Սրճարան, հաճախորդ: Մատուցո'ղ, կարո՞ղ եք մոտենալ:
Մատուցող: Նայեց, նայեց, գցեց-բռնեց ու չմոտեցավ:
Հաճախորդ: Մատուցո'ղ այստեղ եկեք, եթե կարելի է:
Մատուցող:Գուգո՜, հլը արի:
Հաճախորդ: Աաաաաա՜ փաստորեն մեզ Գուգոն պիտի սպասարկի:
Մոտեցավ այդքան սպասված, դեռ չտեսած, բայց կարոտած Գուգոն:
Գուգո: Ի՞նչ եք ուզում:
Հաճախորդ: Ջուր, սառը հայկական ջուր: Հասկանում եք սառը, քանզի, երբ ասում եմ սառը, տաք եք բերում, իսկ ես սառն եմ ուզում, սառույցով:
Գուգո: Հա, ունենք, հեսա կբերեմ:
Հինգ րոպեից մեր Գուգոն վերադարձավ հայկական սառը ջրի շիշն ու բաժակը ձեռքին: Բաժակը դրեց ուղիղ հաճախորդի քթի տակ, բացեց շիշը, բարձրացրեց վար ու սկսեց լցնել: Ու մաղեց անձրևը դանդաղ, կաթիլ-կաթիլ, միայն մեկ տարբերությամբ, ոչ թե վերից վար, այլ` հակառակը:
Հաճախորդին ուղեկցող կինն էլ հյութ էր պատվիրել, հիշում եք չէ` ումից: Դե, իհարկե, Գուգոյից: Հյութ, որը բերեցին տղամարդուն սպասարկելուց հետո, այդ դեռ քիչ է, ևս հինգը րոպե ուշացումով:
Մեր Գուգոն բերեց կնոջ պատվերը և դրեց ուղիղ դնչի ներքո: Երևի նրա համար. որ նեղություն չկրի, բաժակը չմոտեցնի, այլ միանգամից քաշի…
Սպասում, մատուցման ձև, անընդհատ սեղանին մոտեցող, զոռով ծաղիկներ վաճառող երեխաներ, որ առանց հաճախորդի ցանկության դնում են սեղանին ու գումար պահանջում, (փոխանակ շրջեն, ով ցանկանա կգնի), և նման շատ դեպքեր հիասթափեցրին հաճախորդին:
Ինչ էր մնում անել. մաքրել «արհեստական անձրևի» հետքերը, բարձրաձայնել, որ կենցաղային կրթություն է պետք ու հեռանալ…..

Մեղու
Комментариев нет:
Отправить комментарий