Գիտե՞ս որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տեղում նախկինում եղել է մատուռ և գերեզմանոց.Գեթսեմանի մատուռը: Մատուռի շուրջն է եղել հին Երևանի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ, 11-13-րդ դարերի կառուցված մի գմբեթավոր եկեղեցի։ 1679 թվակյանի երկրաշարժից հետո, այդ տեղում, նույն դարի վերջին, կառուցվում է մատուռը։ Այն քանդվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ այն ժամանակ Ժողովրդական տան կառուցման նպատակով։ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր Մատուռը այլ տեղում վերակառուցել, որը սակայն չի իրականացել, քարերի կորստի պատճառով։
Комментариев нет:
Отправить комментарий