1999 թվականի նոյեմբերին փետրվարի 21-ը ընդունվել
է որպես մայրենի լեզվի միջազգային օր և նշվում է 2000 թվականից։ Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի հետ համատեղ անցկացվող «Լեզվաքաղաքականության արդի խնդիրներ» խորագրով մեկնարկած
գիտաժողովի ժամանակ
ելույթ ունեցավ բ.գ.թ. Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, ով ցավ հայտնեց
լեզվաքաղաքական սկզբունքների ձևավորման բացակայության
համար։ «Պետք է ունենանք լեզվի զարգացման պետական ծրագիր։ Երկու փաստաթուղթ, որոնք
անհրաժեշտ են։ Այս ծրագիրը ենթադրում է ամեն տարի օրենսդրական դաշտի փոփոխություն։
Չունենալով օրենսդիր մարմին` լեզվի զարգացման գործում առաջ չենք գնա»,-նշեց Սերգո Երիցյանը`
կարևորագույն խնդիրներից մեկն էլ համարելով լեզվի պետական տեսչության մասին օրենքի
բացակայությունը։
Լեզվի պետական տեսչության պետը կարևորելով ամեն տարի օրենսդրական դաշտում կատարվելիք փոփոխությունների
անհրաժեշտությունը` առաջ քաշեց Լիտվայի օրենքը։
Գիտաժողովին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,
ով խոստացավ համապատասխան ծրագրի մշակման դեպքում
աջակցություն ցուցաբերել ու գործը հասցնել իր նպատակին։
Անի Կարապետյան
Комментариев нет:
Отправить комментарий