5/10/2012

«Բեսեդկա»


Գարնան ամպին ու զամպին, ձմռան բքին ու քամուն` չըխկ-չըխկ-չըխկ. լսվում է նարդու ձայնը: Խաղում են մեր բակի «բիձեքը»: Բիձա ասելն էլ դեռ հարաբերական է: Պարզապես մեկ օր կանգնել են հայելու առջև, տեսել իրենց ճերմակած մազերն ու բղավել.
-Վա~խ ոտքս, վա~խ  ձեռքս, վա~խ մեջքս, վա~խ սիրտս,  իրենց որակել  «բիձա», իջել «բեսեդկա»(տաղավար) ու գլորել զառը: Այդպես` ամեն օր:
Նրանք նաև բակի «պահապան հրեշտակներն» են: Եթե մեկն անցնի այդ կողմերով, քառասուն աչքեր կծռվեն-կդձվեն ու զառի փոխարեն կգնա-կգա լեզուն:
-Արա, էս ո՞վ ա, ո՞ւմ տղեն ա, տեղը չեմ բերում:
 «Աշխատանք չունե՞ս» հարցին միանգամից կհաջորդի  «չկա, ինչ անեմ» պատասխանը: Մի փոքր կնվնվան, կտրտնջան և վերջ: Դե, ընտանիք, քեզ տեսնեմ: Կամ էլ` հույսները կդնեն արտասահմանում ապրող բարեկամների վրա:Բայց, դե մեկի բախտը կբերի, հարազատները հիշողության հետ խնդիրներ չեն ունենա, մյուսներինը` ոչ: Ում բախտն էլ որ չբերի, նրան հոգեհարազատ կդառնան այս տողերը.
-Ո՞ւր կորան, մոտիկներս ու՞ր կորան
Ինչքան լացի, ձեն ածի
Ձեն չտվին, լուռ կորան......
Իսկ զառը կշարունակի գնալ-գալ, կբերի գարեջրի շշեր, շաշ աչքեր, ծուռ ոտքեր: Արևը մայր կմտնի, ամպի տակից աչքով կանի լուսինը, կշողշողան աստղերը, կգա առավոտը, կնշմարվեն գարեջրի շշերը, կոտրած ապակին ու կլսվեն դեպի «բեսեդկա» շարժվող «բիձեքի» ոտնաձայները:

5/09/2012

Ոչինչ չի մոռացվել, չի մոռացվել ոչ ոք




Շնորհավորում ենք Ձեզ և մեզ` հայ ժողովրդի հաղթանակների հերթական տարեդարձի կապակցությամբ: Այսօր ողջ առաջադեմ մարդկությունը տոնում է Մեծ հաղթանակի  67-րդ, Շուշիի ազատագրման 20-րդ և Հայաստանի 1-ին հանրապետության 94-ամյակը:


 Մայիսի 26-ին լրանում է Ավարայրի ճակատամարտի 1651-ամյակը:


451 թվականի մայիսի 26-ի վաղ առավոտյան Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ  հայող 66 հազարանոց  զորքն, անցնելով Տղմուտը`  մխրճվեց թշնամու մարտակարգի մեջ: Պարսից բանակի որոշ գնդեր չդիմացան ճնշմանը և նահանջեցին: Սպարապետը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից պահեստազորին: Պարսիկների շարքերում խուճապ սկսվեց: Թվում էր` հայերը հաղթանակ են տանում: Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսից զորքի թվական գերազանցությունը: Մուշկան Նիսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորվեցին, օգնության եկավ «Մատյան գունդը» :
Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորականներին և աստիճանաբար սկսեցին սեղմել օղակը: Կատաղի և օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին` ծանր կորուստներ պատճառելով թշնամուն: «Չգիտակցվաց մահը մահ է,գիտակցված մահը` անմահություն », - այս էր նրանց նշանաբանը: Երեկոյան մարտը դադարեց, հայոց զորքը վերադարձավ իր դիրքերը: Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին կրել, բայց չէին հաղթել  նաև պարսիկները: Նրանց զոհերի թիվը 3 անգամ ավելի մեծ էր, բացի այդ` թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին:




