1/30/2014

Թե ինչու կինն ինքն իր հետ ամուսնացավ.Հուզիչ պատմություն

ԱՄՆ-ի Հյուսային Դակոտա նահանգի 36-ամյա  բնակչուհի Նադին Շվայգերտը կազմակերպել է սեփական հարսանիքը: Նա հագել է գեղեցիկ կապույտ զգեստ, պատվիրել է մեծ տորթ, ինչպես նաև հրավիրել է 45 հոգու: Միակ բանը, որ բացակայել է՝ փեսացուն է եղել:
Պարզվում է, որ  Նադինն այս քայլով ցանկացել է ասել, որ երջանիկ կարող է լինել նաև առանց տղամարդու:

Իրականում Նադինն ամուսնացած է եղել, ունի երկու երեխա, սակայն անհաջող ամուսնությունից ու բաժանվելուն հաջորդած դժվար և տառապալից տարիներին կինը կարծել է, թե ինչպես էլ լինի՝ կհանդիպի մեկին, ով կհասկանա իրեն և ում ինքը կհասկանա, վերջապես իր դեմքին ժպիտ կհայտնվի, սակայն այդ երանելի օրն այդպես էլ չի եկել:
Օրերից մեկ օր նրա ծանոթներից մեկը կատակով ասել է, թե բավական է սպասել իդեալական տղամարդու՝ դրա փոխարեն ավելի լավ է ինքն իր հետ ամուսնանա: Տարօրինակ կերպով Նադինը հետևում է այս խորհրդին և ոչ ոք չի կարողանում նրան հակառակը համոզել:
Հարսանիքի ժամանակ  Նադինը խոստացել է երջանիկ կյանք վարել: Հետո ամուսնական մատանի է կրել, իսկ, երբ հասել է համբույրի պահը, ներկաներին խնդրել է օդային համբույրներ ուղարկել: Հարսանքից հետ կինը մեկնել է հարսանեկան ճանապարհորդության:
-Ես հպարտ եմ, որ նման որոշում եմ կայացրել: Ես մարդ եմ, ով չի համապատասխանում ընդունված չափանիշներին ու իդեալներին,-ասել է Նադինը:

1/28/2014

49-ամյա կինը վախենում է թերթերից

Բրիտանիայի 49-ամյա բնակչուհին տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ.վախենում է թերթերից: Արդեն 25 տարի է, ինչ նա տանել չի կարողանում որևէ թերթ:  
«Քայլելիս աշխատում եմ չնայել այն կողմ, որտեղ թերթեր են վաճառում, խուսափում եմ անգամ դրանք վաճառող մարդկանցից, երբ նրանց ձեռքում թերթ եմ տեսնում: Ժամանակին, երբ թերթի էի դիպչում, գնում և լվանում էի ձեռքերս, իսկ հիմա նույնիսկ դրանց նայել չեմ կարողանում»,-ասել է բնակչուհին:
Կնոջ խոսքով ինքը գիտի հիվանդության պատճառը.
«Երբ փոքր էի, մայրիկը կատակելիս թերթով հարվածեց հայրիկի գլխին և այդ օրվանից սկսեցի վախենալ թերթից»,-ասել է բնակչուհին:

1/27/2014

Տոնդ շնորհավո'ր, քաջ հայ զինվոր


Խուլ երեխայի ուրախությունը՝ առաջին անգամ լսելուց հետո

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

1939 թվականի հունվարի 27-ին ծնվել է կոմպոզիտոր,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ  Տիգրան Մանսուրյանը:  
Նա ծնվել է Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ.): Զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորայում (1960-1965թթ.): Ավելի ուշ` 1967-86թթ., ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում: 1986թ. Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995թթ. հայ կոմպոզիտորը զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:
Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, 
Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ` Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Եվ այսպես ամեն օր», Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլն:Մանսուրյանի երաժշտական ոճը բնութագրվում է որպես հին հայկական ազգայինի և ժամանակակից եվրոպական մեթոդների համաձուլում:


1/24/2014

15 վայրկյանում ցույց է տվել 64 տարիների ընթացքում Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը

