10/04/2025

Նահապետ Քուչակ

 

 

Նահապետ Քուչակի մասին պահպանվել են հետաքրքիր ավանդազրույցներ։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը։

Նահապետ Քուչակն իր աշակերտի հետ շրջակա գյուղը գնալիս հայտնվում է գայլերի շրջապատման մեջ։ Նա քամանչան ձեռքին բարձրանում է ծառն ու սկսում է երգել ու նվագել։ Գյուղացիները հասնում են այն պահին, երբ գայլերը հանգիստ շրջապատած լսում են նվագը։

 

 

 

 

 

 

Ալբերտ Փարվանյան «Նահապետ Քուչակ»

 

Քուչակը ծերության օրերին գնում է Խառակոնիս և սկսում է հող մշակել։ Լուր է գալիս, թե սուլթանի կինը ծանր հիվանդ է, հարկավոր է մեկը, ով իր երգով այնպես հուզի նրան, որ արտասվի։ Բոլոր աշուղները ձախողվում են։ Սութանին հաղորդում են, որ Քուչակ անունով երգիչ կա։ Քուչակը հրավիրվում է պալատ։

Մի շարք արկածներից հետո նա հասնում է սուլթանի պալատ և երգում թագուհու համար։ Նրա երգը հուզում է կնոջը, նա արտասվում է և առողջանում։

 Սուլթանը հարցնում է, թե ինչ կուզի հրաշագործ երգիչը որպես վարձատրություն։ Նահապետ Քուչակը սուլթանին առաջարկում է Ստամբուլից մինչև Խառակոնիս 7 կամուրջ, 7 եկեղեցի, 7 մզկիթ կառուցել։ Նրա խնդրանքը կատարվում է։

Комментариев нет:

Отправить комментарий