«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպում է «Ուդուլի» տոլմայի փառատոնը: Արդեն 4-րդ անգամ անցկացվող այս փառատոնը կրում է «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը: «Ուդուլի» նշանակում է խաղողի վազ, տոլման՝ խաղողածին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ նշելով, որ փառատոնը նպատակ ունի տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տարատեսակներ, հանրությանը ներկայացնել դրա պատրաստման եղանակները, և, իհարկե, հայկական այս կերակրատեսակը զերծ պահել թուրքացումից:
Պարոն Մամուլյանի խոսքով՝ փառատոնով հետաքրքրվում են նաև դրսից, բայց, այս անգամ ցանկություն են հայտնել ներկա լինել հյուրի կարգավիճակով:
«Լինելու է 30 տաղավար, 26-ը՝ մասնակիցներ: Խոհարարներից բացի կմասնակցեն հասարակական կազմակերպություններ: Հուսանք, հաջորդ տարի կմասնակցեն նաև քաղաքական գործիչները»,-նկատեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահը:
Նրա տեղեկացմամբ՝ լինելու է գլխավոր մրցանակ և երեք անվանակարգ՝ լավագույն համ, լավագույն տեսք եւ լավագույն մտահղացում: Մրցանակներ կշնորհվեն նաև հանդիսատեսի համակրանք, լավագույն տաղավար, կոկիկ տաղավար, լավ սպասարկում եւ այլ անվանակարգերում հաղթած անձանց: Կփորձեն պատրաստել նաև ամենաերկար տոլման: Այս, ամենը, բնականաբար չէր կարող լինել առանց ժյուրիի: Սեդրակ Մամուլյանի հաղորդմամբ՝ ժյուրիի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ՝ շոու բիզնեսից, քաղաքական ոլորտից:
«Ժյուրիի կազմում են ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը և ուրիշներ»,-ասաց նա:
Տոլմայի փառատոնին մասնակցելու են նաև «Ոսկե ծիրան»-ի հյուրերը. ովքեր, ինչպես նշեց պարոն Մամուլյանը, մեր մունետիկներն են:
Ոսկե Ծիրան» կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանն էլ անդրադառնալով«Ոսկե ծիրան»-ի և Տոլմայի փառատոնի կապին, նշեց, որ ցանկացած փառատոնի ընթացքում շեշտը դրվում է հենց տվյալ երկրի խոհանոցի վրա.
«Յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող փառատոների ընթացքում միշտ փորձում են առիթը բաց չթողնել եւ արտասահմանցի հյուրերին ներկայացնել իրենց խոհանոցը եւ ցանկացած այլ մշակութային արժեք: Եվ, ցավալին այն է, որ շատ երկրներում տոլման ներկայացնում են որպես իրենց ազգային ուտեստը»,-նկատեց նա:
Բանախոսները տեղեկացրին, որ փառատոնի ընթացքում վաճառված տոլմայի հասույթը բարեգործական նպատակներով տրվելու է Արմավիրի մարզի գյուղերի դպրոցներից մեկին՝ գրենական պիտույքների գնելու համար:
Անի Կարապետյան
http://asekose.am/hy_AM/news/11/164250-aj-patgamavore-tolmayi-paratoni-jyourii-andam.html
Комментариев нет:
Отправить комментарий