ՆԱՍԱ-ն 15 վայրկյանի ընթացքում ցույց է տվել 64 տարիների ընթացքում Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը: Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է  Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը փոխվել:
Ինչպես պարզ է դառնում տեսանյութից` սկսած 1880 թվականից, միջին ջերմաստիճանը բարձրացել է 0,8 աստիճանով: Իսկ անցած 12 ամիսների ընթացքում միջին ջերմաստիճանը եղել է 14,6 աստիճան, ինչը 0.6 աստիճանով բարձր է 20-րդ դարի կեսի ջերմաստիճանից:
Կլիմայագետ Շմիդտի խոսքով կլիմայի փոփոխությունը` կապված տաքացման հետ, կշարունակվի նաև 2014 թվականին:
Նշենք, որ եղանակի հետ կապված տվյալները ՆԱՍԱ-ն ստանում է աշխարհի հազարավոր երկրներից:

1/23/2014

Հոււնվարի 23-ին ծնվել է Կարպ Խաչվանքյանը

1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում ծնվել է հայ   դերասան, ռեժիսոր, XX դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակնրից մեկը` Կարպ Խաչվանքյանը:



1928թ. նրա ընտանիքը  տեղափոխվել է Թիֆլիս: 1944թ. ավարտել է Վրացֆիլմին կից կինոդերասանական ստուդիան: Նույն թվականին նրան հրավիրել են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը:

Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթը` մուլտֆիլմի տեսքով

Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հիման վրա «HY Pictures»-ի գործադիր պրոդյուսեր Արեւիկ Ավանեսյանը եւ բեմանկարիչ Մայդա Շանդեզ Ավագյանը նկարահանել են «Ծիտը» մուլտֆիլմը:

7-ամյա տաղանդավոր դաշնակահարը ցնցել է բոլորին


Պահանջել են հեռացնել Մանդելայի ականջի մեջ գտնվող ճագարին

Հարավային Աֆրիկայի իշխանությունները պահանջել են, որ երկրի հանգուցյալ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի բրոնզաձույլ արձանի հեղինակները հեռացնեն ականջի մեջ գտնվող բրոնզե ճագարին:
Արվեստագետները ներողություն են խնդրել, որ առանց թույլտվության ճագար են զետեղել լեգենդար առաջնորդի արձանի ականջում: Սակայն, պարզվում է, այս ամենն իր բացատրությունն ունի:
Քանդակագործներ Անդրե Փրինսլուն և Ռուհան Յանսե ֆոն Վուրեն հայտարարել են, որ ականջի մեջ ճագար են տեղադրել, քանի որ նախարարությունը նրանց արգելել է իրենց անունները փորագրել արձանի ոտքերին: Բացի այդ, քանդակագործները ցանկացել են ասել, որ իրենց ստիպել են աշխատել լարված մթնոլորտում` գործն արագ ավարտին հասցնելու համար.գրում է bbc-ն:
Նշենք, որ 9 մետր բարձրություն ունեցող արձանը կանգնեցվել է դեկտեմբերի 16-ին` ի հիշատակ Մանդելայի, ով մահացել է դեկտեմբերի 5-ին` թոքերի բորբոքումից:

1/21/2014

Հրապարակվել է 2013 թվականի ամենապարզ գաղտնաբառերի ցուցակը

Splash Data ընկերության մասնագետները կազմել են համացանցում առավել շատ տարածված գաղտնաբառերի 20-յակը: Մասնագետների խոսքով հասարակությունը շարունակում է պարզ գաղտաբառերի գործածումը:

Այսպիսով, երկար ժամանակ առաջին հորիզոնականը զբաղեցնող "password" գաղտանաբառին փոխարինել է 123456-ը: 
Ամենապարզ և տարածված գաղտաբառերը` ստորև
  1. 123456
  2. password
  3. qwerty
  4. abc123
  5. 123456789
  6. 111111
  7. 1234567
  8. iloveyou
  9. adobe123
  10. 123123
  11. Sunshine
  12. 1234567890
  13. letmein
  14. photoshop
  15. 1234
  16. monkey
  17. shadow
  18. 12345
  19. password1 

