2/22/2013

Պատերազմ, որը տևեց ընդամենը 38 րոպե


Գիտե՞ս որ  1896 թվականի օգոստոսի 27-ին Բրիտանիայի և Զանզիբարի սուլթանության միջև տեղի ունեցած պատերազմը տևել է 38 րոպե և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի համարվում է պատմության մեջ ամենակարճ պատերազմը։
19-րդ դարի վերջին Զանզիբարը Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո էր։ Պատերազմը սկսվում է Բրիտանիայի ղեկավարության հետ համագործակցող Զանզիբարի սուլթան Համադ իբն Տուվայնիի մահվանից հետո։ Նրա զարմիկ Հալիդ իբն Բարգաշը գերմանացիների օգնությամբ պետական հեղաշրջում է իրականացնում և գրավում գահը։ Բրիտանացիները Հալիդ իբն Բարգաշից պահանջում են  հրաժարվել գահից՝ հօգուտ իրենց աջակցող թեկնածու Համուդ բին Մուհամեդի։ Հալիդ իբն Բարգաշը հրաժարվում է  և կարճ ժամանակում 2800 հոգանոց զորք է հավաքում, պալատի նկուղներից հանում բրոնզե, 200 տարի չկրակած թնդանոթը։
Զանզիբարցիներն  իրենց միակ թնդանոթով զինված «Գլազգո» առագաստանավը դուրս են բերում  մարտի՝ բրիտանական հինգ նավերի դեմ։ Նշված ժամին բրիտանական զինուժը սկսում է  հրաձգությունը։ Հինգ րոպե անց «Գլազգոն» պատասխանում է և նույն րոպեին ջրասույզ արվում։
 Կես ժամվա գնդակոծությունից հետո ափամերձ կառույցները հիմնահատակ ավերվում են,   դադարում  է պատասխան կրակը, բայց, քանի որ դրոշակը  իջեցված չի լինում, բրիտանացիները  շարունակում են  գնդակոծությունը։ 15 րոպե անց դրոշակաձողը ջարդվում է և դրոշը այլևս չի  երևում։ Ադմիրալ Ռոուլինգսը դա համարում է  հանձնվելու նշան և հրամայում է դադարեցնել կրակոցները։

Комментариев нет:

Отправить комментарий