4/19/2014

Մի փոքրիկ սխալը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել.Խաչի օծման արարողություն` Օձունում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն  1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը  համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ:
Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի  առթիվ ու հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը  կապված է պատմության և հիշողության  հետ` 2014 թվականի համար ԻԿՕՄՕՍ-ն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի հուշարձաններին` մեկ անգամ ևս հիշելով պատմությունը:
Այս առիթով Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ` ՀՀ մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների, ՀՀ Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների, ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, Ճարտարապետների միության և այլ կառույցների համատեղ համագործակցության արդյունքում:
Երեկ` ապրիլի 17-ին, Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ խաչի օծման արարողությունը:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչու են ընտրել Օձունը` ասաց. «Եռակողմ համաձայնագիր է ստորագրվել դեռևս 2011 թվականին` պետություն-մասնավոր հատված ձևաչափով: Վերականգնման ծրագիրը շարունակելի է:  Խաչը տեղադրելուց հետո  նոր գմբեթը հասանելի կլինի ուխտավորներին, հավատացյալներին և հասարակությանը»:
Ճարտարապետ  Միշա Հակոբյանը խոսքում նշեց, որ հուշարձանը 8-9 վերականգնման շրջաններ է ունեցել: Առանցքայինը վերաբերել է 4-6-րդ դարերին:
«Պետք է ամբողջացվի հյուսային սրահի  կամարաշարը, որմնասյուները, ներսում` կրկնահարկերի ծածկերի վերականգնումը»,-ասաց ճարտարապետը` նշելով, որ  բարեկարգման հետ կապված աշխատանքները շարունակական են լինելու, իսկ վերանորոգումը  հավանաբար հաջորդ տարի կվերջացնեն:
«Առավել զգուշավոր են, քանի որ մի փոքրիկ սխալը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել»:
Անի Կարապետյան

http://asekose.am/hy_AM/news/8/157344-mi-poqrik-sxale-karox-e-lourj-heteanqneri-hangecnelxaci-ocman-araroxoutyoun-ocounoum.html

Комментариев нет:

Отправить комментарий