դուրս բերում: Էկոլոգների խոսքով 2050 թվկանին պլաստիկը օվկիանոսներում ձկներից շատ կլինի:The New York Times-ի փոխանցմամբ ավելի քան 40 երկիր՝ ներառյալ Չինաստանը, Իտալիան ու Ֆրանսիան մասամբ կամ ամբողջովին արգելել են պոլիէթիլենային տոպրակների, պլաստիկե ամանների գործածումը:

Комментариев нет:

Отправить комментарий