Տարիքն ավելանում է կնճիռների, մուգ մաշկի և «տատիկ» օծանելիքի շնորհիվ:
Ի վերջո, ի՞նչն է ավելացնում տարիքը:
1.Վաղ ալեհեր մազերը, որոնք կարող են առաջանալ առողջական խնդիրների հետևանքով:
2.«Թմրած» պարանոցը: Պարանոցի մաշկը շատ բարակ է և առավել հակված է վաղաժամ ծերացման:
3.Չխնամված ձեռքերը: Կնոջ տարիքը միշտ ձեռքերն են մատնում: Միշտ պետք է խնամել:
4.Տարիքին չհամապատասխանող հագուստը:
5.Վառ արտահայտված դիմահարդարումը: Նման դիմահարդարման դեպքում կունենաք չար, զայրացած կնոջ տեսք:
6.Օծանելիքը: Եթե օծանելիքի բույրը ձեզ դուր չի գալիս, ապա ավելի լավ է չօգտագործեք:
7.Կնճիռները: Ավելի լավ է կանխարգելել կնճիռների առաջացումը, քան ազատվել դրանցից: Օգտագործե՛ք արևապաշտպանիչ քսուք, խոնավ պահե՛ք:
8.Ուժեղ արևայրուք: Չափից շատ արևայրուքը նպաստում է մաշկի արագ ծերացմանը:
9.Հոգնած հայացք: Ձանձրացած, հոգնած աչքերը ավելացնում են տարիքը: Սիրե՛ք կյանքը, ուրախացե՛ք ամենափոքր հաջողություններով: Պահե՛ք ձեր մեջ երեխայի պարզությունը:
10.Չափավոր օգտագործեք սնունդը, մարզանքը, քսուքները, հակացելյուլիտային պրոցեդուրաները:
Թարգմանությունը՝ Անի Կարապետյանի
Աղբյուր՝ segodnya.ua
Комментариев нет:
Отправить комментарий