2/25/2013

Վատիկանի թանգարանի տնօրենը համոզված է, որ զբոսաշրջիկներն իրեն պատառ-պատառ կանեն

 Վատիկանի թանգարանների համալիրի տնօրեն Անտոնիո Պալոուչչին տուրիստներին զգուշացնում է, որ գաղտնի ժողովի ժամանակ փակ կլինի Սիքստինյան մատուռը: Այժմ արդեն փակ են մի քանի սրահներ, չնայած կարդինալների հավաքի ստույգ ժամանակը հայտնի չէ:

-Ես գիտեմ, որ զբոսաշրջիկներն ինձ կտոր-կտոր կանեն հարցադրումներով ու բողոքներով, քանի որ շատ են ցանկանում այցելել մատուռ,-հայտարարել է Պաոլուչչին, ով եղել է Իտալիայի  մշակույթի նախկին նախարարը:

Ամեն օր մատուռ այցելում է շուրջ 20.000 զբոսաշրջիկ: Տոմսն արժե 16 եվրո: Սիքստինյան մատուռում զբոսաշրջիկները կարող են անցկացնել 30 րոպե, այնուհետև այցելել Վատիկանի թանգարանները՝ ուղեկցողի հետ, ով իր ձեռքում ունի գաղտնի դռների բանալիների կապոցը:


Աղբյուր՝ Lenta.ru


Комментариев нет:

Отправить комментарий