12/26/2011

Պտույտ մ’ը


Պտույտ մը

Պտտվիր, պտտիր իմ հեռակառավարման վահանակ: Պտտվիր տեսնենք, թե  այսօր ի՞նչ ենք լսելու կամ տեսնելու: Ուզու՞մ ես, արի ալիքներն  հերթով պտտելով գնանք: Խոստանում եմ, երկար չեմ նայի մեկ ալիքը, չնայած դրանում համոզված ես: Դե,գնացինք: Ահա տես, սերիալ է: Բայց չեմ նայելու, անգամ չեմ ուզում  իմանալ, թե ինչի մասին է, որովհետև նախ սցենարները նույնն են, գոնե  դերասանները տարբեր լինեին, բայց դերասաններն էլ են նույնը, ուրեմն, չգնացինք: Հիմա  հաջորդը. ահա այստեղ  ինչ-որ «աստղի» հարսանիքն  են ցույց  տալիս, «հերոսներն» էլ իրենցից  գոհ  պատմում  են  իրենց  հանդիպման, ամուսնության  մասին: Բայց, մեկ  րոպե, կարծես  մեկ այլ  ալիքում էլ  նման  հաղորդում կա: Ա՜խ  իմ  հեռակառավարման  վահանակ, եթե լեզու  ունենայիր, կասեիր  ոչ  թե մեկ, այլ` մի քանի... Փոխվում  են հաղորդման  վերնագիրն  ու  հաղորդավարը, իսկ  հյուրերն  ու իրենց  ձանձրացնող  պատմությունները  նույնն  են: Մեկ այլ ալիքով «ճաշ»՝ պատրաստող  հերթական  հյուրը: Լավ, արի մի  քանի  րոպե  նայենք, մեր  տանն  ամեն  օր  տրվում է  ` «ի՞նչ եփել  այսօր» հարցը: Գուցե  դուրս  գա  ու որոշեմ  պատրաստել: Բայց  այս  հյուրն  ինձ  նյարդայնացրեց: Հերիք  չէ  իրեն  մտավորական  է  համարում, մի  բան էլ` «ճոռոմ-ճոռոմ» խոսում. Հայաստանը  այս  չէ, Հայաստանն  այն  չէ: Սկսում է համեմատել  այն  եվրոպական  երկրի  հետ, որտեղից  որ  ժամանել  է . «Դե, չեմ կարծում, որ  այստեղ թանկ գինի  լինի, մեզ  մոտ  այս  բանջարեղենը  խոշոր  է, այստեղ` չգիտեմ:  Կա, թե չկա»:
Մեկը  լիներ` հարցներ, թե  նրա նման մարդն  ի՞նչ  գործ  ունի  իր  բառերով  ասած  «անմշակույթ» երկրում: Իսկ  պատասխանը  մենք  գիտենք. այստեղ իր նման մի քանի ընկերներ  մեկ  օր  զանգել  են,թե այ ախպեր  արի այստեղ, թեթև  գործով  լավ  փող  կաշխատես, մենք  քեզ  օրինակ: Նա  էլ  անսացել  ու  եկել է  այս «հետամնաց» երկիրը: Երաժշտական ալիքով էլ   ժամանցային  հաղորդում  է, ներկայացվում է  ամսագրերց  մեկի  կազմակերպած  միջոցառումը` հիմքում` 3D ֆոտոշարք: Ամսագրի  արտ-տնօրենը , թե  նկարել ենք (մատիկներով ցույց է տալիս չակերտներ) հայ աստղերիԷ՜ աստղը  աստղ  չէր, նկարից  դուրս  գար  ու  մի լավ  ապտակեր` ասելով.
-Բա  դու  չե՞ս ամաչում,ես  որ  չլինեի  շապիկին, ամսագիրդ ո՞վ  կգներ:
Լավ, անցանք, չեմ ուզում նյարդայնանալԴե` փոխի`ր  ալիքը,փոխի`ր, տես  գոնե  մի  հետաքրքիր  հաղորդում  կգտնե՞ս, կգտնե՞ս այնպիսի  այնպիսի  ալիք, որով  չենք  տեսնի  աստղերի,սուտ  մտավորականների: Ինչու՞ ես կանգնել, հոգնե՞լ ես: Լավ, դու  հանգստացիր, ես մի քիչ ռադիո լսեմ: Պտտում, պտտում  եմ ալիքները. մի  ալիքով ինչ-որ «ցինիկ» հաղորդավար  է, մեկ  հաղորդաժամի ընթացքում արծարծվում է  մի  քանի  թեմա ու  քսան րոպե  հռհռում ենմեկ այլ ալիքովերկու աղջիկ  են  ճղճղում  ու  կչկչում:  Իբր  հումորային  հաղորդում  են  վարում: Լավ, մի  փոքր  սպասեմ, մինչև  սրանց  ձայնը  կտրվի,իսկ  մինչ  այդ` փորձեմ   թերթ  կարդալ, ավելի  լավ  է, ժամանցային, որ  կտրվեմ  առօրյա  հոգսերից: Ահա, էլի  այս «աստղերը»: Ի՞նչ նվեր  են  մատուցել  իրենց  սիրելիներին, ինչպես են պատրաստվում Ամանորին  և  նման  անհեթեթ  հարցեր:  Էհ, չեմ  ուզում  կարդալ, մեկ  է  վաղը  ընկերներս  ու  ծանոթներս  կասեն, թե  կարդացի՞ր, տեսա՞ր  էդ  ………ը  ի՞նչ  էր  ընկերուհուն  նվիրել: Ես  էլ  կասեմ` չէ, չեմ  կարդացել, ինձ  ուրիշի  անձնականը  չի  հետաքրքրում, մեկ  է, գիտեմ, որ  նրանց  ասածների  մեծ  մասը  սուտ  է, այդ  դուք  եք, որ  հավատում  եք   նրանց  խոսքերին  ու մեկ-երկու  կարդացած  գրքերց  արված  մեջբերումներն: Իսկ  աչքերս  արդեն հոգնել  ու  փակվել  են  ուզում, իսկ ես դեռ  ուզում  եմ հաշվել, թե մոտ քսան ալիքում քանի՞ նորմալ հաղորդում կա. մեկերկուերեք... չորսլավ, քնեցի:

Комментариев нет:

Отправить комментарий