12/27/2011

Նոր հույսեր,նոր երազանքներ



Ամանորի կեսգիշերին հնչող զանգերը կավետեն նոր տարվա սկիզբը, կպոկվի օրացույցի վերջին էջը: Շատերը գուցե տխրությամբ, շատերն էլ` ուրախությամբ կհիշեն անցած օրերն ու կմտածեն նոր գործերի, նպատակների իրագործման մասին:
Հայերը սիրում են Ամանորը ճոխ տոնել և դրան սկսում են պատրաստվել դեկտեմբերի սկզբից: Իհարկե, ճոխություններ են իրենց թույլ տալիս ունևորները, որոշ չափով էլ` դրսից օգնություն ստացողները, կամ` գումար տնտեսածները: Չնայած, գումար քչերին է հաջողվում տնտեսել, եթե, իհարկե, դպրոցում կամ ԲՈՒՀ-ում սովորող երեխաներ չունեն, կամ ընտանիքի անդամներից մեկին  որևէ աշխատանքի չեն տեղավորում:
Դե, դպրոցում ջեռուցման, նվերներ գնելու, Նոր տարին նախօրոք նշելու համար փող, իսկ ԲՈՒՀ-ում` ստուգարքներ, քննություններ, դասախոսների սեղանների համար գինի, բլինչիկի համար կաթ, խոզի բուդ, միրգ…
 Աշխատանքի տեղավորման դեպքում էլ անշնորհքություն կլինի, եթե ճարպիկ ծանոթին լավության համար շնորհակալություն չհայտնեն` բնականաբար գումարի կամ թանկարժեք նվերի տեսքով:
 Բայց կան ո’չ դրսից օգնություն ստացող, ո’չ էլ գումար տնտեսած մարդիկ, որոնք անգամ չեն էլ ուզում հիշել, որ Նոր տարի է:
Բոլորն ուրախ-զվարթ կպատրաստվեն տոնին, իսկ իրենք լույսը կհանգցնեն ու ժամանակից շուտ կպառկեն քնելու: Քանի որ քունը չի տանի, իսկ աչքերից կհոսեն արցունքներ, նրանք իրենց կտան հետևյալ հարցը.
<<Ինչու տարիներ առաջ միշտ իրենց տանը Ամանորը դիմավորող հարազատներն էլ չեն գալիս>>, և , հարցին կհաջորդի պատասխանը.
<<Եթե սեղանդ լիքը չէ ու գրպանդ դատարկ,ինչ բարեկամ>>:


Комментариев нет:

Отправить комментарий