Մեկ անգամ ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն Լիոնից Փարիզ գնալու համար անհրաժեշտ գումար չի ունենում: Ինչպես բոլոր անելանելի պահերին, այնպես էլ այս՝ օգնության է գալիս մի հնար գտնելու միտքը: Եվ այն գտնվում է...
Գրողը 3 փոքրիկ ծրարներ է պատրաստում, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է լինում. «Թույն թագավորի համար», «Թույն թագուհու համար», «Թույն թագաժառանգի համար»: Սրանք թողնում է հյուրանոցում՝ տեսանելի վայրում: Հյուրանոցի տերը այս ամենի մասին տեղեկացնում է թագավորական ընտանիքին: Ռաբլեին գտնում և տանում են Ֆրանսիս I թագավորի մոտ, ով էլ կորոշեր նրա ճակատագիրը:
Պարզվում է, որ ծրարում շաքար է եղել, որն էլ մեկ բաժակ ջրով խմում է Ռաբլեն՝ այսպիսով լուծելով իր խնդիրը:
Նշենք, որ Ֆրանսուա Ռաբլեն (ֆր.՝ François Rabelais; 1494, Շինոն - 1553թ. ապրիլի 9, Փարիզ), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի գրող, եվրոպական մեծագույն հումանիստ-երգիծաբաններից մեկն է, «Գարգանտյուան և Պանտագրյուելը» (ֆր.՝ La vie très horrifique du grand Gargantua, père de Pantagruel, hh 1-5, 1533-1564) վեպի հեղինակ։ Վեպում, որը անվանվել է ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան», Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը։ Վեպը որոշ հպանցիկ անդրադարձներ է պարունակում Հայաստանի պատմության մասին՝ Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն։ Այսպես, Ռաբլեն նշում է Հայոց Արտաշես արքայի անունը՝ գրելով այն ինչպես արտասանվում է հայերեն:
Комментариев нет:
Отправить комментарий