9/30/2014

Ինչպե՞ս պատրաստել իտալական ձվածեղ

Պարզվում է՝ իտալացիներն  ունեն պանրով, բանջարեղենով և մսով պատրաստվող ձվածեղի հատուկ տեսակ: Այն կոչվում է Ֆրիտատա (իտալ.՝ frittata): Սովորաբար ֆրիտատան նախ կիսաեփում են վառարանում, այնուհետև պատրաստում են ջեռոցում։

9/25/2014

Մտածեցի, որ իրավունք չունեմ բողոքել Աստծուց ու ասել՝ ո՞վ ես դու.Մարթեն Յորգանց

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանում է հայտնի ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Մարթեն Յորգանցը: Նրա  հետ զրուցել ենք փոքրիկների կողմից ոչ մանկական երգերի կատարման, առաջին ու վերջին երգերի և այլ հարցերի շուրջ:

Կարծես թե հայաստանյան Ձեր գրեթե բոլոր այցելությունները համընկնում են ՀՀ անխակությանը հաջորդող կամ նախորդող օրերին: Սա պատահականություն է, թե՞…
-Չէ, հատուկ ոչինչ չի արվում, այդպես է ստացվում: Այս անգամ էլ «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնի 10-ամյակն էր, համընկել է ուղղակի:  
Ժամանակին Փարիզում ռեստորան ունեիք, կարծես թե փակել եք: Հիմա ի՞նչ է անում Մարթեն Յորգանցը:
-Հիմա միայն երաժշտությամբ եմ զբաղվում:
Ինչի՞  մասին են այժմյան Ձեր երգերը:
-Ոչինչ չի փոխվել, նույն կերպ շարունակում եմ: Չկարծեք, որ ես միայն փոքրիկների երգիչն եմ: Հայաստանում սրա հիմքը դրվեց: Ամբողջ կյանքս մեծերի համար եմ երգում, իհարկե, Հայաստանից դուրս: Իսկ այստեղ փոքրիկների ունեցած սքանչելի տաղանդը ինձ ուժ տվեց և  մեկ գիշերվա ընթացքում 6-7 երգ գրեցի:
Այսօր մանուկները մանկական երգեր չեն կատարում: Ո՞րն է դրա պատճառը, ըստ Ձեզ:
-Մանուկները պետք է մանկական երգեր կատարեն և, ոչ թե դժվար բառերով մեծերի երգեր: Բայց այսօր աշխարհում շատ բան է փոխվել, որի դեմ անզոր ենք: 6-7 տարեկան երեխան պարում է հայրիկի ու մայրիկի սիրելի երգերի ներքո: Իսկ մեր պարտականությունն է՝ իրենց տարիքին համապատասխան երգեր ստեղծել, որն անպայման կսիրվի:
Հայ և օտարազգի երեխաների միջև տարբերություն  տեսնո՞ւմ եք:
-Շատ մեծ: Հայաստանի փոքրիկը տաղանդավոր է: 5 տարեկանում արդեն թվում է, թե մեծ մարդ է: Կարող է նստել և հետդ խոսել մեծի պես: Զարմանալի երևույթ է:
Հայերենով կատարած Ձեր առաջին երգը հիշո՞ւմ եք:
«Ո՞ւր  էիր Աստված»-ն է եղել, որը կատարել եմ 1974 թվականին, դրանից հետո երբեք չեմ կատարել սա, որովհետև մտածեցի, որ իրավունք չունեմ բողոքել Աստծուց ու ասել՝ ո՞վ ես դու:
Երգի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված:
-Օրերից մեկ օր մեկը եկավ իմ ռեստորան ու ասաց, թե իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով երգում ես, ինչո՞ւ հայերենով որևէ երգ չես կատարում: Ասացի, որ երբեք չեմ փորձել կատարել: Բայց, հետևեցի նրա խորհրդին, փորձեցի, ստացվեց, պատրաստեցի առաջին ձայնասկավառակս:
Ձեր կողմից գրված վերջին երգը կոչվում է «Փոքրիկների ապագան»: Ինչպե՞ս եք պատկերացնում նրանց ապագան:
-Բոլոր փոքրիկները, և դուք բոլորդ, երբ մեծանաք՝ Հայաստանը մի թողեք: Հայաստանը մեր երկիրն է, այն պետք է հզորանա: Օտար ափերում գտնվող հայերը պետք է վերադառնան այս երկիր: Մենք հզոր ենք, երբ միասնական ենք: Այսօր էլ՝   Սփյուռքն ու Հայաստանը միասին մեծ ուժ են:

http://asekose.am/hy_AM/news/9/169670-mtaceci--or-iravounq-counem-boxoqel-astcouc-ou-asel-ov-es-doumarten-yorganc.html

9/21/2014

Մարդկության բնաջնջման օրը հայտի է.Գիտնականներ

Հերթական անգամ փորձել են գուշակել Երկիր մոլորակի մոտալուտ վախճանի օրը: Այս անգամ գլխավոր դերում ԱՄՆ գիտնականներն են: Եվ, օրն այդ, 2880 թվականի մարտի 16-ն է: 

9/18/2014

Ես հայ քրիստոնյա եմ.Ի՞նչ նկատի ուներ գիտնականը

Սեպտեմբերի 18-ը հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է, որը` սկսած 2009 թվականից, Հայաստանում նշվում է նաև որպես աստղագիտության օր։
Ականավոր աստղագետ, աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր, 20-րդ դարի խոշորագույն գիտնականը ծնվել է 1908 թվականին` Թիֆլիսում:

9/14/2014

Հսկա ժայռը մազափնջի շնորհիվ չի ընկնում իր տեղից

Մյանմայի Մոն նահանգում է գտնվում Կյաիկքտիյո պա՛գոդան կամ Ոսկե ժայռը՝  հռչակաոր բուդդայական սրբավայրը: Այն փոքրիկ տաճար է՝ 7.5 մետր բարձրությամբ։ Կառուցված է հսկայական գրանիտե ժայռոբեկորի վրա՝ 5.5 մետր բարձրության վրա։ Ժայռաբեկորը պատված է ոսկե թիթեղներով։ Հավատացյալները կարծում են, որ քարը ժայռի վրա են տեղադրել 2 բիրմանական հոգիներ՝ մոտ 2500 տարի առաջ։ Լեգենդի համաձայն՝ քարին  ընկնել թույլ չի տալիս նրա տակ գտնվող Բուդդայի մազը:

9/11/2014

Ազգագրական երգի, պարի փառատոն` Երևանում



Սեպտեմբերի 30-ին, ժամը 19:00-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում  «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Սասուն», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշո հավքեր», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Վերադարձ», «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը կներկայացնեն՝ «Գութան» ազգագրական երգի, պարի փառատոնը:

9/06/2014

Ժան Ժակ Ռուսոն նախընտրել է հայկական զգե՞ստ կրել

Պարզվում է` ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան Ժակ Ռուսոն նախընտրել է հայկական զգեստ կրել: Ժնևի հանրային գրադարաններում է գտնվում այսպիսի զգեստով նկարներից մեկը:
Ավելին, Ֆրանսիայում փաստավավերագրական ֆիլմ է նկարահանվել` «Ռուսոյի հայկական վերարկուն» անվանումով: (" Le manteau arménien de Jean-Jacques Rousseau")

Աշխարհում այս թռչունների քանակն ավելի քիչ է, քան նրանց տեսքով խաղալիքները

Խոսքը Հարավարևմտյան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի բազմաթիվ երկրներում տարածված ֆլամինգոների մասին է: Մարմնի երկարությունը 125–145 սմ է, թևերի բացվածքը՝ 140–165 սմ, կենդանի զանգվածը՝ 3,4–4 կգ։ Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը, հետ տարածած ոտքերը։