1/30/2012

Հայտնաբերվել է Մովսեսի ևս մի քանի պատվիրան


ԵրեկՉտեսստանի տարածքում պեղումներ կատարելիս, հայտնաբերվել է Մովսեսի մի քանի պատվիրան: Ստորև ներկայացնում ենք.

1.Երբ քայլում ես՝ նայիր քո առաջը, ոչ թե ուրիշի:
2. Ապրի՛ր քո կյանքով, ոչ թե ուրիշի:
3. Մտածիր քո մասին, ոչ թե ուրիշի. թե ամա՜ն այս ի՞նչ է հագել, կամ, թե ամա՜ն այս ո՞ւմ հետ է:
4. Եղիր միշտ պարզ ու բարիեվրո մի՛ դիր ո՛չ աչքերիդ, ո՛չ սրտիդ:
5. Հասարակական վայրում, երբ տեսնում ես երիտասարդ աղջկա և տարիքով մարդու, լոշտակներդ մի՛ սրիր  մոռանալով քո սեղանն ու դիմացիդ եղած-չեղածը:
6. Համե՞րգ ես գնում, թատրոն կամ այլ մշակութային միջոցառման, հիշի՛ր, որ բեմը դիմացդ է, և ո՛չ հետևդ:
7. Թանկարժեք մեքենադ վարելուց մայթով մի՛ գնա, այլ` փողոցով, իսկ, եթե տեսողության խնդիր ունես` ակնոց դի՛ր, ուղեղի խնդի՞ր ունեսլուծում չկա:
8. Ծնո՞ղ ես, եղի՛ր իսկական ծնող, մի՛ ասա ես չեմ ապրել զավակս, դու էլ մի՛ ապրիր:
9. Զավա՞կ ես, անձնագիր ստացար, մի՛ քեզ երևակայիր ու Ազատ, Անկախ Հայաստան պատկերացրուԱնձնագիրը նրա համար է, որ սկսես քիչ-քիչ դեմքդ ճանաչել:
10. Հինգ հազար դրամի կամ մեկ պարկ կարտոֆիլի դիմաց մի՛ ընտրիր հոտի առաջնորդՀինգ հազար դրամով ընտրվածն ի՞նչ պետք է լինի:

