Բուրկինա Ֆասոյում 1983 թվականի օգոստոսի 4-ին տեղի է ունենում հեղաշրջում։ Իշխանությունն էլ վերցնում է 33 ամյա կապիտան Թոմաս Սանկարան։
Այդ տարիներին երկիրը կոչվում էր Վերին Վոլտա, սակայն Թոմասն այն վերանվանում է Բուրկինա Ֆասո։ Ինչպե՞ս են Աֆրիկայում գործում նախագահները։ Սկզբում զավթում են իշխանությունը, հետո գլխատում են ընդդիմությանն ու ոսկու մեջ լողում։ Իսկ Սանկարան հրաժարվում է 2000 դոլարանոց նախագահի աշխատավարձից՝ պահելով սպայի իր 450 դոլար աշխատավարձը, իսկ մնացած գումարը փոխանցում է մանկատներին։
Այնուհետև կապիտանը վաճառում է բոլոր թանկ Մերսեդեսներն ու դրա փոխարեն գնում է փոքր Renault 5 մեքենաներ։ Ու ըստ նրա՝ չինովնիկի նպատակը ժողովրդին ծառայելն է, ոչ թե շքեղ Մերսեդեսներով շրջելը։ Չինովնիկների աշխատավարձը դարձնում է նորմալ, արգելում է թռչել <<Բիզնես դասով>>, անգամ ինքն է հանդիպումներին մեկնում էկոնոմով, քանի որ դա վճարվում էր պետբյուջեից։
Թոմասն իր սենյակից հանում է օդորակիչը՝ պատճառաբանելով, որ եթե մարդկանց 95%-ը չունի, ինքը չի ուզում նման ճոխություն։ Չինովնիկներին արգելում է հագնել թանկ բրենդային հագուստներ՝ փոխարենը ստիպելով կրել տեղական արտադրողների արտադրած հագուստը։ Այնուհետև տարվա ընթացքում գոնե մեկ անգամ չինովնիկներին ուղարկում էր գյուղացիների մոտ՝ ֆերմաներում օգնելու, հողագործությամբ զբաղվելու, որպեսզի նրանք ծանոթանան այն ծանր աշխատանքներին, որն անում է ժողովուրդն ու ավելի լավ օրենքներ ընդունեն։ Ու արգելում է բոլոր սենյակներում կախել իր նկարը՝ ասելով, որ երկրում իր նման 7 մլն մարդ կա, իմաստ չի տեսնում նկար կախել սենյակներում։
Սանկարան հրաման է արձակում, որ տարվա ընթացքում տղամարդիկ գոնե 1 օր գնան շուկա, իրենք գնումներ անեն, բերեն տուն ու կնոջ համար ընթրիք պատրաստեն։ <<Ցույց տվեք ձեր սերն ու կտեսնեք, թե ինչ լավ է անցնելու համատեղ կյանքը>>։ Դժգոհության ալիքը կամաց-կամաց հասունանում էր, քանի որ և չինովնիկները և տղամարդիկ ահավոր դժգոհ էին ընդունած նորմերից։
Նախագահը բոլոր հողերը բաժանում է գյուղացիներին և արդյունքում 2,5 անգամ բարձրանում է բերքատվությունը՝ երկրում վերջ դնելով սովին։ Թոմասը հրաժարվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի օգնություններից՝ ասելով, որ սպիտակ երկրներում ոչինչ պատահական չի լինում՝ սկզբում քեզ կերակրում են, հետո քեզ կառավարում։
Չինովիկների հոսքը բանտեր չէր դադարում․ 100 դոլար վերցնելու համար 10 տարի բանտ։ Սանկարան Սահարայում 10 մլն ծառ է տնկում, իսկ 2,5 մլն երեխաներ ստանում են պատվաստումներ, որը նրանց փրկում է վիրուսներից։ Երկիրը կամաց-կամաց ոտքի էր կանգնում և աղքատության մակարդակը զգալի նվազել էր, որը բնականաբար ձեռք չէր տալիս Ամերիկայի ու Եվրոպայի լիդերներին։
Ֆրանսիական հատուկ գործակալությունը պատրաստվում էր հերթական հեղաշրջումն անցկացնել Բուրկինա Ֆասոյում՝ տեղացիներին վճարելով 5 մլն դոլար։ 1987 թվականի հոկտեմբերի 15-ին զինվորների մի խումբ հարձակվում է Թոմաս Սանկարի վրա ու սպանում։ Խմբի ղեկավարն էր Սանկարայի մտերիմ, նախարար Բլեյզ Կամպաորեն, ով էլ սպանում, մարմինը կտրատում է ու թաղում անհայտ մի վայրում։
Բլեյզ Կամպաորեն երազում էր, որ մտնի Սանկարայի տուն ու կտեսնի Ռոլլս-Ռոյսի բանալիներ, ոսկիներ ու միլիարդների չեքեր։ Սակայն հետախուզության արդյունքում գտնում է հին Peugeot մեքենա, 3 կիթառ, 1 սառնարան ու 4 հեծանիվ։ Ու Կամպաորեն Աֆրիկայի երկրներին բնորոշ դիկտատուրա հաստատեց, 27 տարի ղեկավարեց Բուրկինա Ֆասոն՝ մարդկանց խոստանալով դեմոկրատիա՝ սոցիալական ռեժիմի փոխարեն։
Комментариев нет:
Отправить комментарий