12/20/2011

Ո’չ, երկոտանի կենդանիներին


Ոչ, երկոտանի կենդանիներին


Առավոտ.լույսի ու ստվերի միախառնում. շենքեր. բարձր շենքեր ու ոչ ծառեր: Ախր ծառ եմ ուզում տեսնել, ծառ, ծաղիկ, չնայած երևի Հայաստանի ծառերն էլ բնակիչների նման միջահասակ են կամ, գուցե թաքնվել են:
Մեկ, երկու, երեք, չորս, հինգընդամենը հազար քայլ և հանդիպեց  երկու ծառ: Ահա կամուրջը` անունը Կիևյան, ազգանունն էլ` Գերեզմանյան (նույն ազգանունն ունեն նաև մայրաքաղաքի մյուս կամուրջները):
-Օ՜, ինչ գեղեցիկ է, պատրաստված են  արհեստական ծաղկամաններ. Տեսնես ում մտահղացումն է:
Երեկո: Աստղեր, լույսեր, գույներչկան ծառեր, չկան ծաղիկներտեսնես ինչ եղան: Ախր առավոտյան եմ տեսել, չլինի պետք է սկսեմ հավատալ «աչքին», միթե հօդս ցնդեցին: Ամանները կան, ծաղիկները` ոչ: Տեսնես այդ ում կամ ինչի ձեռքն է հասել, միթե կովի կամ ոչխարի, չէ որ նրանք են վազում դեպի կանաչը, խոտը: Բայց չէ, հեռվից մեկը երևում է.ոչ կով է, ոչ ոչխար. դե չորքոտանի չէ, բայց երևի պետք է հաշվի առնել, որ քսանմեկերորդ դարն է ու գուցե կենդանիներն արդեն ունեն երկու ոտք ու նույնքան ձեռք...
Արագ քայլեմ ու հասնեմ այդ անկուշտ «կենդանուն»: Վա՜յ չհասցրեցի, գնաց: Երևի գնում է դեպի հաջորդ կամուրջը, այն մեկը, որ նոր են կառուցելանվանենք թերևս «Բարեկամության կամուրջ»: Կանգնեցի ճամփաբաժանում «կենդանին» չկա ու չկա: Գուցե տեսավ, որ հետևում եմ,-մտածեցի ես. Բայց չէ՜,երևի  վախեցավ, որ կհայտնվի մեքենայի անիվների գրկում, քանզի կամուրջն այս հետիոտնի համար չէ:
Իսկ ինչ անենք,մյուս կամուրջներով էլ չթողնենք մարդիկ անցնեն, չէ՜, ավելի լավ է էլեկտրական հոսանք  կամ պահակներ լինեն: Վայրէջքներ չեն գործի, կենդանիներն էլ փարախից չեն փախչի ու չեն հայտնվի մարդկանց մեջ:

Комментариев нет:

Отправить комментарий