11/27/2014

Օձերը կարող են նաև կույր լինել

Օձերը կարող են նաև կույր լինել: Մեծ մասի մարմնի երկարությունը մինչև 40 սմ է, միայն աֆրիկական կույր օձինը (T. humbo)՝ մինչև 80 սմ։ Մարմինը գլանաձև է, հարթ, մանր թեփուկներով պատված։ Պոչը կարճ է, հաստ։ Աչքերը փոքր են, վահանիկներով ծածկված և երևում են մուգ կետերի ձևով։ 

Կույր օձերը ստորգետնյա կյանք են վարում, լինում են հողի վերին շերտերում, քարերի տակ, անտառային փռոցաշերտում։ Սնվում են միջատներով, մրջյուններով ու նրանց ձվերով։ 

11/25/2014

Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը.Մոնթե Մելքոնյան

«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը...»

«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...»:

11/24/2014

«Շոռն ու Շոռշոռ»–ը. Ֆիլմ՝ անբան երկու ընկերների մասին

«Շոռն ու Շոռշոռ»–ը 1926 թվականին «Պետֆոտոկինո» կինոստուդիայի նկարահանած սև-սպիտակ համր գեղարվեստական ֆիլմն է, առաջին հայկական կատակերգությունը: Համո Բեկնազարյանը սցենարը գրել է մեկ գիշերում:

11/22/2014

Պանդան և ձյունը.զվարճալի տեսանյութ

Տորոնտոյի կենդանաբանական այգին YouTube-ում տեղադրել է զվարճալի տեսանյութ՝ պանդայի մասնակցությամբ: Նա մանկան նման խաղում է ձյան հետ:

11/18/2014

Ոսկե ձկնիկը՝ նաև երկնքում

Ոսկե ձկնիկը (լատ.՝ Dorado) երկնքի հարավային կիսագնդի համաստեղություն է։ Երկնքում զբաղեցնում է 179,2 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է անզեն աչքով տեսանելի 32 աստղ։ Ռուսաստանի տարածքից տեսանելի չէ։ Համաստեղությունում է գտնվում խավարման հարավային բևեռը։

11/10/2014

Մրցում են թռչունները. ընտրե՛ք լավագույնին

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2015 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:
«Տարվա թռչուն» նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը եւ ուսումնասիրմանը:
Հիշեցնենք, որ 2014թ –ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Հոպոպը:
Խնդրում ենք ընտրել Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից մեկին՝ այցելելով aspbirds.org  կայք, լրացրեք նորությանը կցված հարցաթերթիկը եւ ուղարկեք այն armbirds@yahoo.com էլ. հասցեին:

11/06/2014

Սեր և ատելություն

Հայ դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանը ծնվել է 1959թ. փետրվարի 27-ին՝  գիտնականի ընտանիքում։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։

11/01/2014

Հիմար մատն ու մանկական մատը՝ շախմատում

Աշխարհում ամենատարածված խաղերից մեկը շախմատը կամ ճատրակն է: Այն երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ է, որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։

Շախմատային պարտիայի (խաղի) սկզբում խաղացողներից յուրաքանչյուրը ունենում է 16 խաղաքար՝ մեկ արքա, մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ և ութ զինվոր։ Ընդամենը վեց տեսակի խաղաքարերից յուրաքանչյուրը քայլում է յուրովի։ Խաղաքարերը օգտագործվում են հակառակորդի խաղաքարերը հարվածելու և վերցնելու համար, խաղի նպատակն է «մատ հայտարարել» հակառակորդի արքային,[1] այն է, «հարվածի տակ վերցնել» հակառակորդի արքային, այնպես, որ հարվածից հնարավոր չլինի խուսափել։ Բացի մատ հայտարարելու դեպքից, խաղը համարվում է շահած, եթե.

հակառակորդը ինքնակամ հանձնվել է,

հակառակորդը սպառել է ժամանակը,

հակառակորդը չի ներկայացել խաղին։

Խաղը համարվում է ոչ-ոքի ավարտված, եթե.

խաղատախտակի վրա պատ է (տվյալ խաղացողը չունի ոչ մի քայլ),
կողմերից մեկը հայտարարում է հավերժական շախ,

դիրքը կրկնվում է երեք անգամ, եթե բոլոր դեպքերում քայլ պետք է կատարի նույն խաղացողը,

հիսուն քայլի ընթացքում չի վերցվել ոչ մի ֆիգուր և ոչ մի զինվոր չի կատարել քայլ,
կողմերի համաձայնությամբ (որոշ միցաշարերում այս դեպքը չի կիրառվում կամ կիրառվում է քայլերի սահմանափակմամբ, օրինակ՝ առաջին 30 քայլի ընթացքում համաձայնություն չի թույլատրվում)։

Տարբերում են խաղի 3 փուլ ՝սկզբնախաղ (երբեմն բացում), միջնախաղ և վերջնախաղ (երբեմն էնդշփիլ, գերմ.՝ Endspiel , թարգմանաբար՝ խաղի ավարտ)։

Շախմատում բացի սովորական մատից կա նաև հիմար և մանկական մատ։
Հիմար մատը  շախմատային պարտիայում երկրորդ քայլում արված մատն է (ամենաարագ մատը դասական շախմատում)։

Ավելի լայն իմաստով` հիմար մատը պարտիայի սկզբնական փուլում h4-e1 կամ h5-e8 անպաշտպան անկյունագծերից մեկով թագուհով կամ (որն ավելի քիչ է հանդիպում) փղով արվող մատն է։ Կա հիմար մատի ութ տարատեսակ։ Այսպես, սպիտակները կարող են խաղալ ոչ թե f3, այլ f4։ Կամ սկզբում քայլել ոչ թե «f», այլ «g» զինվորով։ Ինչպես նաև սևերը կարող են տեղափոխել ոչ թե e6, այլ e5։

Իսկ մանկական մատը ստացվում է 1. e4 2. Փc4 3. Թh5 4. Թ։f7× քայլերից հետո։ Խաղաքարերը կարող են տեղաշարժվել այլ հերթականությամբ, սակայն հիմնական գաղափարն այն է, որ թագուհին և փիղը գրոհում են f7 դաշտը։

Ի տարբերություն հիմար մատի, որը հազվադեպ է հանդիպում, մանկական մատը հաճախ է հանդիպում սկսնակների պարտիաներում։ Դրանից հեշտ է խուսափել, սակայն 1. e4 e5 2. Թh5 Աc6 3. Փc4 քայլերից հետո մանկական մատ կարող է ստացվել 3. Աf6 4. Թ։f7× քայլերից հետո:
Մանկական մատի հիմնական գաղափարը միայն սև արքայի կողմից պաշտպանվող թույլ f7 դաշտը գրոհելն է: