10/27/2014

Իսկ կյանքն այնքան կարճ է.հուզիչ տեսանյութ՝ սիրո մասին

Սերը համաշխարհային մշակույթի և արվեստի հիմնարար թեմաներից մեկն է։ Սիրո մասին մտորումները, նրա՝ որպես երևույթի, վերլուծությունը բնորոշ է մարդուն հայտնի հնագույն փիլիսոփայական համակարգերին և գեղարվեստական հուշարձաններին։

Սերը դիտարկվում է նաև որպես փիլիսոփայական կատեգորիա։ Սիրո բարդությունն ու բազմաշերտ բնույթը հանգեցրել է տարբեր լեզուներում, մշակույթներում այդ ֆենոմենի բազմաթիվ մեկնաբանությունների։

Սիրո ձևերի առաջին դասակարգումը գալիս է անտիկ հունա-հռոմեական մշակույթից։ Առանձնացվում էին սիրո չորս տեսակներ.

«Էրոս» (հին հուն.՝ έρως ) — տարերային զգացմունքային խանդավառ սեր՝ ուղղված սիրո առարկայի նկատմամբ պաշտամունքի.
«Ֆիլիա» (հին հուն.՝ φιλία ) — ընկերային սեր կամ սեր-մտերմություն ըստ գիտակցված ընտրության.
«Ստորգե» (հին հուն.՝ στοργή ) — գորովալից ընտանեկան սեր.
«Ագապե» (հին հուն.՝ ἀγάπη ) — զոհական սեր։

Комментариев нет:

Отправить комментарий