շարունակելի

1/25/2012

Ցանց,ցանց,ցանց


Վազեք, վազեք, արագ  վազեք, ընդօրինակեք  ամեն   վատ  հատկանիշ  ու  վազեք, վազեք: Տեսեք  հա, հանկարծ  կանգ  չառնեք, հետ  կմնաք  այն   էլ   ինչքա՜ն: Վազեք, վազեք, տեսեք  ձեր վազքի արդյունքում ինչ է ստացվում. այլասերված, շաշ աչք, միտքը ծուռ  հասարակություն, պղտոր  մտքով  ու   հոգով  երեխաներ: Այստեղ  թերևս   երեխա  բառը  սխալ  գործածեցի, ներեցեք  ինձ: Պետք  է  գրեի  ոչ  թե  երեխա, այլ ` մեծիկներ, քանզի  իրենց  հասակից  շատ  բան  գիտեն և, իհարկե, խոսքը  երաժշտության, գրականության   կամ  նկարչության  մասին  չէ
Երևում  է` մեր  հանրակրթական  դպրոցներում  լավ  է  դասավանդվում  կենսաբանություն  առարկան, հատկապես  մարդաբանության  բաժինը: Ուրախալի  է, որ  երեխան  ամեն  ինչ  գիտի, գի   տի, և ոչ  թե  կիրառում է. Բայց  մեր  երեխաները  թերևս  կիրառում, նոր են իմանում  ու  «վայ» տալիս  իրենց  եղած, բայց  դատարկ  կարասին:
Ինտերնետը 90-ականներին  մուտք  գործեց  մեր  կյանք` մրցակցության  մեջ  մտնելով  գրքի, թերթիանգամ  հեռուստատեսության  հետ  և  առաջ  անցնել  դրանցից:
Այսօր  վայրկյանների  ընթացքում  կարող ես տեղեկանալ  աշխարհում  կատարվող  իրադարձություններին, ներբեռնել  նկարներ, շփվել  ընկերների  հետ և  այլն: Իսկ  այդ  շփումն  ապահովում  են  սոցիալական  ցանցերը: Ապահովում  են  ու  անապահովում:
Սկսենք  թերևս  սոցիալական  ցանցի  դրական  հատկանիշներից:
-կատարում է PR  մեխանիզմը-երգչի, դերասանի, կազմակերպության  գովազդ:
-ապահովում  է միևնույն  մասնագիտությունն  ունեցող   անձանց  շփումը,
-նպաստում  է  դասընկերների, ուսանողական    ընկերների, բարեկամների  հետ   կապի  պահպանմանը, և  այլն:
Անցանք  անապահովմանը. մեծ, հուզիչ, զայրացուցիչ  և  բեկիր  հարց. ինչու՞  են  սոցիալական ցանցում  գրանցվում  դպրոցականները.
-իրենց  հեռու  ու  մոտ  ծանոթների  հետ  խոսելու  համա՞րՉէ, այդ  տարիքում  ի՞նչ  խոսել, այն  էլբարեկամի  հետ:
-Խոսել  դասընկերների  հե՞տՉէ՜ամեն  օր  տեսնում  ենհամ  էլ` 10-17  տարեկան երեխան այդ ի՞նչ  պիտի  խոսի. քաղաքականությունից, մշակույթից, թե՞  տնտեսությունից:
-Գուցե  տնային  են  գրում, օրինակ  բարդ  մաթեմատիկական  խնդիր  են  լուծումչէ՜, դրա  համար  սոցիալական  ցանցում  չեն  գրանցվում, այլ  զանգում  ու  հարցնում  են, կամ` տուն  են  հրավիրում, կամ  այգում  արևի  ճառագայթների  ու  քամու  մեղմ  սուլոցի  ներքո  նստում  ու  փորձում  լուծել:
Այդ  դեպքում  ինչու՞  են  գրանցվում  և  ի՞նչ  են  անում, ու՞մ  հետ  են  խոսում:
Ոչ  ոքի  համար  թերևս  գաղտնիք  չէ, որ  սոցիալական  ցանցում  գրանցվում  են, ինչպես տատս  էր  ասում` ՙհազար  «շուն  ու  շանգյալ», իսկ  դպրոցականին  շեղելն  այդքան  էլ  դժվար  չէ:
Պաշտոնական աղբյուրն հայտնեց, որ շատ  հեշտ է գրավել փոքր, դպրոցական  երեխաներինհատկապեսաղջիկներին.
-Ես  հանդիպում  եմ   նրանց  ու  ամեն  ինչ  շատ  լավ  ա անցնում.լավ  ա,որ  14-18  տարեկան  են  լինում,-սա  թերևս  sex-boy-երց  մեկի  խոսքն  էր:
Նման  անուններով  ու  հոմանիշներով  շատերը  կան, ովքեր  անվճար  դասընթացներ  են  անցկացնում  ինտերնետում  ու  դասը  սերտելուց  հետոհանդիպում:
Սա  այն  դեպքն  է, երբ  օրենքը  չի  կարող  գործումորևէ  մեկի  չես  կարող  արգելել, որ չգրանցվի.մուտքն ազատ է թետհասների, թե  անբարոյականներիթե  իրական  Մարդու  առջևՄնում  էծնողները  հսկեն   և  օրինակ  ծառայեն  երեխաներին, նրանց  գրավեն  գրքերով, հետաքրքիրուսուցողական  հաղորդումներով, մշակութային  ծրագրերովբազմոցը  գրկելու  և  ջարդուփշուր  կամ  անբարոյական  ֆիլմ  նայելու  փոխարենԹե  չէ  գալիս  ու  հանգում  ենք  այս  եզրակացությանը. «Պտուղը  ծառից  հեռու  չի  ընկնում»:

