10/04/2025

Գաբրիել Սունդուկյան

 

Սունդուկյանը շատ ուշ է սկսել ստեղծագործել։

Չէր սիրում գրել,  թելադրում էր մեկ ուրիշին՝ քայլելով սենյակում։ 

Նա մտերիմ էր հայտնի դերասան Գևորգ Չմշկյանի հետ  և հաշվի էր առնում նրա դիտողությունները։

Իսկ իր ստեղծագործությունները բեմադրելիս դերասանների «հոգին հանում էր»՝ ստիպելով այնքան կրկնել նույն արտահայտությունը մինչև ինքը գոհ մնար։

Այն երջանիկ գրողներից էր, որ  նյութապես ապահովված էր և իր գրական ստեղծագործություններից նյութական ակնկալիք չուներ։ Գրականությամբ զբաղվում էր սրտի թելադրանքով։ Գիտեր 7 լեզու՝ պարսկերեն, արաբերեն, իտալերեն ֆրանսերեն և այլն։                                 

Ըստ Մարիամ Թումանյանի հուշերի

Կնքահայրը

Թիֆլիսում կինտո էին անվանում մսավաճառներին գինեվաճառներին, ձկնորսներին և այլն։ «Պեպոն» արդեն գրված էր, մի քանի մանրամասներ էին միայն մնացել, երբ Սունդուկյանը փողոցում գտնում է իր Պեպոյի նմանակ կինտոյին և հրավիրում տուն, բարեկամանում հետը։  Նրան դարձնում է իր զավակներից մեկի կնքահայրը։ 

Սունդուկյանը խոստովանել է, որ Պեպոյին ինքը որոշ չափով իդեալականացրել է, իսկական կինտոյի ավելի շատ նման է Գիքոն։

 

 

 

 

Կինտո (լուսանկարը՝ Դմիտրի Երմակովի)

Աքսոր

1853 թ․ էր։ 28-ամյա գեղեցիկ և խելացի Գաբրիելով հրապուրվում էին ազդեցիկ կանայք, իսկ դա շատերի խանդն ու նախանձն էր բորբոքում։ Շուտով ցարական մի պաշտոնյանի հետ վեճը առիթ է դառնում, որ նրան ձերբակալեն և աքսորեն Դերբենդ:

Թիֆլիս է վերադառնում 5 տարի հետո։

 

 

80-ամյա Սունդուկյանը մի անգամ Շիրվանզադեին ասում է․

-Գիտե՞ք, եթե այժմ մի սիրուն կին ինձ ժամադրության կանչի, վազելով կգնամ։ Կգնամ թեկուզ անձրև, ձյուն, փոթորիկ, կարկուտ, երկրաշարժ լինի։ Այս փուչ աշխարհում ինչն է ավելի անուշ, քան կինը։

Նկարը՝ Էդուարդ Իսաբեկյան «Սունդուկյան»

 

 

..Ու անվերջ էն Մեծ Պեպոն (Սունդուկյանը), կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած՝ իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա.– Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած... Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար: 

Հովհաննես Թումանյան

Աշխարհիս մեջ քիչ գրագետ կա, որ Սունդուկյանին չափ զուտ անխառն, իրապաշտ եղած ըլլա. իր մեջ ոչ մեկ հետք ռոմանտիզմի, ոչ մեկ ջանք իրականությունը շտկռտելու, ոսկեզօծելու, ոչ մեկ փափագ տարօրինակ, խորհրդավոր կացություններ ու էակներ ստեղծելու: Սունդուկյանը նստած է կյանքին դիմացը ... զայն դիտած ու տեսած է ինչպես որ է ան, և վերարտադրած է իր գործին մեջ․․․

Արշակ Չոպանյան

Արշակ Չոպանյան

Ես մի վրացի, իսկ դու հայ ես մի,

Բայց մենք երկուսով եղբայր ենք հիմի,

Երկուսս էլ զավակ նույն հողի, ջրի,

Ե՛վ նույն բնության, և՛ նույն լեռների։ 

ԱԿԱԿԻ ԾԵՐԵԹԵԼԻ

Комментариев нет:

Отправить комментарий