«Ոչ թե  մեկ կողմը հաղթեց և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով` երկու կողմն էլ պարտություն կրեցին» - գրում է Եղիշե պատմիչը:

Հայերն ապացուցեցին, որ կարող են միասնական բռունցք դառնալ ընդդեմ թշնամու:

 Մեր ազգն այդպիսի բռունցք դարձավ նաև Մայիսյան հերոսամարտերի ժամանակ:
1918 թ. Մայիսի 24-իս 27-ը,  երբ կրկին դրված էր հայ ժողովրդի լինել չլինելու հարցը, մի քանի կարևոր մարտերից հետո` Սարդարապատում ` գեներալ Մովսես Սիլիկյանի և Բաշ Ապարանում ու Ղարաքիլիսայում` գնդապետեր Դանիել և Պողոս Բեկ Փիրումյանների ու այլ հերոսների ջանքերով հայերը հասնում են լիակատար հաղթանակի և մայիսի 28-ին Հայաստանը հռչակվում է անկախ հանրապետություն:


1941 – 1945 թթ. Մեր ժողովուրդը պատմական հաղթանակ տարավ: 

Տարբեր ռազմաճակատներում մեր ժողովրդի զավակները քաջաբար են դրսևորել իրենց: Հայրենական պատերազմում իրենց  հերոսությամբ, արիությամբ հայորդիները մասնակից եղան այդ հաղթանակի կերտմանը: Չափազանց թանկ գնով նվաճված մի հաղթանակ , որը մարդկությունից խլեց ավելի քան 20 մլն կյանք:





Գնալով նվազում է պատերազմի վետերանների թիվը: Նրանք գնում են  բնական մահով, հին վերքերով, գնում են հանդիպելու այն ջահել հոգիներին, որոնք հեռավոր մի օր ռազմի խելահեղ հրդեհներում կերապարանափոխվաժ` ասես սպիտակ կռունկեր դարձած` անվայրէջք ճախրում են մարդկության հիշողության երկնքում:



Այսօր վետերաններն ապրում են իրենց ալեհեր հուշերում, իրենց իմաստության լռության մեջ: Նրանց  հոգում մինչև վերջին օրը կհնչի անցած մարտերի շառաչը, կմխա զոհված ընկերների կորստյան ցավը: Նրանք ապրում են նաև իրենց գործի հպարտության անքակտելի զգացումով, համաժողովրդական հարգանքի մշտական առկայությամբ:



 Ոչինչ չի մոռացվել, չի մոռացվել ոչ ոք: Մեր հիշողությունից երբեք չի ջնջվի և ոչինչ չի ջնջի մեր պապեր հերոսական ու ողբերգական անցյալը:



 Գարնանային այս հիանալի տոնը հայերիս համար խորհրդանշական է նաև  1992 թվականի մայիսի 9-ի Շուշիի ազատագրմամբ:



Հայորդիներ, կամավորները, ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնելով անցավ պաշտպանության` իր պատմական տարածքը բարբարոսներից պաշտպանելու համար: Օրհասական մարտեր ծավալվեցին Արցախի փրկության համար: Իրենց հերոսությամբ  աչքի ընկան Սամվել Բաբայանը, Քրիստափոր Իվանյանը, Սամվել Կարապետյանը, Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, Վահագն Վարդևանյանը, Յուրա Պողոսյանը, Պետրոս Ղևոնդյանը և այլ քաջեր:






 Յուրաքանչյուր հայ  վեր էր ածվել արդարության  պաշտպանի, իր ունեցած  հողի պաշտպանի, իր իր հայրենիքին նվիրված զավակի: 