1/15/2012

Շնորհակալության տոն,կամ…


Տոներ,տոներ… հերթով գալիս,անց են կենում: Հիմա էլ հերթը շնորհակալության տոնինն է: Հերիք չէ տոն, այն էլ` միջազգային:
Ասում են,թե սկսվել է տոնվել 1994թ-ից` հունվարի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում:
Եվ,եթե աշխարհը տոնում է, մենք` հայերս  ինչու չպիտի տոնենք: Ախր աշխարհն է տոնում,աշխարհը…
Համ էլ ` մեր ազգը սիրում է տոներ, սիրում է այն ամենը, ինչ պարտադրված է:
Եթե ասում են, որ պիտի այս մեկ շաբաթվա ընթացքում հայտնել երախտագիտությունն ու շնորհակալ լինել, ինչու չասել: Բայց ում…
Եկեք պատկերացնենք, սիրահարների, ովքեր  հերթական անգամ հանդիպում են թփուտում կամ թռչկոտում արձաններից մեկի ծնկներին: Նրանք կբռնեն միմյանց ձեռքերն (սա լավագույն դեպքում) ու կասեն. <<շնորհակալ եմ,սիրելիս, որ դու կաս>>:
Բայց, դե վերջում գիտենք, թե այդ շնորհակալություն բառն ինչով է փոխարինվում, կամ էլ` մնում է որպես <<լավագույն հուշ>>:
Անցում կատարենք այս սիրահարների մանկություն ու պատկերացնենք նրանց առաջին զանգը ու տարեց տարի աճը. Ուղեղի չէ, հասակի: Նստում են դասի ու նստած  մնում մի տասը տարի: Չմտածեք, թե չեն կանգնում. Կանգնում էլ են ու զրուցելիս իրար տալիս հետևյալ հարցը. Բա արժե էս դասատուներին շնորհակալություն հայտնել: Ինչ են սովորեցնում. Ոչ մի նորմալ առարկա չկա մեր ուղեղին հարմար. Ինչու պիտի ինտերնետի օգնությանը դիմենք կամ մեզ նման չհաստատվածներից ստանանք այս կամ այն <<տեղեկատվությունը>>:

Բայց, մեր այս <<փոքրիկները>> մոռանում էին, որ այն ժամանակներում <<ամոթ>> կար, այ իրենք կարող են այդ դերը ստանձնել:
Անդրադառնանք ներկայիս <<փոքրիկներին>>: Ում և ինչու կարող են շնորհակալություն հայտնել. Իհարկե, հայրիկին կամ մայրիկին` համակարգիչ, iPad կամ հեռախոս գնելու համար, ուրիշ էլ ինչի համար:
Իսկ այ մեծերի շնորհակալությունը…օ~,ու հայտնեն և ինչու.
Ղեկավարությանը, որ արդարության դրոշը բռնած` անարդար քայլերով առաջ են գնում ու ոտքի տակ տալիս ազնիվ մարդկանց` կոչելով նրանց անարդար, անամոթ, խարդախ մարդ, կամ էլ` բիզնես ոլորտի ներկայացուցիչներին` կեղծ և առողջությանը վնաս հասցնող սնունդ արտադրելու, վրան էլ 100% բնական գրելու համար:
Հա,իհարկե, 100% բնական, Հայաստանի լեռներից քամված նարինջ, կամ էլ` 100% բնական շան միս, կամ էլ 100% բնական….
Կարող են շնորհակալություն հայտնել ասենք աշխատատեղեր չլինելու, լինելու դեպքում էլ`  10 000 դրամ ստանալու համար: Այնինչ, նվազագույն աշխատավարձը կազմում է 35 000 դրամ:
Եկանք հանգեցինք այն եզրակացությանը, որ  տոնն այս հայերի համար չէ. Ավելի լավ է` նշենք <<այ թաղեմ ձեր արևը>> տոնը:

1/14/2012

Բարև ձեզ, ցտեսություն


Թըխկ-թըխկ-թըխկ...
-Մտեք
-Բարև  ձեզ:
-Բարև  ձեզ:
-Ես  աշխատանքի  համար  եմ  եկել, հնարավո՞ր  է:
-Չէ,տեղ  չկա:
-Լավ, կներեք, ցտեսություն:
(Դրսում, քթի  տակ. լավ, գոնե  չէ՞ր կարելի զրուցել, տեսնել` գուցե  լավ  մասնագետի  են  ձեռքից  բաց  թողնում: Այս  ի՞նչ  մարդիկ  են)
Թըխկ-թըխկ-թըխկ...
Դուռը  բացող  չկա, հետևաբար  ստիպված  պետք  է  բացել. ճըռռռռռռ,- նստած  են  4  կին, մեկ  տղամարդ, սուրճ  են  ըմպում. երևի  աշխատողներն  են:
-Ներեցեք, ես  աշխատանքի  համար  եմ  եկել (լռություն է):
-Ես  աշխատանքի  համար  եմ  եկել:
Տղամարդը, չէ, ներեցեք, կին էր` ձայնը  շփոթեցրեց.
-Փորձ  ունե՞ք:
-Ոչ, նոր  եմ  ավարտել:
-Մեզ  փորձով  է  պետք:
-Ախր  նոր  եմ  ավարտել, սովորելու  ընթացքում  չէի  կարող  աշխատել: Եթե  աշխատեի` չպիտի  սովորեի, իսկ  ես  ուզում  եմ  լավ  մասնագետ  լինել: Խնդիրն  ինչու՞մն  է: Ամենաուշը  երկու  շաբաթում  ես  կկարողանամ  «ձեզ  պես»  աշխատել, պարզապես  հնարավորություն  է  պետք  տալ
-Չէ, փորձով  է  պետք, ժամանակ  չունենք  քեզ  բան  սովորեցնենք, գնա’:
- Լավ, ցտեսություն:
Բարև  ձեզ, ցտեսություն, բարև  ձեզցտեսություն. այսպես  ամեն  օր, այսպես  ամեն  ամիս

1/11/2012

Ամիսը մեկ


Է~խ, կանայք, կանայքԲազմաձև, բազմագույնեղել են, կան ու կլինեն:
Բանական այս էակները լինում են սև, սպիտակդեղնափորիկ. նիհար, գեր, բարձրահասակ ու ցածրահասակ, խելացի, նպատակասլաց, քաղքենի, կույր` մտքով, խուլ` ականջներով ու չար` լեզվով: Իրենց օրը չեն կարողանում պատկերացնել առանց բամբասանքի(բամբասող տղամարդկանց կանդրադառնանք հաջորդ հոդվածներում),արհամարհում են իրենց սեռի ներկայացուցիչներին, ընդ որում, ոչ թե նրա համար, որ իրենցից խելացի է, այլ նրա համար, որ իրենց նման չէ. այսինքն, ակումբներ չի հաճախում, կեսգիշերին կամ լուսաբացին տուն չի գնում և, որ ամենակարևորն է` <<քռչոտ>> է ու իրանք մեռնեն, դրանից բան չեն վերցնի ու չեն էլ խոսի հետը: Բայց մոռանում, կամ չեն հասկանում, որ իրենք էլ են <<քռչոտ>>, նախ` ուղեղով, ապա հագուստով, քանզի նույն զգեստն են կրում, մեկ տարբերությամբ` պիտակի.ինչ է, թե իրենց զգեստին արհեստավարժ դերձակները դրոշմել են GUCCI, VERCACE և համաշխարհային այլ անուններ:
Բայց, թե բախտի անիվն ինչպես է պտտվում ու ով ինչ տոմս է վերցնում, ցույց են տալիս ժամանակն ու կյանքը: Իսկ այս իրար այնքան նման ու տարբեր կանանց <<էստի համեցեք պարտադիր ամիսը մեկ>> նախադասությամբ կոչ են անում բժիշկները, մերսողները, մատնահարդարըվարսահարդարը և այլոք, ովքեր <<մտածում>> են կանանց մասին: Թերևս բժշկի <<էստի համեցեք>>-ին կարելի է  և պետք է արձագանքել ամիսը մեկ, իսկ թե ինչու են նման կոչերով դիմում, ասենք կոսմետոլոգները (պարանոց, դեմք կրեմապատելու, երիտասարդացնելու խոստումով), հասկանալի չէ: Երևում է Հայաստանի կոսմետոլոգները ապագա կամ նախկին քաղաքական գործիչներ են. չլինելու խնդիրը խոստանում են լուծել ու անփորձ սվաղչու նման մի քանի ամսով թարմություն  տալիս մարմնին, տիրոջն ասելով`
-Կանխեցինք ծերացումը. միշտ կլինեք երիտասարդ ու գեղեցիկ, բայց անընդհատ, գոնե ամիսը մեկ պետք է այցելեք մեզ, թե չէ նորից կվերադառնան հին ժամանակները: Ամիսը մեկ, ամիսը մեկ, ամիսն ունի ասենք թե 30 օր, դե, քեզ տեսնեմ, հայ կին. Հերթով գնա, բայց, ինչ կլինի, ցուցակիդ առաջին կետը հատկացրու բժշկին, թե չէ, երտասարդանալը, մեկ է, ինչքան ուզես` չի լինի, քիչ է մնում նորից ծնվելու առաջարկ էլ ստանաք:
Մեղու

