Գիտե՞ս որ սքոչը (Scotch) ցելոֆանե հիմքով կպչուն ժապավենի տարատեսակ է, որի մի կողմը սոսնձի շերտ ունի: 1923 թվականին Minnesota Mining and Manufacturing (այժմ կոչվում է 3M) ընկերության լաբորատորիա է ընդունվում Ռիչարդ Դրյուն: Ընկերությունը զբաղվում է հղկաթղթի արտադրությամբ, փորձեր էր կատարում ցելոֆանով:
Ռիչարդ Դրյուին հանձնարարվում է ավտոարհեստանոցում հետևել «Wetordry» հղկանյութի օգտագործմանը: Դրյուն նկատում է, որ ավտոմեքենան երկու կամ ավելի գույներով ներկելիս գունաբաժան գծերը ուղիղ չեն ստացվում, ուստի ավտոարհեստանոց է բերում մեկ կողմը սոսնձով ցելոֆանե 5 սմ լայնությամբ կպչուն ժապավեն, որը ներկից խոնավանալով ճմրթվում էր: Վարպետը նկատում է, որ դրա պատճառը ժապավենի մասամբ սոսնձված լինելն է (սոսինձը ժապավենի երկու եզրերին էր քսված):
1930 թվականի սեպտեմբերի 8-ին առաջին փորձնական նմուշն ուղարկում է Չիկագո: 1932 թվականին Ջորջ Բորդենը «Scotch»-ի ժապավենին կտրող դանակ է կցում: Չնայած իր անվանը (անգլերեն՝ Scotch շոտլանդական) «Scotch»-ը ոչ Շոտլանդիայում է ստեղծվել, ոչ էլ շոտլանդացու կողմից: Սկզբում «Scotch»-ի միայն եզրերն էին սոսնձված, քանի որ շոտլանդացիները հայտնի են խնայողությամբ, ապա ամերիկացները «շոտլանդական» — «scotch» անվանեցին ժապավենը: Հետագայում «Scotch»-ը դարձավ ապրանքանիշի պաշտոնական անվանումը:
Комментариев нет:
Отправить комментарий