12/10/2011

Մանկական Եվրատեսիլ

Դեկտեմբերի երեքին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ <<Իմ հույս, հավատ, իմ Արարատ>>, չէ~ ինչ եմ խոսում, տեղի ունեցավ Մանկական Եվրատեսիլը: Մրցույթ, որն 2003 թվականից ամեն տարի անցկացվում է Եվրոպական երկրներից մեկում: Իսկ 2011 թվականը բաժին հասավ Հայաստանին: ժամանեցին մասնակից տասներկու երկրների ներկայացուցիչներ, լուծվեցին տեխնիկայի հետ կապված խնդիրները,կարկատան արվեցին անցումների աստիճանները,  որոշվեցին վարողներն ու մեկնաբանները: Վերջինները որևէ կերպ չառանձնացան նախորդ տարիների մեկնաբաններից` իրենց ճղճղոցով, հավասար խոսելով ու ժողովրդի չեղած նյարդերը քայքայելով: Իսկ վարողները, ախ այդ վարողները. կարծես դեմքերին ու սրտում դրոշմված էր`<<մենք հայ ենք մեր պատմությամբ, անցյալը հիշելով ու կմնանք` հայ. մեր հագոփւստին, ժեստերին ու ձայնին ուշադրություն մի' դարձրեք, վերջիվերջո  եվրոպական մրցույթ է ու պետք է կրկնօրինակենք` թողնելով եվրոպացու տպավորությունհ>>:
 Իսկ մրցույթն արդեն սկսվել է <<Ռոմեո ու Ջուլիետ>> երգող <<փոքրիկ>>-ն էլ արդեն ավարտեց իր ելույթը, Մոլդովայի ներկայացուցիչն էլ,ահա,  մեր հայրենակիցն է երգելու, անունն էլ` Դալիթա: Բայց իրո?ք մեր հայրենակիցն է, ախր անունն այլ բան է հուշում: Լավ, եկավ.լսենք, չէ, ավելի լավ է` նայենք: Շոու չկա?: Տեսահոլովակում  երբ ասում էր` <<մենք ծաղկելու ենք>>, գոնե աստղեր էին թափվում, հիմա այդ էլ չկա. տեսնես շեշտն ինչի? վրա է դրված...աաա~ երևի շոու չկա, որ երգն ու բառերը լավ լսեն: Եթե մյուս մասնակիցները, ինչպես ամեն տարի սեր էին երգում, մերոնք առաջարկեցին այլ տարբերակ. թվարկել նախադասություններ ու բառեր, իսկ ակնդիրներն ու ունկնդիրները թող կազմեն նոր նախադասություններ և, եթե կարող են` գրեն երգ.ուրեմն, այսպես.
say yes, say yes-պիտի գնանք առաջ
say no,say no-չենք թողնի մենակ
will go, will go-մենք մեր ապագան
...Մենք հաղթելու ենք, դե առաջ
 Միասի եկեք գնանք Հայաստան
 Ով գրեց կապակցված, իմաստ արտահայտող երգ` կստանա մրցանակ, այն է` մասնակցություն հաջորդ տարվա մանկական Եվրատեսիլին: Կապ չունի, թե որ երկրից եք,, տեսեքէ խտրականություն չդնելով անգլերենով և հայերենով նախադասություններ ենք տվել, դե, ձեզ տեսնենք:
 Իսկ շոուն շարունակվում է,երգեցին մասնակիցները, եկավ քվեարկության պահը, իսկ այդ ընթացքում բեմ բարձրացավ գերաստղը, նա էլ երևի երգեց::
 Քվեարկությունն ավարտվեց ու հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող Candy խումբը` Candy music(քաղցր երաժշտություն) երգով:
 Հաղթեցին, ուրախացան, այդքան գովերգած արծաթապատ մրցանակն էլ երևի ստացան:

Комментариев нет:

Отправить комментарий