8/29/2014

Ով ինչ գնի ուզի` տալիս եմ.Ձեռքի այս աշխատանքները չեն գտնում գնորդին

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղում է գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն այլ կերպ անվանվում է Խաչգոնդ եկեղեցի:  Ըստ ավանդության` հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում՝ Թովմա առաքյալի կողմից, որը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 6-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում:  Եկեղեցու պատերին կան վաղ քրիստոնեական քանդակագործական արվեստի արժեքավոր մի շարք պատկերաքանդակներ:   Եկեղեցու հարևանությամբ 5 տարի է` իր ձեռքի աշխատանքներն է ներկայացնում Անուշ Տիտանյանը

8/27/2014

«Սառը ցնցուղ»-ի չստացված և զվարճալի կադրերը

Հուլիսից մեկնարկած «Սառը ցնցուղ» ակցիան մի քանի օրում ընդգրկեց ողջ աշխարհը:  ALS ասոցացիայից տեղեկացրել են, որ հավաքվել է շուրջ 80 միլիոն դոլար: Ինչ վերաբերում է դիտելիությանը, ապա զվարճալի տեսանյութերը մեկ շաբաթում դիտել է  13,6 մլն մարդ:

8/26/2014

Ով տերավոր, նա զորավոր

Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, Ալավերդի քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք գտնվում է Օձուն գյուղը: Ըստ ավանդության` Օձուն անվանումն առաջացել է «օծել» բառից: Սա պայմանավորված է նրանով, որ I դարում Օձուն է եկել Քրիստոսի աշակերտներից Թովմասը և եկեղեցու տեղում քահանաներ ու եպիսկոպոսներ է օծել: Հնդկաստան գնալուց առաջ Թովմաս առաքյալը Օձունի ներկայիս Սբ. Աստվածածին եկեղեցու խորանի վայրում ամփոփել է Քրիստոսի խանձարուրը, որի մասին արձանագրություն կա եկեղեցու հարավային դռան վերևում:

Սերը մնաց, թե՞ չմնաց

Լոռու մարզի Օձուն գյուղ  այցի ժամանակ, որը  «Օձունի գանձերը»  ամենամյա փառատոնի շրջանակներում էր, հնարավորություն ունեցանք տեսնել ու լսելհամայնքի խնդիրները, զրուցել գյուղի պարզ ու անմիջական բնակիչների հետ: 
Հերթական զրուցակցիս զրույցի թեման սերն էր, ամուսնությունը: Նա նշեց, որ գյուղից 8 կմ հարավ-արևմուտք գտնվող Ալավերդի քաղաքից է, հիմա այստեղ է բնակվում: Իսկ, թե ինչու` պարզ կդառնա ստորև առանց խմբագրման ներկայացվող զրույցից

8/25/2014

Տորնադոյի ֆոնին կատարած սելֆին դարձել է համացանցի հիթը

Տորնադոյի ֆոնին կատարած սելֆին դարձել է համացանցի հիթը: Օգոստոսի 19-ին հրապարակված տեսանյութն արդեն ունի 1.7 միլիոն դիտում:
Շատերը հասցրել են քննադատաել այս խելահեղ քայլը, շատերի կարծիքով էլ սա շինծու է:

8/23/2014

Ժան-Կլոդ Վան Դամի նոր հնարքը

Շատերն են հիշում Ժան-Կլոդ Վան Դամի` շարժվող մեքենաների գովազդում կատարած հնարքը, իսկ, ահա, հերթական գովազդում նա գործածում է ձեռքերն ու ոտքերը` սառցե տուն կառուցելու համար:

8/22/2014

Զվարթնոցի սեպագիր արձանագրությունը

Ուրարտական Ռուսա Բ թագավորի (Ք. ա. 685–645 թթ.) սեպագիր արձանագրությամբ կոթողը հայտնաբերվել է 1901-1907 թթ.՝ տաճարի տարածքում Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ իրականացված պեղումների ժամանակ: Այն որձաքարի մի քառանիստ կոթող է՝ 2,7 մ բարձրությամբ, 0,63 մ լայնությամբ և 0,36 մ հաստությամբ, վերին մասը՝ կիսաշրջանաձև, ներքևի մասը՝ բարակացված, երկու կողմերից կտրված՝ խարսխի կամ պատվանդանի վրա կանգնեցնելու համար: Սեպագիր արձանագրությունը բաղկացած է 47 տողից: Թեև քարը մեջտեղից կոտրված է, դրանից արձանագրությունը չի վնասվել:

Օրերից մեկ օր նա օգնեց անծանոթ տղային, իսկ 30 տարի անց...

Օրերից մեկ օր նա օգնեց անծանոթ տղային, իսկ 30 տարի անց...

Սենսացիա. չինացիների գեների 4 տոկոսը հայկական է

Սենսացիա. չինացիների գեների  4 տոկոսը հայկական է. Բացահայտումն արել են Օքսֆորդի գիտնականներն ու այլ ուսումնասիրողներ` աշխարհի միջրացիոն քարտեզը կազմելիս: Արդյունքում պարզ է դարձել, որ Չինաստանի և Եվրոպայի հետ հիմնականում առևտուր արել են հայերը:

8/20/2014

Եթե դու պետք է ապրես 100 տարի, ապա ես 100-ից մեկ օր պակաս, որպեսզի ստիպված չլինեմ մեկ օր անցկացնել առանց քեզ

Ամենահայտնի հեքիաթային արջուկի պատմությունը սկսվել է 1921 թվականի օգոստոսի 21-ին, երբ Ալան Ալեքսանդր Միլնը որդու ծննդյան օրը մի փափուկ արջուկ նվիրեց: Տղան այդ ժամանակ մեկ տարեկան էր: Այդ օրն էլ համարվում է Վինի Թուխի  ծննդյան օրը:

8/19/2014

Ո՞րն է երկու տառանի, երկրագնդի ամենատարածված և ամենաօգտագործվող բառը

Գիտե՞ս որ երկրագնդի ամենատարածված և ամենաօգտագործվող բառերից մեկը ընդամենը 2 տառ է: Խոսքը OKAY, ամերիկյան արտահայտության մասին է, որը տարածվել է աշխարհով մեկ: Արտահայտում է համաձայնություն՝ «Այո՛», «Ամեն ինչ լավ է», «Լավ», «Ճիշտ է»: Ըստ «Global Language Monitor» կազմակերպության՝ անգլերեն բառերի տարածվածության ցուցանիշով «Օքեյ» բառը համարվում է երկրագնդի ամենատարածված և ամենաօգտագործվող բառը:

8/18/2014

Կփորձեն ԼՂՀ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակ գտնել. ԱՄՆ դեսպան

Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորանի» այգում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»: Մարզ այցելած անձանց թվում էր նաև ԱՄՆ արտակարգ և լիազոր դեպսան Ջոն Հեֆերնը:

Եթե օգուտ ես ստանում, ուրեմն հեշտ է.Ամենաքաղցր միջոցառումը կայացավ

Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորանի» այգում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը»: Փառատոնին մասնակցելու համար եկել էին Հայաստանի տարբեր շրջանների մեր հայրենակիցները, զբոսաշրջիկներ, դեսպաններ:

8/03/2014

Իրական սեր. 62 տարի անբաժան ապրած ամուսինները մահացել են գրեթե նույն ժամին

62 տարի առաջ Դոն և Մաքսին Սիմփսոնները միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին` պահպանելով այն և մահացան ընդամենը 4 ժամվա տարբերությամբ. գրում է huffingtonpost.com-ը։
Դոնը և Մաքսինը հանդիպել են Կալիֆորնիայի Բեյքերսֆիլդ քաղաքում, սիրահարվել և ամուսնացել մի քանի տարի անց։ Նրանց ամուսնությունը տևել է ավելի քան 6 տասնամյակ։