Երեխան և շունը միմյանց կարծես թե շատ լավ են հասկանում:
12/29/2014
12/27/2014
Աշխարհահռչակ 10 հայտնի «ծույլիկները»
Երեխան դպրոցում վա՞տ է սովորում.դա դեռ ոչինչ չի նշանակում: Պարզվում է՝ աշխարհահռչակ շատ մարդիկ դպրոցում վատ են սովորել, իսկ լավագույն դեպքում սիրով սովորել են մեկ կամ երկու առարկա:
Ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան, պատմաբան, հրապարակախոս, իրավապաշտպան, վոլտերականություն փիլիսոփայական ուղղության հիմնադիր Վոլտերի հայրը ցանկացել է, որ որդին իրավաբան դառնա, սակայն տղային տարել է ճիզվիտյան դպրոց, որտեղ նրան «լատիներեն և այլ հիմար բաներ» են սովորեցրել:
12/23/2014
Այս աշխատանքներն իմ նվերներն են Հայրենիքիս
Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին է գտնվում Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին, որը համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է:
1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին:
Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք:
Ամեն առավոտ արթնանում, նայում ու ասում եմ՝ ո՞ւր էիր այդքան ժամանակ
Jean-Paul Existential Cafe-ում բացվել է վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի «Ծանոթ դեմքերի քաղաք...20 տարի անց» ցուցահանդեսը, որը կտևի մինչև հունվարի 11-ը:
«Սա ցուցահանդես չէ, «մեսիջ է»,-ասում է լուսանկարիչն ու հաղորդագրության բացահայտումը թողնում յուրաքանչյուր դիտողի` շարունակելով.
«Այս խորագրով առաջին ցուցահանդեսից, որը տեղի ունեցավ 1994 թվականի հունիսին՝ Գրողների միությունում, 20 տարի է անցել ու ինձ հետաքրքիր էր, թե քաղաքը, դեմքերը փոխվե՞լ են արդյոք: Այստեղ ամեն ոք կարող է ծանոթ մարդու գտնել, իսկ եթե չգտնի՝ ուրեմն կամ այս քաղաքից չէ, կամ սխալ տեղ է ապրում»:
Հավաքվել էին երկար-բարակ պոչերն ու մտածում էին, թե ինչպես ռմբակոծեն Հայաստանը
Հայ ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում Հայաստանում է իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը, ով ծնվել է1943 թվականին՝ Աթենքում և, ինչպես ինքն է կատակում՝ լույս է սփռել Աթենքի վրա: Ավարտելէ Երևանի Կոմիտասի անվան պետականկոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը: Հիմնական ստեղծագործությունները՝ լարային,փայտյա և պղնձյա փողային քառյակների և կվինտետների, սոնատներ՝ լարայինների,փողայինների նաև դաշանամուրի համար,քայլերգեր՝ փողային նվագախմբի համար, երգեր և խմբերգեր՝ դաշնամուրի, փողային նվագախմբի հետ՝ ինչպես մանկական, այնպես էլ խառը երգչախմբերի համար:
12/14/2014
Եվրոպական երկրներում մինչ Սուրբ Ծնունդը մնացած օրերը հաշվում են հատուկ օրացույցով
Պարզվում է՝ Եվրոպական երկրներում մինչ Սուրբ Ծնունդը մնացած օրերը հաշվում են հատուկ օրացույցով:
Սուրբծննդյան օրացույցը հատուկ օրացույց է եվրոպական երկրներում, որով հաշվում են մինչ Սուրբ Ծնունդը մնացած օրերը։ Սովորաբար օրացույցն սկսվում է դեկտեմբերի մեկից (կամ Սուրբ Ծննդյանը նախորդող չորս կիրակիներից մեկից), բաղկացած է քսանչորս օրից և ավարտվում է Սուրբ Ծննդյան նախորդ օրը։
12/12/2014
12/08/2014
Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնասկավառակն առաջադրվել է հեղինակավոր GRAMMY մրցանակաբաշխությանը
Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում:
Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին (Lawrence Brawnlee) ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
Այս ուղևորությունը երկար կհիշվի. Մեքենայով անցել են Հիմալայների կիրճի երկայնքով
Այս ուղևորությունը երկար կհիշվի: Մի քանի հոգի դիմել են խենթ քայլի՝ մեքենայով անցնելով Հիմալայների կիրճի երկայնքով:
Հիմալայներն աշխարհի ամենաբարձր լեռնաշղթան է: Հիմալայան լեռնաշղթան գտնվում է Տիբեթյան բարձրավանդակի (հյուսիսում) և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի միջև (հարավում)։ Հիմալայներում է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, 8848 մ։ Ռելիեֆի և երկրաբանական կառուցվածքի տեսակետից Հիմալայները բաժանվում են երեք երկայնակի աստիճանի։
12/06/2014
07.12.1988
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել:
Սթինգն ապշեցրել է հանդիսատեսին
Անգլիացի երաժիշտ, երգիչ-երգահան Սթինգը ցնցել է ամերիկյան հեռուստաշոուի հանդիսատեսին՝ կատարելով հեռախոսում առկա երաժշտությունները, որոնք զանգ են ծառայում:
12/03/2014
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկը համալրվել է հայկական ևս մեկ մշակութային արժեքով
2014 թ. նոյեմբերի 24-28-ը Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստը:
Օրակարգում ներառված էին անդամ պետությունների կողմից Կոնվենցիայի կիրարկման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի մասին պարբերական զեկույցների, միջազգային աջակցության ծրագրերի ընդունման, անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի, և Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրմանն առնչվող հարցեր:
12/01/2014
Подписаться на:
Сообщения (Atom)