Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողովը: Այն նվիրված է գիտության, մշակույթի և մարդկային գործունեության այլ ոլորտներում աստղագիտության դերին և Տիեզերքից ստացված գիտելիքների միջոցով նշված ոլորտների զարգացմանը:
Այսօր մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել հնագույն աստղադիտարան՝ Քարահունջ (Զորաց քարեր):
Բայց մինչ երկար ու ձիգ ճանապարհը կանցնեինք ու կհայտնվեինք նշված վայր, պատմաաստղագետ Կարեն Թոխաթյանը որոշ մանրամասներ ներկայացրեց թե՝ Զորաց քարերի, թե կարևոր մի քանի վայրերի մասին:
Օրինակ, Արարատի մարզում է գտնվում Ջրահովիտ գյուղը: Առաջին հայացքից կթվա, թե ինչ պետք է լինի այնտեղ, սակայն այլ բան է պարզվում.
«Մեր լավագույն հնագետներից Էմմա Խանզադյանը, որն Էլմա Պարսամյանի հետ բացահայտեց Մեծամորը, մի օր ասաց, որ Ջրահովիտն է պեղել և բացահայտել արտադրական ուժերի գերզարգացում, որի հետևանքն էլ եղել այդ տարածքից հզոր տեղաշարժերը դեպի այլ վայրեր: Եվ, եթե նորմալ պեղենք, ըստ Խանզադյանի կանխագուշակման, իսկ ինքը զգում էր՝ թե գետնի տակ ինչեր կա, մենք կունենայինք Մեծամորից էլ կարևոր մի բացահայտում ևս»,-ասաց Կարեն Թոխաթյանը:
Իսկ, ահա Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում «Դժոխքի ձոր» կոչվող տարածքն էր, որտեղ, պատմաաստղագետի խոսքով, այնքան շոգ է, որ անգամ օձերն են սատկում:
Մի փոքր ճանապարհ ևս, և մեր առջև է նախապատմական մեգալիթյան կառույցը, աշխարհի հնագույն աստղադիտարանը:
Վերջերս այստեղ դամբարան է հայտնաբերվել, ավարտվել են նաև պեղումները, որոնք մեկ տարի է՝ կատարվում էին:
«Առաջին հազարամյակի կերամիկա, մեկ օղ, դաշույնի, տեգի, գեղարդի սայրերը գտնվել են առաջին շերտից: Այնուհետև գտել ենք ուլունք, զարդի կտոր՝ ըստ երևույթին՝ 12-րդ դարի: Հավանաբար մոնղոլների շրջանում տարածքը բնակեցված է եղել: Կարծում ենք, որ թաղումը մյուս շերտում է արված: Այսինքն, մտածում ենք, որ մի շերտ էլ պետք է լինի՝ ուշ բրոնզի կամ միջին բրոնզի շրջանի»-մեզ հետ զրույցում ասաց տարածքի պատասխանատու, արվեստագետ Աշոտ Ավագյանը:
Նրա խոսքով՝ ամեն ամիս Քարահունջ է այցելում 3000-4000 հոգի: Վերջին շրջանում ավելի շատ հայեր են այցելում:
Աշոտ Ավագյանը, թերևս, հակված է կարծել, որ Քարահունջը որպես աստղադիտարան չի ծառայել, բայց, ինչպես աստղագետներն են ասում, սա թողնել է պետք աստղագիտությանը, իսկ այստեղ փաստերն այլ բան են ասում:
Ինչպես նշեց Կարեն Թոխաթյանը, մեկ քարի դիմաց կան ևս երեքը: Սրանք հենց այնպես չեն: Օրինակ հունիսի 22-ին արևը ծագել է առաջին քարի վերևից, դեկտեմբերին՝ երկրորդ: Նրա խոսքով՝ երկնոլորտի՝ հազարամյակների ընթացքում տեղաշարժման հետևանքով հին քարազույգերին որոշ ժամանակ անց փոխարինել են նորերը, իսկ հները չեն վերացվել, թողնվել են տեղում:
Քարերից մեկի վրա էլ, ինչպես կարծել է Հերունին, որպեսզի հնարվորություն լիներ ուսումնասիրություն կատարել՝ դրել են հայելի (45 աստիճան):
«Եղել է քրմական գիտելիք: Այդ ժամանակ անասնապահությամբ էին զբաղվում, երկրագործությամբ: Քրմերը որսի չեն գնացել. ժողովուրդն ասում էր՝ ես այծդ կբռնեմ, խորովածդ կբերեմ, դու ինձ օրացույցը տուր: Հետևի՛ր աստղերին և ասա, թե որ ծեսը երբ ենք անելու»,-պատմում է Կարեն Թոխաթյանը:
Պատմաաստղագետը ցավով է նշում` մեր հնագույն պատմության մեջ «եվրոռեմոնտ» են անում. եթե Եվրոպայում ինչ-որ բանի տարիքը այսքան է, կարծես Հայաստանում ավելին չպետք է լինի:

http://asekose.am/hy_AM/news/8/170899-asxarhoum-arajin-briji-n-hayern-en-hagel.html
Комментариев нет:
Отправить комментарий