1/15/2014

Թութակը ոստիկաններին է հանձնել հարբած տիրոջը

Մեքսիկայում զվարճալի միջադեպ է տեղի ունեցել: 49-ամյա Գիերմո Ռեյեսը հարբած մեքենա է վարել: Նրա հետ մեքենայում եղել է նաև խոսող թութակը: Երբ ոստիկանները կանգնեցրել են մեքենան, թութակը շտապել է տեղեկացնել, որ իր տերը հարբած է:
New York Daily News-ի փոխանցմամբ ճանապարհային ոստիկանները Ռեյեսի մեքենան կանգնեցրել են սովորական ստուգման համար: Երբ տղամարդը դուրս է եկել մեքենայից, ներսից ինչ-որ մի ձայն ասել է.
«Նա հարբած է, նա հարբած է»:
Սկզբում ոստիկանները մտածել են, թե ուղևոր է, բայց հետո տեսել են թութակին:
Եկել են փորձագետները` տանելով թե' թութակին, թե' նրա տիրոջը: Ռեյեսն անգամ խնդրել է, որ թութակին բերեն իր խուց, քանի որ առանց իրեն թութակը չի կարող մնալ:

1/14/2014

Բանտում գտնվող մարդասպանը գրական մրցանակ է ստացել

Ցմահ դատապարտված 44-ամյա ամերիկացի Ալարիկ Հանթը, ով գտնվում է Հարավային Կարոլինայի բանտում, "Cuts Through Bone" վերնագրով  դետեկտիվ է գրել, որի համար արժանացել է գրական մրցանակի (The Private Eye Writers of America):
Հիմանական գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում: Վեպը գրել է 9 ամսում:
Հանթը 19 տարեկան հասակից դուրս չգալով բանտից և երբեք չլինելով Նյու Յորքում, օգտվել է քաղաքի հին նկարներից, նրա մասին պատմող ֆիլմերից:
Քննադատների խոսքով գրքում դետեկտիվը և նրա երիտասարդ օգնականը, ովքեր փորձում են արդարացնել հանիրավի մեղադրված պատերազմի վետերանին, իրական են
Հանթը դատապարտվել է 1988 թվականին: Նա մեղադրվել է սպանություն, կողոպուտ կատարելու մեջ:


Կովի մեզը` հիվանդություններից ազատվելու միջոց

Հնդիկները կարծում են, որ չկա քաղցկեղից, տուբերկուլյոզից, ստամոքսի խնդիրներից, դիաբետից ազատվելու հեշտ և արդյունավետ միջոց, ինչպիսին վաղ առավոտյան մեկ բաժակ կովի մեզ խմելն է:
Նրանց խոսքով կովի մեզը բուժում է մի շարք հիվանդություններ: Տեղի բժիշկների հավաստմամբ օգտակար է ամեն մի բաժակը:

Ոմանք անգամ արդեն ցանկանում են ապրանք արտադրել, որն իր մեջ կովի մեզ կպարունակի. ատամի մածուկ, կոսմետիկա.գրում է vesti.ru-ն:


1/13/2014

Գիտնականները բացահայտել են Մակեդոնացու մահվան պատճառը


Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել` հանգելով եզրակացության, համաձայն որի Ալեքսանդր Մակեդոնացին մահացել է խոտաբույսերի թունավորումից:
Իսկ պատմաբանների կարծիքով նրա մահը վրա է հասել հանկարծակի` հիվանդության հետևանքով:
Հայտնի է միայն, որ իր կյանքի վերջին տարիներին Մակեդոնացին թույլ է իրեն զգացել` ստացած վերքի պատճառով և գտնվել է հոգեբանական ծանր վիճակում: Նա շատ է խմել և բազմիցս կորցրել է գիտակցությունը: Եվ, 12 օր տևած բարձր ջերմության պատճառով նա կորցրել է խոսելու, քայլելու ունակությունը:
Ալեքսանդր Մակեդոնացին (Մակեդոնիայի թագավոր մ. թ. ա. 336–323 թթ.) զորավար էր, պետական գործիչ: Նրա ստեղծած տերությունը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Հնդկական օվկիանոս:

