1820 թ. հունվարի 28-ին Ֆադեյ Բելինսհաուզենը և Միխայիլ Լազարևը ռուսական նավերով հայտնագործեցին Անտարկտիդա մայրցամաքը:
Անտարկտիդա (հունարեն՝ ἀνταρκτικός, բառացի «Արկտիկայի հակադրություն»), հարավային բևեռի շուրջն ընկած մայրցամաքն է, որի մակերեսը կազմում է շուրջ 14 մլն. կմ²։
Հարավային լայնության 60° զուգահեռականից հարավ ընկած ջրային տարածքը կղզիների և Անտարկտիդա մայրցամաքի հետ կոչվում է Անտարկտիկա աշխարհամաս։
Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում` հիմնականում Անտարկիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով: Տարածքը կազմում է է 14.0 քառակուսի կիլոմետր (5.4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո: Համեմատության համար նշենք, որ Անտարկտիդան Ավստրալիայից երկու անգամ մեծ է: Անտարկտիդայի տարածքի 98% ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1.6 կիլոմետր):
Անտարկտիդան համարվում է ամենացուրտ, ամենաչոր մայրցամաքը` ամենաուժեղ քամիներով. համեմատաբար բարձրադիր է: Անտարկտիդան համարվում է անապատ, քանի որ առափնյա խորությունը տարեկան ավելանում է ընդամենը 200 միլիմետրով, որը տարածքի համեմատ նվազ է:
Այտեղ գոյատևում են միայն ցրտակայուն օրգանիզմներ, որոնց թվում են բազմաթիվ բույսերի և կենդանիների տեսակներ (պինգվիններ, ծովահորթեր և այլն), բակտերիաներ, սնկեր, բույսեր և պրոտիստաներ: Նմանատիպ բուսականությունը բնորոշ էտունդրային:Չնայած այն փաստին, որ դեռ հնուց մարդիկ բազմաթիվ առասպելներ և կարծիքներ են հայտնել Terra Australis (“Հարավային մայրցամաք” – ի) մասին , առաջին ընդունված վարկածը ապացուցվել է Ֆաբիան Գոտլիեբ վոն Բելինգշաուզենի և Միխաիլ Լազարեվի Վոստոկ և Միրնի ռուսական հետազոտության կողմից 1820 թվականին: Սակայն, 19-րդ դարի երկրորդ կեսին մայրցամաքը բոլորովին անտեսված էր անտանելի միջավայրի, միջոցների պակասի և տարածքի մեկուսացման պատճառով: 1959 թվականին 12 երկրների կողմից ստորագրվեց Անտարկտիայի դաշինքը: այսօր երկրների քանակը կազմում է 49: Դաշինքը արգելում է բոլոր տեսակի ռազմական գործողությունների և հանքագործության իրականացումը: Արգելված է նաև այն ամենը, ինչը վերաբերում է միջուկային ռումբերի պատրաստման և պայթեցման գործընթացներին` նպատակ ունենալով պահպանել մայրցամաքի օզոնային շերտը և քաջալերել միայն գիտական հետազոտությունները: Այսօր հոտազոտություններ են իրականացվում բազմաթիվ երկրներից ավելի քան 4,000 գիտնականների կողմից:
Комментариев нет:
Отправить комментарий