Քննաշրջան
Քննութուն,քննություն: Լավ է, երբ միշտ քննություն ես տալիս: Դու՛, ընթերցող, որ նաև ուսանող ես, մի՛ զարմացիր: Լավ է մեկ առումով. եթե տալիս ես այս քննությունները, հաշվի առ, որ կտաս կյանքի առաջադրած ամեն մի քննություն: Ինչու՞… Դու էլ հաստատ քննության ժամանակ ականատես ես եղել տարբեր իրադարձությունների, կամ հենց ինքդ այդ իրադարձության հերոսն ես: Եթե այդպես է, ուրեմն……..
Դու, օրինակ գիտեի՞ր, որ դասախոսին կարելի է անգլիական թեյ նվիրել և հարցերին 0-ի պատասխանել, բայց գերազանց ստանալ, կամ էլ` բոլորի կյանք ներխուժած facebook-ն ու одноклассники-ն ուսանողին կարող են օգնել: Մտածե՞լ էիր այդ մասին:
Հա, հա, քեզ մի գաղտնիք ասեմ. Գրանցվի՛ր սոցիալական ցանցում, եթե, իհարկե, գրանցված չես. Փնտրի՛ր դասխոսիդ, դարձի՛ր նրա ընկերը, նրան ուղարկիր տեսագրություն և քննությանդ օրը կունենաս բոլոր հարցերի պատասխանները: Ինչ տոմս էլ, որ քաշես` կխոսես երեկ քո ուղարկած տեսագրության մասին ու տոմսդ կազմված կլինի հետևյալ հարցերից.
1.facebook-ն ու ես,
2.одноклассники-ի ազդեցությունն իմ զարգացման վրա,
3.facebook-ի և одноклассники-ի նմանություններն ու տարբերությունները:
Ու այս հարցերը կարող են քեզ պետք գալ նաև հաջորդ քննությունների ընթացքում:Կտեսնես`շատ լավ արդյունք կտա. ապացույցը` դասխոսիդ տմբտմբացող գլուխն ու smile-իկը:
Լավ էր չէ՞,փորձի՛ր, արդյունքը գոհացուցիչ կլինի:
Հա, բայց լավ կլինի, որ քննությանը պատրաստ գնաս և, իհարկե, սովորես ոչ մեկ օրվա համար:Ոչինչ, որ դասխոսիդ դուրը չես գա, որ նրանից շատ գիտես. Մի՛ նեղվիր, թող ''ջիգյարով'' ցածր գնահատի, բայց դու գիտես, որ հաղթեցիր նրան, նա էլ գիտի ,որ պարտվեց: Իսկ դու ուրախացիր, որ չնմանվեցիր թեյի խոտ բերողին, դասխոսին քծնողին, մեկ օրվա համար անգիր անողին, կաշառքով ու ծանոթով սովորողին:Դու կտաս կյանքի բոլոր քննությունները, իսկ նրանք էլի կկանչեն իրենց նախնիներին……..
Մեղու
Комментариев нет:
Отправить комментарий