Նրանց մեծագույն սխրանքների շնորհիվ է, որ ազատագրվեց Արցախը:

Շուշիի ազատագրմամբ հայ ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց իր համախմբվածությունն ընդդեմ բարբարոս թշնամու:


 Եվս մեկ անգամ շնորհավորենք մեզ` հայերս, մեր մայիսյան հաղթանակների կապակցուրյամբ: Մեր հուշերում միշտ կապրի իր քաջագործուրյուննեով պատմության մեջ մտած յուրաքանչյուր հայորդու անուն:

 Փառք մեր ազգին, փառք մեր հերոսներին:

Կեցցե հայ ժողովուրդը, կեցցե հաղթանակների մայիսը:

5/08/2012

Համբու'յր, համբու'յր, համբու'յր


Վերջին անգամ համբույր քեզ տամ, վերջին անգամ նստենք քարին` թռչեմ գիրկդ, վերջին անգամ...
Եկավ գարունն ու իր հետ բերեց իրար փաթաթված, պըռչ-պըռչացնող, մեկը մյուսի աչքի ճպուռն հանող, աշխարհի վերջին հավատացող սիրահար զույգերի: Բերեց ու վայ այդ բերելուն:
  Ի՞նչ մեղք է գործել կանգառում երթուղայինի ժամանմանը  սպասող պապիկը կամ գրքերից հազիվ աչքը կտրած երիտասարդը, որ աչքը հանգիստ պահելու, չլարելու համար ծառ, ծաղիկ, լուրթ երկինք տեսնելու փոխարեն տեսնում է «խաչապուրի» դարձած, «անսահման» սերը ցույց տվող զույգերի, թե ա'յ, ա'յ ընկեր կամ ընկերուհի ունեմ, ոչ ոքի չեմ տա, դե գնացեք, հի, հի, հի:

Ոչինչ, թող մեր աչքերը ցավեն «ծուռ աշտարակներին» նայելուց, թող ծերունին չեղած նյարդերն էլ քայքայի, բայց մեր սիրահարված զույգերը երջանիկ լինեն: Երջանիկ ոչ միայն ցուցադրաբար, այլ` իրականում:

5/03/2012

«Իմ սերը,կյանքի ցանկությունը հայ լինելն է».Ստեփան Փարթամյան. հեռուստահաղորդավար


Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին:
Ծնվել եմ Լիբանանում, տասնիննը  տարեկանում ԱՄՆ եմ տեղափոխվել, և, հա, քառասունիննը տարեկանում այստեղ  եմ` Հայաստանում:
Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել:
Հաճելի: Այն, ինչ-որ հիշում ես, հաճելի է և երանի ես տալիս, որ այդ տարիներին ոչինչ չգիտեիր: Այն, ինչ քեզ տրամադրում էին, ընդունում էիր, հատկապես հայկական տարբերակում, որ երեխաներին ազատ արտահայտվելու հնարավորություն չեն տալիս, հատկապես չորս, հինգ, վեց տարեկանում: Բայց ես ամեն ինչի մասին հարց եմ տվել: Եթե որևէ մեկն ասեր` սա այսպես էպիտի լինի, այն ժամանակվանից ասում էի` ինչու՞: Երևի այդ է պատճառը, որ տարբեր եմ ուրիշներից: ԱՄՆ-ում բավականին ինչուներ կային: Երբ լիբանանյան մտածելակերպով տասնիննամյա պատանին, նույն այսօրվա հայաստանյան երիտասարդի նման, որ ԱՄՆ է գնում`կարծելով,որ ամեն ինչ գիտի, քանի որ հայէ, բայց իրականում ոչինչ չգիտի, նույնը ես էի: Լիբանանից ԱՄՆ մեկնեցի ազգային տվյալներով, որն ինձ համար շատ կարևոր է: Բայց ժամանակը քեզ անպայման պարտադրում է, որ այլ կերպ նայես ամեն ինչին:
Կուզեի՞ք նորից մանուկ լինել:
Երանի եմ տալիս, որ վերադառնամ մանկություն, քանի որ այսօրվա իմ մտածողությամբ ինչե՜ր կարող էի անել: Օրինակ, եթե հետ վերադառնայի մանկություն, հայերեն կսովորեի և  հայկական դպրոցը չէի թողնի ու արաբական դպրոց գնայի, (վերաքննություն ունեի հայոց պատմություն, հայոց լեզու, կրոն առարկաներից): Այդ տարիներին պարզ չէր, որ իմ սերը, կյանքի ցանկությունը հայ լինելն է: Աշխույժ էի, տարբեր կազմակերպությունների անդամ: Օրինակ որևէ մեկը չասաց, որ այս տղան հետաքրքիր ապագա կարող է ունենալ, որովհետև մենք` հայերս, երբեք հետաքրքրված չենք, որ պատանուն, երիտասարդին նայենք և ասենք, որ ապագայում լավ մարդ կդառնա: Չափահաս էիք, երբ տեղափոխվեցիք ԱՄՆ: Մասնագիտության ընտրության որոշումն ինչպե՞ս կայացրիք: Հայրս լիբանանյան հեռուստատեսությունում եթերային թողարկման պատասխանատուն էր, կինոստուդիա ուներ: Միշտ ուզում էի գնալ ԱՄՆ ու կինոարվեստի բնագավառում հմտանալ: Ինը ամիս տևեց, որ հասկանայի, թե ինչ է ԱՄՆ-ն: Կենցաղը, մտածելակերպը հասկացա ու որոշեցի շարունակել կրթությունս: Այդ ծամանակ արդեն զգացվում էր նկարահանելու, մոնտաժելու ունակությունը: Համալսարան գնացի կրթություն ստանալու պարզապես նրա համար, որ գիտեի այդ ժամանակ հայի համար շատ կարևոր է «ինչ կրթություն ունես» հասկացությունը, որնիմ կարծիքով ամենասխալ մտածելակերպն է, քանի որ դպրոցի կամ համալսարանի կրթությունը մարդուն մարդ չի դարձնում, պարզապես գեղեցիկ հագուստի նման է: Երբ մոտենում ես, խոսում, տեսնում ես, որ դատարկ է: Կրթություն ստացա, քանի որ երբ հարցնեին, թե ի՞նչ կրթություն ունեմ, ասեի` հեռուստատեսության ու կինոյի բեմադրիչ: Հեռուստահաղորդումների ժամանակ միշտ ասում եմ, որ անգետի մեկն եմ, բայց, երբ տեղը գա ու իրենք ասեն, որ ամեն ինչ գիտեն,պիտի ասես, կներեք, ես էլ ունեմ այդ մեկը, բայց դա ինձ համար այնքան կարևոր չէ, քանի որ կենցաղային կրթությունս, շփումն հայերի հետ ինձ դոկտորի աստիճան է տվել:
