7/29/2014
7/24/2014
7/17/2014
Դա մեր տեղն է և անպայման զբաղեցնելու ենք.Տոլմայի փառատոնն ու նոր բաղադրատոմսերը
Երեկ Սարդարապատում «Ոսկե Ծիրան-2014» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվեց «Ուդուլի» տոլմայի համահայկական, արդեն ավանդույթ դարձած հերթական՝ 4-րդ փառատոնը: Այն կրում էր «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը: Նպատակն է՝ տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տարատեսակներ, հանրությանը ներկայացնել դրա պատրաստման եղանակները, և, իհարկե, հայկական այս կերակրատեսակը զերծ պահել թուրքացումից:
7/15/2014
ԱԺ պատգամավորը՝ Տոլմայի փառատոնի ժյուրիի անդամ
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կազմակերպում է «Ուդուլի» տոլմայի փառատոնը: Արդեն 4-րդ անգամ անցկացվող այս փառատոնը կրում է «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը: «Ուդուլի» նշանակում է խաղողի վազ, տոլման՝ խաղողածին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ նշելով, որ փառատոնը նպատակ ունի տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տարատեսակներ, հանրությանը ներկայացնել դրա պատրաստման եղանակները, և, իհարկե, հայկական այս կերակրատեսակը զերծ պահել թուրքացումից:
7/12/2014
7/09/2014
Հայերեն ամենափոքր և ամենամեծ ձեռագրերը
Գիտե՞ս որ հայերեն ամենափոքր ձեռագիրը՝ Տոնացույցը, 19 գրամ է և բաղկացած 104 թերթից: Այն գրվել է Կաֆայում (Թեոդոսիա): Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է հայ եկեղեցում։ Հետագայում տոնացույց են ներառել նաև յուրաքանչյուր տոնին պատշաճ ծիսակարգերը։ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը 1774-ին տոնացույցի երկրորդ հատորում ամփոփել է յուրաքանչյուր տարվա համապատասխան փոփոխությունները, որոնց հիման վրա սկսել են ամենամյա օրացույցներ հրատարակվել Էջմիածնում, Կոստանդնուպոլսում և Երուսաղեմում։
Իսկ ամենամեծ ձեռագիրը՝ «Մշո ճառընտիր»-ը կամ «Տօնական»-ը, 28 կգ է` 601 մագաղաթյա թերթից: Գրվել և ծաղկվել է 1200 - 1202թթ.-ին՝ Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս: Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի 1/3-ում՝ «Մուտքը»։ Վառ և ինքնատիպ են գլխազարդերը, որոնք շքեղ գորգեր են հիշեցնում. երկրաչափական, բուսական և կենդանական մոտիվներով լուսանցազարդերը զարդարում են ամեն մի միավորի սկիզբ։
Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, իսկ 1977-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվան գրադարանից ստացել է 2 թերթ, որոնք անջատվել էին 1918-ին։
«Մշո ճառընտիրը» 1202-ին հափշտակվում է Բաբերդի այլազգի դատավորի կողմից, 2 տարի թաքցնելուց հետո Խլաթում, 1204-ին վաճառում է Մշո Առաքելոց վանքին՝ 4000 արծաթե դրամով, որը հավաքվել է շրջակայքի բնակիչների և վանքի միաբանների միջոցներով։ Մինչև 1915թ.-ը ձեռագիրը գտնվում էր այդտեղ, Մեծ եղեռնի օրերին ձեռագրի երկու մասերը տարբեր ուղիներով հասել են Թիֆլիսի Հայոց ազգագրական ընկերություն, ապա՝ Երևան։ Այժմ պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Մատուռ և գերեզմանոց՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տեղում
Գիտե՞ս որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տեղում նախկինում եղել է մատուռ և գերեզմանոց.Գեթսեմանի մատուռը: Մատուռի շուրջն է եղել հին Երևանի գերեզմանոցը՝ օրորոցաձև և տապանաձև բազմաթիվ գերեզմանաքարերով։ Ենթադրվում է, որ մատուռի տեղում նախապես եղել է փոքրաչափ, Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցու նմանությամբ, 11-13-րդ դարերի կառուցված մի գմբեթավոր եկեղեցի։ 1679 թվակյանի երկրաշարժից հետո, այդ տեղում, նույն դարի վերջին, կառուցվում է մատուռը։ Այն քանդվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ այն ժամանակ Ժողովրդական տան կառուցման նպատակով։ Ալեքսանդր Թամանյանը որոշել էր Մատուռը այլ տեղում վերակառուցել, որը սակայն չի իրականացել, քարերի կորստի պատճառով։
7/04/2014
Որքա՞ն պղպջակներ կան շամպայնի մեկ շշի մեջ
Գիտե՞ս, որ իսկական ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ մոտավորապես 49 միլիոն պղպջակներ կան:
Շամպայնը դա խաղողի փրփրուն գինին է։ Հերմետիկ փակ անոթներում երկրորդային խմորման միջոցով գինին հագեցվում է ածխաթթու գազով։ Մշակվում է խաղողի հատուկ տեսակներից։ Շամպայն է կոչվում Ֆրանսիայի Շամպայն նահանգի անունով, որտեղ առաջին անգամ մշակվել է XVII դարի վերջին։ Երկրորդային խմորմամբ ածխաթթու գազով հագեցման պրոցեսը կոչվում է շամպայնացում, որը կատարվում է շշերում (դասական եղանակ, երբ շամպայնացումը կատարվում է 0․8 լիտր տարողությամբ հերմետիկ փակված շշերում, հնացվում է 3 տարի) կամ պահամաններում (ընդհատ և անընդհատ)։ Ըստ շաքարի պարունակության տարբերում են բրյուտ (մինչև 0, 3%), ամենաանապակ (0, 8%), անապակ (3%), կիսաանապակ (5%), կիսաքաղցր (8%), քաղցր (10%) տեսակները։
Այս ամսվա լավագույն նկարները
«Ասա աաաաա»
«Թիկնապահը»
Դժոխքի դարպասները.Թուրքմենստան:
Գերմանիայում՝ ֆուտբոլ դիտելիս:
Երջանկություն:
Ընկերություն:
Ջրային աշխարհ:
Ֆուտբոլը սահմաններ չի ճանաչում:
ճապոնիայի ֆուտբոլի հավաքականնի երկրպագուները խաղի ավարտից հետո մաքրում են տարածքը:
Այ, թե սանդուղք է...
Առյուծ,անձրև.Տանզանիա...
Դիպուկահարը...
7/02/2014
Ի՞նչը օգնության հասավ Ռաբլեին՝ Լիոնից Փարիզ գնալու համար
Մեկ անգամ ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն Լիոնից Փարիզ գնալու համար անհրաժեշտ գումար չի ունենում: Ինչպես բոլոր անելանելի պահերին, այնպես էլ այս՝ օգնության է գալիս մի հնար գտնելու միտքը: Եվ այն գտնվում է...
Գրողը 3 փոքրիկ ծրարներ է պատրաստում, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է լինում. «Թույն թագավորի համար», «Թույն թագուհու համար», «Թույն թագաժառանգի համար»: Սրանք թողնում է հյուրանոցում՝ տեսանելի վայրում: Հյուրանոցի տերը այս ամենի մասին տեղեկացնում է թագավորական ընտանիքին: Ռաբլեին գտնում և տանում են Ֆրանսիս I թագավորի մոտ, ով էլ կորոշեր նրա ճակատագիրը:
Պարզվում է, որ ծրարում շաքար է եղել, որն էլ մեկ բաժակ ջրով խմում է Ռաբլեն՝ այսպիսով լուծելով իր խնդիրը:
Նշենք, որ Ֆրանսուա Ռաբլեն (ֆր.՝ François Rabelais; 1494, Շինոն - 1553թ. ապրիլի 9, Փարիզ), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի գրող, եվրոպական մեծագույն հումանիստ-երգիծաբաններից մեկն է, «Գարգանտյուան և Պանտագրյուելը» (ֆր.՝ La vie très horrifique du grand Gargantua, père de Pantagruel, hh 1-5, 1533-1564) վեպի հեղինակ։ Վեպում, որը անվանվել է ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան», Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը։ Վեպը որոշ հպանցիկ անդրադարձներ է պարունակում Հայաստանի պատմության մասին՝ Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն։ Այսպես, Ռաբլեն նշում է Հայոց Արտաշես արքայի անունը՝ գրելով այն ինչպես արտասանվում է հայերեն:
Подписаться на:
Сообщения (Atom)