Լույս աշխարհ եկա՞ր, չե՞ս ուզում հայտնի դառնա՞լ, ամո’թ քեզ, բա կարելի՞ է: Չե՞ս տեսնում` մարդիկ ծնված-չծնված մտածում են միայն իրենց մռութիկը, քիթիկը, աչուկները, ոտիկները հայտնի դարձնել: Ուզում են, որ իրենց մասին խոսեն, գրեն և դրա համար ոչինչ չեն խնայում: Զոհասեղանին են դնում ոչ միայն իրենց, այլև` ընտանիքին:
Ճանաչում, որը նրանց տալիս է ժամանակավոր հրճվանք (չեղածից հո լավ է), հնդկահավի փքվածություն, «ես տաղանդ եմ» բացականչելու հնարավորություն և ուրիշ ոչինչ:
Ճանաչել, ճանաչել… մեր բակի շանն էլ ամբողջ թաղն է ճանաչում, հետո ի՞նչ… սկսի մոռանալ, որ շուն է ու սկսի իրեն առյուծի նմա՞ն պահել:
Комментариев нет:
Отправить комментарий