12/15/2011

Բամբասանք


Բամբասանք


Ամեն րոպե  ու  վայրկյան, ամեն  բակից, տնից, խանութից լսելի են այս և  նմանատիպ  նախադասություններ.
- Ախչի',  բա  իմացա՞ր
- Արա, այ  ախպեր  էտ  ո՞վա որ, դրա  հորը  ճանաչում  եմ, գիտես  ո՞վ  ա
Բամբասում  են  բոլորը. և  զբաղվածը, և  օրերն  անիմաստ  անցկացնողը, և  կրթյալը, և  անկիրթը: Մի  խոսքով` այն  սեռ  ու  տարիք  չի  հարցնում: Ես  բամբասում  եմ  քեզանից, դու` ինձանից, մենք` նրանցից, մինչև  տարին  ավարտվի: Հետո  նորից  կսկսեն  ու  գիտես  ինչից.
Բա  տեսար  դրանց  դրած  սեղանը, քոսոտների  տեսեք, լացում  են, թե  չունենք:
Ապա  կգա  գարունը, հողի  տակից  գլխիկը  կբարձրացնի  ձնծաղիկը, կբացեն  պատուհանները, դուրս  կգցեն  գլուխները, ով  սուր  տեսողություն  ունի` մուտք  կգործի  դիմացի  շենքի  բնակիչների  տուն (ինչ  էլ  որ  տեսնեն, էլի  օգուտ  է, թեմա  է, թեմա), ձեռքի  հետ  մաքուր  օդ  կշնչեն, որ  թոքերը  լավ  աշխատեն ու  իրենք  արագ-արագ  խոսեն` շունչ  է` չկտրվի, ամբողջ  թաղի  բնակիչներից  պետք  է  հասցնել  բամբասել, եթե  մեկին  էլ  չանդրադառնան` կնեղանա.
-Բա  իմ  կյանքին  ինչու  չանդրադարձան, ինչու  չխոսեցին  էժան  կամ  թանկ  զգեստից (էժանի  դեպքում`հլը  սրա  հագած  քռչերը, թանկի  դեպքում  էլ` անճաշակ  գլուխդ  թաղեմ, փող  ունեն` չգիտեն` ինչ  անեն. Է՜խ  Աստված, Աստված, չգիտես` ում ինչ ես  տալիս), ընտանիքից, ինչու  չքննարկեցին  մեր  ապագա  քայլերը: Էլ  դրանց  չեմ  բարևի, ճանապարհս  կփոխեմ`տեսնեմ, թե  ինչ  են  անելու, ում  մասին  են  խոսելու:

Հ.Գ. - Բամբասեք,ասեք-խոսեք, եթե  առանց  դրա  չեք  կարող, բայց  առանց  մարդուն  վնաս տալու,առանց նրա  ճակատագրի  հետ  խաղալու. պարզապես  ձեր  միապաղաղ  ու  անիմաստ  օրն  անցկացնելու  համար:

Комментариев нет:

Отправить комментарий