Հայոց Ցեղասպանության վերաբերյալ առաջին ֆիլմը՝ «Հոգիների աճուրդ»-ը, նկարահանվել է 1918 թվականին եղեռնից փրկված հայուհի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» հուշագրության հիման վրա: Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հայ-սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ։
Ցուցադրությանը ներկա են եղել Նյու Յորքի շուրջ 7000 ականավոր անձինք, տոմսի արժեքը եղել է տասը դոլար։ 1920-ական թվականների սկզբին ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական գրադարաններից գրաքննության է ենթարկվում, հանվում է նաև «Հոշոտված հայրենիք» գիրքը, վերաշարադրվում են գերմանացի սպաների հակամարդկային արարքներին վերաբերող էջերը:

Ավելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտրել են «Հոգիների աճուրդ» ֆիլմի ինը ժապավենները, սակայն որևէ հետք չեն գտել։ Կա վարկած, որ նիտրատի հիմքով պատրաստված այդ հազվագյուտ ժապավենները ջրասույզ են եղել դեպի Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ, կամ որ դրանք գողացվել ու ոչնչացվել են Բաթումիում։ 1994 թվականին հայտնաբերվել է ժապավենից մի հատված, որի մի օրինակը պահպանվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդում։
Комментариев нет:
Отправить комментарий