7/17/2014

Դա մեր տեղն է և անպայման զբաղեցնելու ենք.Տոլմայի փառատոնն ու նոր բաղադրատոմսերը

Երեկ Սարդարապատում «Ոսկե Ծիրան-2014» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվեց «Ուդուլի» տոլմայի համահայկական, արդեն ավանդույթ դարձած հերթական՝ 4-րդ փառատոնը: Այն կրում էր «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը: Նպատակն է՝  տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տարատեսակներ, հանրությանը ներկայացնել դրա պատրաստման եղանակները, և, իհարկե, հայկական այս կերակրատեսակը զերծ պահել թուրքացումից:
Փառատոնին ներկա անձինքայդ թվում և օտարերկրյա հյուրերըմեծ ախորժակով համտեսեցին հայկական ավանդական այս կերակրատեսակի բազում տարբերակները, մինչ կմեկնարկեր բուն միջոցառումըԲացի խաղողի և կաղամբի թպով տոլմայից կային նաև ավանդական տոլմայի հիման վրա պատրաստված նոր տեսակներպաղպաղակովգազարովսմբուկովսերկևիլովհամեմունքներով
Մասնակիցներից մեկըօրինակպատրաստել շատերս հայտնի պասուց տոլմայի նոր բաղադրատոմսըայն է՝ թթու կաղամբի փոխարեն թարմ կաղամբորի համար օգտագործել է լիմոնի աղապա ձավարմեծ քանակությամբ սոխմի քիչ ռեհանձեթտոմատ:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը լրագրողների հետ զրույցում ասացոր հասարակությունը հասկանում էոր սա մշակութային միջոցառում է և ազգային խոհանոցը ոչ նյութական ժառանգություն է:
«Նպատակն էոր մենք հասկանանք և գնահատենք մեր արժեքներըԵթե մենք ինքներս իմանանքճանաչենքգնահատենքօտարը չի կարող ոչ յուրացնելոչ էլ կարծիք հայտնելԱզգային խոհանոցն էլ պաշտպանվելու կարիք ունիԱյն ինքնության ճանապարհներից մեկն է»,-նշեց Սեդրակ Մամուլյանը:
Մեր այն  հարցին՝  թե ինչո՞վ է հայկական խոհանոցը զիջում այլ երկրների խոհանոցներինպարոն Մամուլյանը պատասխանեցոր խնդիրը զարգացման մեջ է. «Շատ երկրներ մեր խոհանոցից ոգեշնչվելով վերցրել են և ձևավորելով որպես իրենցը շատ ավելի բարձր դիրքերում ենառայժմԲայց մենք այդ ճանապարհն անցնելու ենքԴա մեր տեղն է ևմիգուցեդեռ թափուր էսակայն մենք ենք զբաղեցնելու»,-նկատեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Տոլմայի փառատոնի օրվանապա «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահը պատասխանեցոր այն շարժական էքանի որ կապված է «Ոսկե Ծիրան»-ի հետ  և անցկացվում է դրա շրջանակներում:
«Ողջունելի են նման միջոցառումները և  ճիշտ էտոլման կարող են շատերը պատրաստելսակայն տոնածիսական ուտեստները բավականին տարբեր ենՀայկական տոլման տարբերվում է իր համով»,-ասաց ՀՀ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը:
Նաքանի որ ժյուրիի անդամ էրհասցրել էր համտեսել մասնակիցների պատրաստած տոլմաներըուստիկարևորեց ավանդական տոլմայի գաղափարին հավատարիմ լինելը:
Փառատոնին ներկա էր նաև ռոք-երաժիշտ, «The Beautified Project» ռոք-խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանըով մեր հարցինթե արդեն հասցրե՞լ է համտեսել տոլմանպատասխանեցոր ոչ թե հասցրել է համտեսելայլև կերել է.
«Սիրում եմ ամեն ինչ փորձելբայցվերջում վերադառնում եմ ավանդական տոլմային,-ասաց երաժիշտը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է նման միջոցառումըքանի որ տոլմա փաթաթելն ինքնին արվեստ էորի արդյունքը իր գեղեցիկ համն է:
Հարցինթե ինչո՞ւ նա ընդգրկված չէ ժյուրիի կազմումԱնդրե Սիմոնյանը պատասխանեցոր անցած տարի առաջարկ եղել էսակայն հրաժարվել էքանի որ մասնագետ չէ:
Նշենքոր ներկայացված էր 22 տաղավարտոլմայի գինը 50-200 դրամ էրԻսկ ժյուրիի կազմում ընդգրկված էին հոգիևինչպես մեզ հետ զրույցում նրանց ներկայացնելիս բնութագրեց Սեդրակ Մամուլյանըմարդիկ ենովքեր երբեք իրենց խղճի հետ գործարք չեն անիԼավագույն համլավագույն տեսք և լավագույն մտահղացում անվանակարգերում հաղթողներին համաձայն նրանց պատրաստած տոլմայի համի՝ ընտրելու էին «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ ԹորոսյանըՀՀ վաստակավոր արտիստուհի  Լեյլա ՍարիբեկյանըՀՀ ժողովրդական արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո),  երգիչ , երգահանազատամարտիկ  Դավիթ Ամալյանը, «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ վետերան  Արկադի Անդրեասյանն և ուրիշներ:
Հավելենքոր օգոստոսի 11-ին Սևանի տարածաշրջանում լինելու է Նավասարդը և Թոնրատոնը, 17-ին՝ Մեղրի և հատապտուղների փառատոնը, սեպտեմբերին՝ Խորովածի փառատոնը և այդպես շարունակ:





Комментариев нет:

Отправить комментарий