7/04/2014

Որքա՞ն պղպջակներ կան շամպայնի մեկ շշի մեջ

Գիտե՞ս, որ իսկական ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ մոտավորապես 49 միլիոն պղպջակներ կան:

Շամպայնը դա խաղողի փրփրուն գինին է։ Հերմետիկ փակ անոթներում երկրորդային խմորման միջոցով գինին հագեցվում է ածխաթթու գազով։ Մշակվում է խաղողի հատուկ տեսակներից։ Շամպայն է կոչվում Ֆրանսիայի Շամպայն նահանգի անունով, որտեղ առաջին անգամ մշակվել է XVII դարի վերջին։ Երկրորդային խմորմամբ ածխաթթու գազով հագեցման պրոցեսը կոչվում է շամպայնացում, որը կատարվում է շշերում (դասական եղանակ, երբ շամպայնացումը կատարվում է 0․8 լիտր տարողությամբ հերմետիկ փակված շշերում, հնացվում է 3 տարի) կամ պահամաններում (ընդհատ և անընդհատ)։ Ըստ շաքարի պարունակության տարբերում են բրյուտ (մինչև 0, 3%), ամենաանապակ (0, 8%), անապակ (3%), կիսաանապակ (5%), կիսաքաղցր (8%), քաղցր (10%) տեսակները։

Комментариев нет:

Отправить комментарий