12/28/2011

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ


ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի շնորհավորանքը

Սիրելի ժողովուրդ
  Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին: Ցանկանում եմ առողջություն, հաջողություն և նպատակների իրականացում:
 Եկեք անցյալում թողնենք վիշտը, տրտունջներն ու անարդարությունը և ամեն ինչ սկսենք նորից:
 Իմ բազում նպատակների, ցանկությունների շարքում կա մեկ կարևոր նպատակ, որն համոզված եմ, կիրականանա այս տարի և հաջորդ ամսվանից ստիպված չեմ լինի բլուրներից մեկի վրա ամրոց կառուցել ու հաստատվել այնտեղ, քանզի ես դեռ ուժեղ եմ, ես դեռ կարող եմ, դեռևս չավարտած գործեր ունեմ և դեռ անհրաժեշտ եմ ձեզ:

 Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի շնորհավորանքը

Սիրելի համաքաղաքացիներ
 Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ լինի այնքան բարիք, որքան Երևանն ունի մայթիկ:
 Հաջորդ տարի շատ անելիքներ ունենք` սկսած կտուրից հետո նոր կտուրներ ավելացրած քաղաքացիներից հարկ գանձելուց կամ քանդել տալուց, վերջացրած փողոցները աղտոտող կամ կամ կարգ ու կանոնին չհետևող քաղաքացիներին պատժելուց:
 Իսկ մինչ այդ վայելեք հանգստյան օրերը: Թեկուզ ժամանակավոր, բայց մեծ սիրով լուսավորված է մայրաքաղաքը, ամենուր միջոցառումներ են, ձմեռ պապիկներ ու ձյունանուշներ, ովքեր քանի գնում երիտասարդանում են:
 Շնորհավոր Նոր տարի

Հայ ժողովրդի մաղթանքները մեկմեկու

Ինչ ասեմ, թող այս տարին լինի հաջողության տարի, վերջապես աշխատատեղեր լինեն, աշխատատեղերի տերերն էլ խելքը գլխին լինեն, մարդ լինեն, սնունդը էժանանա, վերանա կաշառակերությունը, սպանութուններ չլինեն,վերջ տանք նախնադարյան մտածելակերպին, սիրենք իրար, հարգենք ու այս կարճ կյանքն ապրենք համերաշխ:

12/27/2011

Նոր հույսեր,նոր երազանքներ



Ամանորի կեսգիշերին հնչող զանգերը կավետեն նոր տարվա սկիզբը, կպոկվի օրացույցի վերջին էջը: Շատերը գուցե տխրությամբ, շատերն էլ` ուրախությամբ կհիշեն անցած օրերն ու կմտածեն նոր գործերի, նպատակների իրագործման մասին:
Հայերը սիրում են Ամանորը ճոխ տոնել և դրան սկսում են պատրաստվել դեկտեմբերի սկզբից: Իհարկե, ճոխություններ են իրենց թույլ տալիս ունևորները, որոշ չափով էլ` դրսից օգնություն ստացողները, կամ` գումար տնտեսածները: Չնայած, գումար քչերին է հաջողվում տնտեսել, եթե, իհարկե, դպրոցում կամ ԲՈՒՀ-ում սովորող երեխաներ չունեն, կամ ընտանիքի անդամներից մեկին  որևէ աշխատանքի չեն տեղավորում:
Դե, դպրոցում ջեռուցման, նվերներ գնելու, Նոր տարին նախօրոք նշելու համար փող, իսկ ԲՈՒՀ-ում` ստուգարքներ, քննություններ, դասախոսների սեղանների համար գինի, բլինչիկի համար կաթ, խոզի բուդ, միրգ…
 Աշխատանքի տեղավորման դեպքում էլ անշնորհքություն կլինի, եթե ճարպիկ ծանոթին լավության համար շնորհակալություն չհայտնեն` բնականաբար գումարի կամ թանկարժեք նվերի տեսքով:
 Բայց կան ո’չ դրսից օգնություն ստացող, ո’չ էլ գումար տնտեսած մարդիկ, որոնք անգամ չեն էլ ուզում հիշել, որ Նոր տարի է:
Բոլորն ուրախ-զվարթ կպատրաստվեն տոնին, իսկ իրենք լույսը կհանգցնեն ու ժամանակից շուտ կպառկեն քնելու: Քանի որ քունը չի տանի, իսկ աչքերից կհոսեն արցունքներ, նրանք իրենց կտան հետևյալ հարցը.
<<Ինչու տարիներ առաջ միշտ իրենց տանը Ամանորը դիմավորող հարազատներն էլ չեն գալիս>>, և , հարցին կհաջորդի պատասխանը.
<<Եթե սեղանդ լիքը չէ ու գրպանդ դատարկ,ինչ բարեկամ>>:


Կենդանիների աշխարհում



Ինձ դուր է գալիս իմ շան հաչոցը, իսկ հարևանս` գրողի ծոցը: Հենց  այսպես էլ ապրում են շատերը` վերը նշված նախադասությունը պատճենած իրենց դռներինգերադասելով շան հաչոցը հարևանների ամենօրյա ելույթից:
Շուն - Հավատարիմ, հասկացող կենդանի, լավ օրինակ` հայերի:
Առնետ - Կախարդական փայտիկի շնորհիվ մարդու վերածված երևույթ:
ՕձՕ՛, ինչ սողուն. այնքան շատ են ու ըստ երևույթին այնքան բարի, որ իրենց թույնից բաժին են հանել նաև բանական էակներինինչպիսի՛ բարություն:
Խոզ - Մադկանց ու իր միջև նմանություններ փնտրող ու  գտնող կենդանի:
Կրիա - Դանդաղաշարժ կենդանի: Նմանակներ` ինչքան ուզես, այսօր, վաղը ասողներ` ինչքան ասես:
Թութակ - Փնտրեք ամենուր և կգտնեք:
Առյուծ - Բոլորին հոշոտող, իր նմանակներին կառավարությունում ու բիզնես ոլորտում փնտրող ու գտնող այլանդակ կենդանի:
Էշ Է՛խ, է՛շ, է՛շ, այնքան նմանակներ ունես, որ ասելու չէ: Երկու միլիոն հայ քեզ օրինակ: Ով որ կողմ հրի` այնտեղ կգնան.գիտելիքի, տեղեկատվության և խելքի պակաս:
Կենդանիներ, կենդանիներ բազմաթիվ, բազմերանգ, մարդիկ, մարդիկ միլիոնավոր ու բազմագույն. հանրահաշվական խնդիր` պարզ լուծմամբ. կենդանի գումարած մարդ հավասար է կենդանի:

12/26/2011

Պտույտ մ’ը


Պտույտ մը

Պտտվիր, պտտիր իմ հեռակառավարման վահանակ: Պտտվիր տեսնենք, թե  այսօր ի՞նչ ենք լսելու կամ տեսնելու: Ուզու՞մ ես, արի ալիքներն  հերթով պտտելով գնանք: Խոստանում եմ, երկար չեմ նայի մեկ ալիքը, չնայած դրանում համոզված ես: Դե,գնացինք: Ահա տես, սերիալ է: Բայց չեմ նայելու, անգամ չեմ ուզում  իմանալ, թե ինչի մասին է, որովհետև նախ սցենարները նույնն են, գոնե  դերասանները տարբեր լինեին, բայց դերասաններն էլ են նույնը, ուրեմն, չգնացինք: Հիմա  հաջորդը. ահա այստեղ  ինչ-որ «աստղի» հարսանիքն  են ցույց  տալիս, «հերոսներն» էլ իրենցից  գոհ  պատմում  են  իրենց  հանդիպման, ամուսնության  մասին: Բայց, մեկ  րոպե, կարծես  մեկ այլ  ալիքում էլ  նման  հաղորդում կա: Ա՜խ  իմ  հեռակառավարման  վահանակ, եթե լեզու  ունենայիր, կասեիր  ոչ  թե մեկ, այլ` մի քանի... Փոխվում  են հաղորդման  վերնագիրն  ու  հաղորդավարը, իսկ  հյուրերն  ու իրենց  ձանձրացնող  պատմությունները  նույնն  են: Մեկ այլ ալիքով «ճաշ»՝ պատրաստող  հերթական  հյուրը: Լավ, արի մի  քանի  րոպե  նայենք, մեր  տանն  ամեն  օր  տրվում է  ` «ի՞նչ եփել  այսօր» հարցը: Գուցե  դուրս  գա  ու որոշեմ  պատրաստել: Բայց  այս  հյուրն  ինձ  նյարդայնացրեց: Հերիք  չէ  իրեն  մտավորական  է  համարում, մի  բան էլ` «ճոռոմ-ճոռոմ» խոսում. Հայաստանը  այս  չէ, Հայաստանն  այն  չէ: Սկսում է համեմատել  այն  եվրոպական  երկրի  հետ, որտեղից  որ  ժամանել  է . «Դե, չեմ կարծում, որ  այստեղ թանկ գինի  լինի, մեզ  մոտ  այս  բանջարեղենը  խոշոր  է, այստեղ` չգիտեմ:  Կա, թե չկա»:
Մեկը  լիներ` հարցներ, թե  նրա նման մարդն  ի՞նչ  գործ  ունի  իր  բառերով  ասած  «անմշակույթ» երկրում: Իսկ  պատասխանը  մենք  գիտենք. այստեղ իր նման մի քանի ընկերներ  մեկ  օր  զանգել  են,թե այ ախպեր  արի այստեղ, թեթև  գործով  լավ  փող  կաշխատես, մենք  քեզ  օրինակ: Նա  էլ  անսացել  ու  եկել է  այս «հետամնաց» երկիրը: Երաժշտական ալիքով էլ   ժամանցային  հաղորդում  է, ներկայացվում է  ամսագրերց  մեկի  կազմակերպած  միջոցառումը` հիմքում` 3D ֆոտոշարք: Ամսագրի  արտ-տնօրենը , թե  նկարել ենք (մատիկներով ցույց է տալիս չակերտներ) հայ աստղերիԷ՜ աստղը  աստղ  չէր, նկարից  դուրս  գար  ու  մի լավ  ապտակեր` ասելով.
-Բա  դու  չե՞ս ամաչում,ես  որ  չլինեի  շապիկին, ամսագիրդ ո՞վ  կգներ:
Լավ, անցանք, չեմ ուզում նյարդայնանալԴե` փոխի`ր  ալիքը,փոխի`ր, տես  գոնե  մի  հետաքրքիր  հաղորդում  կգտնե՞ս, կգտնե՞ս այնպիսի  այնպիսի  ալիք, որով  չենք  տեսնի  աստղերի,սուտ  մտավորականների: Ինչու՞ ես կանգնել, հոգնե՞լ ես: Լավ, դու  հանգստացիր, ես մի քիչ ռադիո լսեմ: Պտտում, պտտում  եմ ալիքները. մի  ալիքով ինչ-որ «ցինիկ» հաղորդավար  է, մեկ  հաղորդաժամի ընթացքում արծարծվում է  մի  քանի  թեմա ու  քսան րոպե  հռհռում ենմեկ այլ ալիքովերկու աղջիկ  են  ճղճղում  ու  կչկչում:  Իբր  հումորային  հաղորդում  են  վարում: Լավ, մի  փոքր  սպասեմ, մինչև  սրանց  ձայնը  կտրվի,իսկ  մինչ  այդ` փորձեմ   թերթ  կարդալ, ավելի  լավ  է, ժամանցային, որ  կտրվեմ  առօրյա  հոգսերից: Ահա, էլի  այս «աստղերը»: Ի՞նչ նվեր  են  մատուցել  իրենց  սիրելիներին, ինչպես են պատրաստվում Ամանորին  և  նման  անհեթեթ  հարցեր:  Էհ, չեմ  ուզում  կարդալ, մեկ  է  վաղը  ընկերներս  ու  ծանոթներս  կասեն, թե  կարդացի՞ր, տեսա՞ր  էդ  ………ը  ի՞նչ  էր  ընկերուհուն  նվիրել: Ես  էլ  կասեմ` չէ, չեմ  կարդացել, ինձ  ուրիշի  անձնականը  չի  հետաքրքրում, մեկ  է, գիտեմ, որ  նրանց  ասածների  մեծ  մասը  սուտ  է, այդ  դուք  եք, որ  հավատում  եք   նրանց  խոսքերին  ու մեկ-երկու  կարդացած  գրքերց  արված  մեջբերումներն: Իսկ  աչքերս  արդեն հոգնել  ու  փակվել  են  ուզում, իսկ ես դեռ  ուզում  եմ հաշվել, թե մոտ քսան ալիքում քանի՞ նորմալ հաղորդում կա. մեկերկուերեք... չորսլավ, քնեցի:

12/23/2011

Ճանաչել զդեմքս և իմանալ զբանս հանճարոյ


Հիմարությունն ու փառամոլությունը անբաժան ընկերուհիներ են ու նրանց հետ ձգտում է  բարեկամանալ  երկրագնդի  բնակչության  90%-ը:
Լույս աշխարհ եկա՞ր, չե՞ս ուզում հայտնի դառնա՞լ, ամո’թ  քեզ, բա կարելի՞ է: Չե՞ս  տեսնում` մարդիկ  ծնված-չծնված  մտածում  են  միայն  իրենց  մռութիկը, քիթիկը, աչուկները, ոտիկները   հայտնի դարձնել: Ուզում են, որ իրենց մասին խոսեն, գրեն և դրա համար ոչինչ չեն  խնայում: Զոհասեղանին  են  դնում  ոչ  միայն  իրենց, այլև`  ընտանիքին:
Ճանաչում, որը նրանց տալիս է ժամանակավոր հրճվանք (չեղածից հո լավ է), հնդկահավի  փքվածություն, «ես  տաղանդ  եմ»  բացականչելու  հնարավորություն և  ուրիշ  ոչինչ:
Ճանաչել, ճանաչել… մեր բակի շանն էլ ամբողջ թաղն է ճանաչում, հետո ի՞նչ… սկսի  մոռանալ, որ  շուն է  ու  սկսի  իրեն  առյուծի  նմա՞ն  պահել:

12/22/2011

Կենցաղային կրթություն է պետք

Սրճարան, հաճախորդ: Մատուցո'ղ, կարո՞ղ եք մոտենալ:

Մատուցող: Նայեց, նայեց, գցեց-բռնեց ու չմոտեցավ:

Հաճախորդ: Մատուցո'ղ այստեղ եկեք, եթե կարելի է:

Մատուցող:Գուգո՜, հլը  արի:

Հաճախորդ: Աաաաաա՜ փաստորեն մեզ Գուգոն պիտի սպասարկի:

Մոտեցավ այդքան սպասված, դեռ չտեսած, բայց կարոտած Գուգոն:

Գուգո: Ի՞նչ եք ուզում:

Հաճախորդ: Ջուր, սառը հայկական ջուր: Հասկանում եք սառը, քանզի, երբ ասում եմ սառը, տաք եք բերում, իսկ ես սառն եմ ուզում, սառույցով:

Գուգո: Հա, ունենք, հեսա կբերեմ:

Հինգ րոպեից մեր Գուգոն  վերադարձավ հայկական սառը ջրի շիշն ու բաժակը ձեռքին: Բաժակը դրեց ուղիղ հաճախորդի քթի տակ, բացեց շիշը, բարձրացրեց վար ու սկսեց լցնել: Ու մաղեց անձրևը դանդաղ, կաթիլ-կաթիլ, միայն  մեկ տարբերությամբ, ոչ թե վերից վար, այլ` հակառակը:
Հաճախորդին ուղեկցող կինն էլ հյութ  էր պատվիրել, հիշում եք չէ` ումից: Դե, իհարկե, Գուգոյից: Հյութ, որը բերեցին տղամարդուն սպասարկելուց հետո, այդ դեռ քիչ է, ևս հինգը րոպե ուշացումով:

Մեր Գուգոն բերեց կնոջ պատվերը և դրեց ուղիղ դնչի ներքո: Երևի նրա համար. որ նեղություն չկրի, բաժակը չմոտեցնի, այլ միանգամից քաշի…

Սպասում, մատուցման ձև, անընդհատ սեղանին մոտեցող, զոռով  ծաղիկներ վաճառող երեխաներ, որ առանց հաճախորդի ցանկության դնում են սեղանին ու գումար պահանջում, (փոխանակ շրջեն, ով ցանկանա կգնի), և նման շատ դեպքեր հիասթափեցրին հաճախորդին:
Ինչ էր մնում անել. մաքրել «արհեստական անձրևի» հետքերը, բարձրաձայնել, որ կենցաղային կրթություն է պետք ու հեռանալ…..
Մեղու