«Տիեզերական» օդերևութաբանական կայան կստեղծվի

Բրիտանական The Independent-ը հաղորդում է, որ արդեն գարնանը իրենց երկրում կսկսի աշխատել  «տիեզերական»  օդերևութաբանական կայանը, որը կկանխատեսի մոտեցող արեգակնային փոթորիկները:
Սա հնարավորություն կտա անվտանգության ճիշտ  քայլեր ձեռնարկել քաղաքներում` էլեկտրաէներգիայի  անջատումների, GPS-ի առումով:
Կայանը կաշխատի ողջ օրը և անխափան աշխատանքի համար կհատկացվի 4.6 մլն ֆունտ ստերլինգ` 3 տարի ժամկետով:

1/10/2014

Ո՞ւր կորան մի շարք երկրներ. Աշխարհը` ուսանողների պատկերացմամբ

Ամերիկացի աշակերտ Զակ Զիմբելին առաջադրանք է ստացել`«ստեղծել մի բան, որը երբևէ չի եղել»: Պատանին դիմել է Միչիգանի համալսարանի 29 ուսանողի` խնդրելով թղթին պատկերել աշխարհի քարտեզն այնպես, ինչպես հիշում են: 
Հետո այս ամենը տղան տեղադրել է Reddit կայքում:
«Ահա, թե ինչպես են ուսանողները պատկերացնում աշխարհը» վերտառությամբ հոդվածում Contenido մեքսիկական կայքը գրել է, որ Հնդկաստանը հայտնվել է Աֆրիկայի և Սաուդյան Արաբիայի տարածքում, իսկ քարտեզների մեծ մասում էլ Անտարկտիդան, Արկտիկան, Գրելանդիան, Նոր Զելանդիան, Մադագասկարը, Սկանդինավյան և Բրիտանական կղզիները, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներ անհետ կորել են: 
Ջակարտայում էլ նկատել են, որ ուսանողներն անտեսել են Ինդոնեզիան: Թուրքական Hurriyet-ն էլ խոսել է իրենց երկրի անհետացման մասին:




Երկնքում հայտնվել է «Աստծո ձեռք»-ը

ՆԱՍԱ-ի աստղադիտակը երկնքում նոր համաստեղություն կամ աստղակույտ է նկարահանել, որը ստացել է «Աստծո ձեռք» անվանումը:
Այն իրականում նման է բաց ափի:
Նշենք, որ ամերիկյան  տիեզերական ապարատը, որն ստացել Է Միջուկային սպեկտրազննական աստղադիտակ (NuSTAR) անվանումը, Տիեզերքում իրականացնում է  ամենաառեղծվածային օբյեկտների, այդ թվում սև անցքերի եւ գերնոր աստղերի դիտարկումներ:

1/08/2014

Էրոզիայի հետևանքով տները գետնի տակ են անցել

Էրոզիայի հետևանքով Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգի մի շարք տներ գետնի տակ են անցել:">

Անօթևանը գտել է 40.000 դոլար, տարել է ոստիկանություն և...հարստացել



Անօթևան Գլեն Ջեյմսն  երեկոյան առևտրի կենտրոններից մեկում պայուսակ է գտել, որում եղել է 2400 դոլար և քարտ` 39.500 դոլար պարունակությամբ:
Ջեյմսն այս մասին անմիջապես հայտնել է ոստիկանությանը, որոնք էլ գտել են տուժածին` ուսանող` Չինաստանից: Իսկ ոստիկանության ներկայացուցիչները բարձր են գնահատել Գլենի ազնվությունը:
Twitter-ում սկսել են տղամարդուն օգնելու համար գումար հավաքել, որը կազմել է 72 000 դոլար.2 անգամ ավելին, քան նա գտել էր:
Այժմ Ջեյմսի համար աշխատանք են փնտրում, իսկ ատամնաբուժարաններից մեկն էլ խոստացել է անվճար բուժել նրա ատամները: