4/24/2014

Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ոճրագործությանից անցել է 99 տարի

Լրացավ  Օսմանյան  Թուրքիայում  հայերի դեմ իրականացված ոճրագործության 99-րդ տարին:  1915-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց 600 հայազգի մտավորական։ 
Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մուսուլմանները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։
Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: Տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնցում քննադատել են բնիկ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած կազմակերպությունների և երկրների համառոտ ցանկը:
Որոշումներ, օրենքներ և հռչակագրեր
Շվեդիայի խորհրդարանի բանաձև - 11 մարտի, 2010
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը - 4 մարտի, 2010
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը -10 հոկտեմբերի, 2007
Չիլի, Սենատի որոշումը – 7 հուլիսի, 2007 Արգենտինա, օրենք – 15 հունվարի, 2006
Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարությունը -19 ապրիլի, 2006
Լիտվա, Ասամբլեայի որոշումը – 15 դեկտեմբերի, 2005
Եվրոպառլամենտի որոշումը – 28 սեպտեմբերի, 2005
Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշումը -14 հուլիսի, 2005
Գերմանիա, Պառլամենտի որոշումը -15 հունիսի, 2005
Արգենտինա, Սենատի որոշումը – 20 ապրիլի, 2005
Լեհաստան, Պառլամենտի որոշումը – 19 ապրիլի, 2005
Նիդեռլանդներ, Պառլամենտի որոշումը – 21 դեկտեմբերի, 2004
Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշումը -30 նոյեմբերի, 2004
Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 21 ապրիլի, 2004
Արգենտինա, Սենատի հռչակագիրը – 31 մարտի, 2004
Ուրուգվայ, օրենք – 26 մարտի, 2004
Արգենտինա, օրինագիծ – 18 մարտի, 2004
Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա), Ազգային խորհրդի որոշումը-16 դեկտեմբերի, 2003
Արգենտինա, Սենատի որոշումը -20 օգոստոսի, 2003
Կանադա, Սենատի որոշումը – 13 հունիսի, 2002
Եվրոպառլամենտի որոշումը -28 փետրվարի, 2002
Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին II-ի հռչակագիրը, ՀՀ, Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001
Հովհաննես Պողոս II-ի աղոթքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001
Ֆրանսիա, օրենք – 29 հունվարի, 2001
Իտալիա, Դեպուտատների Պալատի որոշումը – 16 նոյեմբերի, 2000
Եվրոպառլամենտի որոշումը – 15 նոյեմբերի, 2000
Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ – 7 նոյեմբերի, 2000
Լիբանան, Պառլամենտի որոշումը -11 մայիսի, 2000
Շվեդիա, Պառլամենտի զեկույցը – 29 մարտի, 2000
Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ–28 մայիսի, 1998
Բելգիա, Սենատի որոշումը – 26 մարտի, 1998
Լիբանան, Դեպուտատների Պալատի որոշումը – 3 ապրիլ ի, 1997
ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, որոշում 3540 – 11 հունիսի, 1996
Հունաստան, Պառլամենտի որոշումը - 25 ապրիլ ի, 1996
Կանադա, Համայնքների պալատի որոշումը – 23 ապրիլ ի, 1996 Ռուսաստան, Դումայի որոշումը – 14 ապրիլի, 1995
Արգենտինա, Սենատի որոշումը – 5 մայիսի,1995
Եվրոպառլամենտի որոշումը – 18 հունիսի, 1987
ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 247- 12 սեպտեմբերի, 1984 Կիպրոս, Ներկայացուցիչների Պալատի որոշումը – 29 ապրիլի, 1982
ԱՄՆ, Ներկայացուցիչների Պալատ, համատեղ որոշում 148 – 9 ապրիլի, 1975
Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների Պալատ, որոշում – 20 ապրիլի, 1965
ԱՄՆ, Սենատ, որոշում 359 – 11 մայիսի, 1920
ԱՄՆ, Կոնգրես, Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919
ԱՄՆ, Սենատ, կից որոշում 12 – 9 փետրվարի, 1916 Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր -24 մայիսի, 1915

Комментариев нет:

Отправить комментарий