Մարդ, թե գազան
Հիմար, ապուշ, այլանդակ, անասուն, տավար, եզ…
Աաաա, ընթերցող, չկարծես, թե այս բառերը գրել եմ, որ նախադասություն կազմես, կամ էլ` շարադրություն գրես; Սրանք <<օրիգինալ>> բառեր են,ունեն շարունակություն, բայց լինենք համեստ, քաղաքավարի ու Մարդ և չթվարկենք:
Այս <<հատուկ>> բառերը լսվում են յուրաքանչյուր բակից, շենքից ու բնակարանից. Եղբայր -քույր, քույր ու եղբայր, այր ու կին հաճախ են նման որակումներ տալիս միմյանց: Իսկ այդ որակումներին հաջորդում է… դե իհարկե, ծեծն ու ջարդը; Եվ մեր աչքի առջև վեր են հառնում մ.թ.ա վայրի ցեղի ներկայացուցիչների պատկերները, գավառային կյանքն ու մտածողությունը;
Տղամարդ… բնությունից ստացած ուժն աշխատանքում օգտագործելու փոխարեն կիրառում է տանը: Լեզուն փաթաթում, դնում է մի մութ անկյունում, քանի որ բանի պետք չէ, գլուխը` պարունակությամբ հանդերձ` զարդասեղանին ու անգլուխ ձիավորի պես ձեռքն այս կողմից այն կողմ տանում: Ձեռք, որն հաճախ կասի, թե <<կամաց, արա’, մեկ օր էլ կչորանամ ու անթև կմնաս, ախր այս կյանքում ինձնից բացի ոչ ոք չունես; Կինդ այլևս քեզ չի հարջում, ատում է իր ողջ էությամբ, երեխաներդ երեսդ չեն ուզում տեսնել: Ինչ օրինակ ես ծառայում նրանց, չնայած, եթե այդքանը հականյիր, իմ հույսին չէիր մնա>>:
Կամ, թե այն երիտասարդը, ով ինձ բարձրացնում ու իջեցնում է քրոջ վրա, վաղն ինչ սրտով է գնալու նրա տուն, ամեն անգամ որ ներս մտնի, ինչ է հիշելու քույրը; թող չմտածի, թե ամեն ինչ կանցնի, կգնա: Այդ ով է խաբել ու հավատացրել, թե ծամանակը բուժում է վերքերը. Նայած, թե ինչ վերք ու ով է այն հասցրել;
Ինչ է, ինքներդ ձեզնից չեք վախենում, ինձնից չե?ք վախենում, բա որ մեկ օր էլ չհամբերեմ` տեսնելով, որ անուղղելի եք, վերցնեմ ու գետնով տա?մ: Մեկ է, հայրենիքը ոչինչ չի կորցնի, մեկ գազան էլ կվերանա; Հա,հա, գազան. Եթե կենդանիները իրար հոշոտում են որսի համար, դուք ծեծում-ջարդում եք իրար… փողի համար: Փող, փող, փող` ահա ձեր փորացավը...
Комментариев нет:
Отправить комментарий