Ինչպիսի՞ուսանող եք եղել:
Երբեք հետաքրքրությունս հոլիվուդյան կինոաշխարհը չի եղել և շատ կարևոր է ոչ թե կրթությունը, այլ` ընկերական միջավայրը` համալսարանում: Աշխատանք կունենաս այն դեպքում, թե ում ես ճանաչում և ոչ թե ինչ գիտես:
Ովքե՞ր կարող են Ձեզ ընկեր համարվել:
Ես ամեն մարդու մեկ անգամ եմ իրավունք տալիս,որ ընկերս լինի:այդ մեկ անգամից հետո նա է որոշում` կհեռանա, թե կմնա: Ինձ համար կարևորն անկեղծությունն է, նվիրվածությունը: Եթե ես այսօր պիտի լացեմ, ընկերս պիտի զգա, որ կացում եմ, եթե այսօր ուրախ եմ, պիտի իմանա, որ ուրախ եմ:
Իսկ ինչպիսի՞ն էին հայ և արտասահմանցի ուսանողների հարաբերությունները:
Մենք շատ ամաչկոտ ենք, կաշկանդված, մեր վանդակն ենք մտել, բայց անգամ վանդակում` բաժանված ենք իրարից: Ութսուներեք թվականին Գլենդելի քոլեջի մեր ճաշարան երբ առաջին անգամ ներս մտա, էլի լիբանանահայը, իրանահայը, հայաստանցինբաժանված էին: Ճաշարանի մեջտեղը սեղան դրեցի ու նստեցի` օրական երեք-չորս ժամ: Բոլորը եկան, մեջտեղ` նստեցին: Սա շատ կարևոր է: Իսկ, եթե անդրադառնանք արտասահմանցի ուսանողներին, ես օտար ընկերներ ունեմ, բայց ավելի շատ հայերի հետ էի:
ԱՄՆ-ում կրթություն ստանալուց հետո հե՞շտ գտաք աշխատանք:
Աշխատանք հասկացողությունը ես ստեղծեցի ինձ համար: Սովորելու տարիներին նկարահանում, մոնտաժ էի կատարում: Լոս Անջելեսում հայկական երկու ծրագրեր կային` մեկ ժամ տևողությամբ: Երբ հանրախանութում էի աշխատում, (գնված ապրանքըտոպրակներումէի տեղավորում), դիմացը հայկական այդ մեկժամանոց հաղորդման տաղավարն էր: Գնում, օգնում էի, երբ տասնհինգ րոպե ազատ ժամանակ ունեի: Մինչև որ աշխատողներից մեկի հետ խնդիրներ եղան,նա հեռացավ և տնօրենն ասաց, որ ուզում է` միշտ իր կողքին լինեմ: Երեք աշխատանք էի անում (գազակցակայանում էի աշխատում, հանրախանութում, նկարահանումներ էի անում), հոգնած դասի էի գնում ու քնում: Վերջիվերջո ապրուստ պիտի հայթայթեի: Դժվարությունն ամենուր է, ոչ ոք չի ասի. առ այս գումարն ու ապրիր:
Անդրադառնանք Ձեր կարծիքը, «Բարի լույս», «Հայը» հաղորդումներին:
Տասնմեկ տարի առաջ Գլենդելում 60.000 հայ էր ապրում: Առաջին ծրագիրը, որ պատրատում էի,ասացի, որ ինձ ցույց տան գոնե մեկ հայկական ճաշարանչկարշատ ճաշարաններ, որ հայերն էին բացել, պարսկերեն, արաբերեն անուններ ունեինՀաղորդումն ամեն շաբաթ, գիշերը ժամը իննին էր: Տարբեր հացեր էի քննարկում և ասում էի` ձեր կարծիքը: Այդտեղից էլ անունս մնաց` «ձեր կարծիքը»: Ապա` «բարի լույս»  հաղորդաշարը: Անունս մնաց` «բարի լույս»: Երբ գիշերն ասում էի` բարի լույս, ասում էին` հիմա՞ր ես ի՞նչ ես գիշերով բարի լույս ասում, աաաաաա՜ հայաստանում առավոտ է, դրա՞ համար: Ասում եմ, չէ, բարի լույսը կապ չունի առավոտվա հետ: «Հայը»  հաղորդաշարում նույնպես քննարկում եմ տարբեր հարցեր:
Շատ գրողներ,հրապարակախոսներ են բնութագրել հայինԴուք ինչպե՞ս կբնութագրեքո՞վ է հայը:
Երբ նայում ես երկնքին` աստղերը փայլում են, երբ մոտենում ես` տարբեր են: Հայը այդ մեկ աստղն է և մյուս աստղերից ավելին չի փայլում:
Հայը մաքուր և ոչ թե ընդօրինակված մշակույթն է: