«Հայերենով կրթություն ստանալու իրավունքը խաթարվում է: Գիրք ստանալու համար նախատեսված հումքերը Ռուսաստանում ունեն 10-20 տոկոս մաքսատուրք և այն թղթերը, որոնք օգտագործվում են Հայաստանում, բոլորը ՌԴ-ում մաքսատուրքի են ենթարկվում: Արդյունքում ավելանում է ավելացված արժեքի հարկը` դառնալով 24 տոկոս»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մաքսային Միության` հրատարակչական գործի վրա ազդեցության մասին` ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ այս թանկացումները կլինեն, եթե Հայաստանի բանակցողները չկարողանան փաստարկներ բերել` տուրքը հանելու համար:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ կարող են իրենց օգնությունը ցուցաբերել բանակցողներին` հայատառ գիրքը փրկելու համար: Նրա խոսքով` ժամանակին միայն արժեքի հարկն էին մուծում: «Բանակցողներին կօգնենք` Հայաստանը պաշտպանելու ոչ հայատառ աղետից: Թղթի նկատմամբ կիրառվող մաքսատուրքը բերում է Սահմանադրության խախտման»,-նշեց բանախոսը` միաժամանակ փաստելով, որ կթանկանա ոչ միայն թուղթը, այլև ներկը, հեղուկը…
«Հիմնականում թերթերը Եվրոպայից են ներմուծվում, օրինակ` դասագրքերի դեպքում: Ինպե՞ս են ծնողները դրա թանկանալու դեպքում դասագրքեր գնելու»,-հարցրեց Արմեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է եվրոպական և ռուսական թղթերի որակային տարբերությանը` բանախոսը պատասխանեց.
«Ռուսական թուղթը եվրոպականից տարբերվում է այնքանով, որքանով «Ժիգուլին»` «Մերսեդեսից»:
Անի Կարապետյան
Комментариев нет:
Отправить комментарий