7/24/2014

Խառնարան՝ ի պատիվ հայ մեծանուն աշուղի

Գիտե՞ս որ Մերկուրիի խառնարաններից մեկն անվանվել է հայ մեծանուն բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի պատվին: Սայաթ-Նովա խառնարանը գտնվում է Մերկուրի մոլորակի 27,5° հարավային լայնության և 122,5° արևմտյան երկայնության վրա։ Տրամագիծը կազմում է 158 կմ։
Սայաթ-Նովան ծնվել է 1712 թ. հունիսի 14-ին՝ Թիֆլիսում, արհեստավորի ընտանիքում: 12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգն և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ–Նովա՝ երգի որսորդ։ Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ:
բնագիր
թարգմանություն
Դարդ մի՛ անի, ջա՛ն ու ջի՛գար, միտքըդ դիվաց չըտեսնէ.
Ա՛չք խաւրի, ա՛նգաճ խուլանայ` էրեսըդ թաց չըտեսնէ:
Վո՛ւնց արեգագըն շուղքըն տայ, վո՛ւնց լուսինըն լուս անէ.
Ա՛վալ քու տեսնողըն միռնի` քիզ գըլխիբաց չըտեսնէ:
Դուն գըլուխըդ մահի կու տաս, յիս էլ քիզիդ կու միռնիմ.
Միր էդնէն թամամ աշխարհըս սով քաշէ` հաց չըտեսնէ:
Թէվուր չըգամ ու չըտեսնիմ, հազար բաբաթ բան կ'օսիս.
Քա՛շկա մարդ վո՛ւնց գայ, վո՛ւնց խօսի, վո՛ւնց քի տըխրած չըտեսնէ:
Աստուձու բերնէմէն առնիս մըխիթարիչ սուրբ հոգին.
Է՛լ վաղ միռնի Սայաթ-Նովեն` ճիդըդ գըցած չըտեսնէ:
Մի՛ վշտանա, սի՛րտ ու հո՛գիս, միտքդ դիվաց* չտեսնի.
Ա՛չք խավարի, ունկ խլանա` երեսդ թաց չտեսնի:
Ո՛չ արեգակը ճաճանչ տա, ո՛չ լուսինը լույս անի.
Նախ թող քո տեսնողը մեռնի` քեզ գլխաբաց չտեսնի:
Դու գլուխդ մահի կտաս, ես էլ քեզ հետ կմեռնեմ.
Մեզնից հետո ողջ աշխարհը սով քաշի` հաց չտեսնի:
Թե որ չգամ ու չտեսնեմ, հազար տեսակ բան կասես.
Երնեկ մարդ ո՛չ գա, ո՛չ խոսի, ո՛չ քեզ տխրած չտեսնի:
Աստըծո բերանից առնես մխիթարիչ սուրբ հոգին.
Սայաթ-Նովեն թո՛ղ վաղ մեռնի` վիզդ ծռած չտեսնի:

Комментариев нет:

Отправить комментарий