Անտոնիո Գաուդին ծնվել է 1852 թվականի հունիսի 25-ին` Կատալոնիայում։ Ըստ աղբյուրների, նրա ծննդավայրը Ռիուդոմոսն է, որտեղ փոքրիկ տուն են ունեցել։ Նա ծնողների 5-րդ զավակն է եղել։ Եղբայրներից 2-ը մահացել են վաղ տարիքում, երրորդ եղբայրը մահանում է 1876 թվականին։ Նույն թվականին մահանում է նաև մայրը։ 1879 թվականին Գուդին կորցնում է նաև քրոջը, որի փոքրիկ աղջնակը մնում է նրա խնամքին։
Հոր և փոքրիկի հետ Գաուդին մեկնում է Բարսելոնա, որտեղ, 1907թվականին, մահանում է հայրը, որոշ ժամանակ անց` փոքրիկ, թույլ առողջություն ունեցող աղջնակը։
Գաուդին երբեք ամուսնացած չի եղել, ավելին, կնատյաց է եղել։ Նա մանկուց տառապել է ռևմատիզմով, սիրել է մենակ զբոսնել։ Բնությունն էլ կարծես դառնում է ապագա ճարտարապետի ոգեշնչման աղբյուրը։
Բարսելոնայում 5 տարի նախապատրաստական դասընթացների մասնակցելով` ընդունվում է ճարտարապետական դպրոց, որն ավարտում է 1878 թվականին։
1870-1882թթ Գաուդին աշխատելով հայտնի ճարտարապետների մոտ` սովորել է բազում մանր գործեր կատարել.լույս, ցանկապատ և այլն։ Նախագծել է նաև իր տան կահույքը։
Եվրոպայում այդ ժամանակ նոր ոճ էր ի հայտ գալիս և Գաուդին հետևողականորեն ուշադրություն է դարձրել ֆրանսիացի ճարտարապետ և գրող Վիոլլե Դե Դյուկի,և անգլիացի քննադատ, արվեստաբան Ռեյսկինի գործերին։
Ինչպես բոլորի, այնպես էլ Գաուդիի դեպքում, լինում է ճակատագրական հանդիպում, ինչն էլ փոխում է ամեն ինչ։ Նա հանդիպում է Գուելին, ով կարող էր խենթություններ պատվիրել, իսկ Գաուդիին, ինչպես ամեն մի արվեստագետի, անհրաժեշտ էր ազատություն, որը կար։
Գաուդին բազում աշխատանքներ է կատարում Գուելի ընտանիքի համար։ Կառուցելով «Գուելի դղյակ»-ը` նա դադարում է հասարակ ճարտարապետ լինելուց և դառնում է Բարսելոնայի ամենաոճային, պահանջված ճարտարապետը։
1926թ. հունիսի 7-ին 73-ամյա Գաուդին դուրս է գալիս տնից, որպեսզի ուղևորվի եկեղեցի, տրամվայը հարվածում է նրան և արդյունքում, Գաուդին անգիտակից հայտնվում է փողոցում։ Անցորդները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխել առանց փաստաթղթերի, անհայտ ծերուկին։
Վերջապես նրան տեղափոխում են հիվանդանոց, որը նախատեսված էր աղքատների համար։ Սակայն նրան այլևս ոչինչ չէր կարող օգնել։ Գաուդին մահանում է 1926 թ. հունիսի 10-ին։
Комментариев нет:
Отправить комментарий