Վերջին անգամ համբույր քեզ տամ, վերջին անգամ նստենք քարին` թռչեմ գիրկդ, վերջին անգամ...
Եկավ գարունն ու իր հետ բերեց իրար փաթաթված,
պըռչ-պըռչացնող,
մեկը մյուսի աչքի ճպուռն հանող, աշխարհի վերջին հավատացող
սիրահար զույգերի:
Բերեց ու վայ այդ բերելուն:
Ի՞նչ մեղք է գործել կանգառում երթուղայինի
ժամանմանը սպասող պապիկը կամ գրքերից հազիվ աչքը կտրած երիտասարդը, որ աչքը հանգիստ պահելու, չլարելու
համար ծառ, ծաղիկ, լուրթ երկինք տեսնելու
փոխարեն տեսնում է «խաչապուրի» դարձած, «անսահման»
սերը ցույց տվող զույգերի,
թե ա'յ, ա'յ ընկեր կամ ընկերուհի
ունեմ, ոչ ոքի չեմ տա, դե գնացեք, հի, հի, հի:
Ոչինչ, թող մեր աչքերը ցավեն «ծուռ աշտարակներին» նայելուց,
թող ծերունին
չեղած նյարդերն
էլ քայքայի,
բայց մեր սիրահարված զույգերը
երջանիկ լինեն: Երջանիկ ոչ միայն ցուցադրաբար,
այլ` իրականում:
Комментариев нет:
Отправить комментарий