12/17/2011

Խառնաշփոթ


Խառնաշփոթ


Երբեմն  բառերի  սխալ  գործածումը  տեսնելու  համար  մասնագետ  պետք  չէ  լինել: Դեռևս  օտարամոլ  ու  քաղքենի  ժողովուրդը  շարունակում  է  առօրյայում  կիրառել «պրիվետ», «պոկա», «մերսի» և  այլ  բառեր: Ի  դեպ, այդքան  տարածում  գտած «մերսի»-ն  ունի  ծագման  հետաքրքիր  պատմություն. Միջնադարյան  Եվրոպայի  վաճառականները  գնման-վաճառման   շուրջ  համաձայնության  գալով  իրար  ձեռք  էին  սեղմում  ու  ասում`  մերսի, այսինքնվաճառեցի: Եվ  այդ  ձեռքսեղմումը  դարձավ   հանդիպման  ու  բաժանման, բարևի  ու  հարգանքի  կամ  պարզապես   քաղաքավարական  վերաբերմունքի  նշան, որը  մտավ  նաև  մեր  բառապաշար, մտավ  ու  դուրս  չեկավ: Եթե  մի  փոքր  գիտակ  ես  ու  հայերենին  քիչ  թե  շատ  տիրապետում  ես,ապա  հաստատ  կփշաքաղվես, եթե  լսես «ես  իմ  մոտ  եմ», «դու  քո  տե՞ղն  ես իջնում» «Տերյանի  վրա  եմ» (խեղճ  Տերյան) և նման  այլ   նախադասություններ:

Ճիշտն  ասած, մեղքս  ինչ  թաքցնեմ, կարծում  էի, որ  մենք  նախանձ, միմյանց  լավը  չուզող  ժողովուրդ ենք, բայց, որ  տեսնում  եմ, թե ծանոթ-անծանոթ ոնց են պըռչ-մըռչվում, կյանքս, մռութս, ջանս, ջանդակս  ասում, հասկանում  եմ, որ  սխալվել  եմ: Բայց  այ  թե  «կյանքի»  ու  «ջանի»  գնալուց  հետո  ինչե՜ր  են  ասում, ինչե՜ր  են  ասում: Ժողովուրդ` հերիք  է  այլևս  խեղճ  բառերին  տանջեք, ամեն  բառ  ունի  իր  դերն  ու  նշանակությունը, ինչպես  դուք, ձեր  մարմնի  յուրաքանչյուր  մասը: Լավ  կլինե՞ր, որ  ձեր  աջ  ոտքը  դնեին  ձախ  թևի  փոխարեն, ձախ  թևն  էլաջ  ոտքի: Բա  կարելի՞ է: Խնամքով  ու  հոգատարությամբ  վերաբերվեք  ձեր  լեզվին, էլ  չեմ  ասում  հայրենիքին  ու  միմյանց:

Комментариев нет:

Отправить комментарий