1/04/2012

Ամանորյա զեղչ

Պարտքերն արված են, գնումները կատարված են, տոկոսները կուտակված են, սեղանները մաքրազարդված են և բարության ու ժպիտի շրջանը քիչ-քիչ մոտենում է իր ավարտին:
Բազում զեղչված ապրանքների թվում  էին  բարությունն ու ժպիտը և շատերն օգտվեցին ընձեռված հնարավորությունից` գնելով երեք օրվա համար նախատեսված ապրանքի այդ տեսակից:
Գնեցին, պահեցին սառնարանում և հունվարի մեկի առավոտյան հանեցին ու սոսնձեցին դեմքներին` մոռանալով մի փոքր էլ սրտին բաժին  հասցնել, չէ որ ժպիտն ու բարությունը սրտից են բխում և ոչ թե քթից:
 Ինչևէ, գործն արդեն արված էր և զեղչերն ավարտված էին: Մնում է երեք օրում հյուրերին ընդունել ու որպեսզի երթը դադարի, հայտարարել. <<Այս տարի առևտուր քիչ ենք կատարել, ում ա պետք>>:
Թե չէ ով է գնում ուտելու համար, կամ դրան ժամանակ մնում է: Հազիվ  տասը րոպե բնակարանը ուումնասիրեն, տասը րոպե էլ սեղանի եղած-չեղածը, բամբասեն նվազագույնը երեսուն րոպե ու հեռանան:
 Բայց այստեղ մեկ նրբություն կա. հյուր էլ կա, հյուր էլ, նրան դիմավորելու ձև էլ : Ամեն մեկին իրեն հասանելիք չափով:  Լինում են արժանի և անարժան հյուրեր:
Արժանի են այն հյուրերը, որոնցից օգուտ կա, ովքեր նույնպես օգտվել են վերոհիշյալ զեղչից:
 Անարժան են այն հյուրերը, որոնք որևէ զեղչից չեն օգտվել և ,ամենակարևորը, նրանցից օգուտ չկա: Եվ, որպեսզի անարժաններն իրենց ուզած ժամին չգան, զանգում ու հարցնում են, թե երբ են գալու: Հիմա կասեք, թե թող ասեն ընդհանրապես մի' եկեք: Ախր, չէ որ նրանք գնել էին այդ գրողի տարած բարությունից ու իր նպատակին կյանքի գնով պիտի ծառայեցնեին:
Իսկ արժանիներին սպասվում է թագավորական ընդունելություն, սեղանի խղճուկ վիճակի վերափոխում, միմյանց երջանկության, սիրո ու հաջողության մաղթանք, քանի դեռ ինչ կա... դե, իհարկե` օգուտ: Իսկ երբ այն չքանում է, անարժանների թիվը շատանում և ամեն ինչ սկսվում է նորից: