2014 թվականի հոկտեմբերի 22-ին Լեհաստանի Սլուբիցե քաղաքում կբացվի «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն աշխարհում: Հեղինակը հայ քանդակագործ Միհրան Հակոբյանն է։
«Քանդակի հետ կապված աշխատանքները ժամանակի սղության պատճառով կատարել եմ մեկ ամսում: Այն կանգնեցվելու է Գերմանիայի Ֆրանկֆուրտի (Օդեր) հարևանությամբ գտնվող Սլուբիցե ուսանողական փոքրիկ քաղաքում: Քանդակի բարձրությունը 180 սմ է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միհրան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մտահղացումը պատկանում է «Կոլլեգիում Պոլոնիկում» (Collegium Polonicum) համալսարանի տնօրեն Կշիշտոֆ Վոյցեխովսկուն: Միասին էլ որոշել են, թե այն ինչպիսի տեսք է ունենալու:Իսկ, թե ինչո՞ւ են հենց իրեն առաջարկել կատարել այս աշխատանքը, քանդակագործը անկեղծանում է.«Վստահ էին, որ լավ եմ կատարելու այն»:
Քանդակի նախնական էսքիզն իրենից ներկայացրել է չորս տղամարդու, որոնք իրենց ձեռքերում բռնել են «Վիքիպեդիայի» հանրահայտ պատկերանշանը։ Սակայն, հետագայում հեղինակը փոխել է արձանի տեսքը` պատկերելով երկու կնոջ և երկու տղամարդու ֆիգուր։
Միհրան Հակոբյանը ծնվել է 1984 թվականի փետրվարի 18-ին՝ Արցախում: 2000-2006 թթ. սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում, 2010-2013 թթ.՝ Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի բանասիրության ֆակուլտետում:
2014-10-18
http://asekose.am/am/post/ktexadrvi-viqipedia-in-nvirvac-asxarhoum-arajin-housarcanehexinake-hayazgi-mihran-hakobyann-e
Комментариев нет:
Отправить комментарий