Գիտե՞ս որ հայ իրականության մեջ առաջին կենսագրական բառարանը լույս է տեսել Վենետիկում՝ 1839 թվականին: «Կենսագրական երևելի արանց», կամ կարճ «Կենսագրութիւն երևելի արանց, զոր ծաղկաքաղ համառօտեաց յընդարձակ բառարանէն իւրմէ յերկուս հատորս»:
Մատթեոս Թեոփիլյանի հրատարակած բառարանում ներկայացված են եղել հայ և օտար ականավոր մարդկանց, հատկապես եկեղեցական գործիչների կենսագրությունները:
Առաջին հատորը 964 էջ է, երկրորդը՝ 1071։ Նյութերը քաղված են եղել ֆրանսերեն և լատիներեն հանրագիտական բառարաններից։
Комментариев нет:
Отправить комментарий