Բոսնիական պատերազմը տեղի է ունեցել 1992-1995թթ։ Այն մաս էր կազմում Հարավսլավական պատերազմների և սկիզբ է առել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության փլուզման շրջանում, այն բանից հետո, երբ Բոսնիա և Հերցոգովինան 1992 թ. իրեն անկախ հռչակեց։
Հակամարտող երեք կողմերն էին Բոսնիա և Հերցեգովինայի երեք էթնիկ խմբերը. բոսնիակները, խորվիաթները և սերբերը։
1992 թ. փետրվարի 29-ին և մարտի 1-ին բոսնիական կառավարությունը նշանակեց հանրաքվե՝ որոշելու համար Բոսնիա և Հերցեգովինայի անկախության հարցը։ Մեծամասնություն կազմող խորվաթները և բոսնիակները քվերարկեցին հօգուտ անկախության։ Իսկ բոսնիացի սերբերը բոյկոտեցին քվեարկությունը, դեմ լինելով անկախությանը և հանրաքվեն հակասահմանադրական համարելով։ Քանի որ ձայների մեծամասնությունը քվեարկել էր անկախության համար, 1992 թ.ապրիլի 7-ին Բոսնիայի խորվաթ և բոսնիակ պատգամավորները հռչակեցին անկախություն։ Որպես պատասխան դրան ապրիլի 7-ին Բոսնիայի սերբերը հռչակեցին մի նոր հանրապետություն.Սերբական Հանրապետությունը և սկսեցին պահանջել Բոսնիա և Հերցեգովինայի այլ տարածքներ ևս, ուր սերբական փոքրամասնություն էր բնակվում։
Դեռևս մինչև հանրաքվեն երեք էթնիկ խմբերը սկսել էին կազմավորել սեփական փոքր բանակներ և միլիցիաներ։ Սերբերի բանակը օժանդակություն էր ստանում Հարավսլավական Ժողովրդական Բանակի (ՀԺԲ) կողմից։
Առաջին արյունալի բախումը տեղի էր ունեցել 1991թ.սեպտեմբերի 30-ին, երբ ՀԺԲ-ն ավերեց Բոսնիայի խորվաթաբնակ Ռավնո քաղաքը։ Հանրաքվեի անցկացման շրջանում դրությունը ավելի լարվեց։ Երկրի տարբեր վայրերում բռնկվեցին կռիվներ, հատկապես արևելյան Բոսնիայում՝ Դրինայի կիրճում, իսկ երկրի հյուսիս-արևմուտքում 1992 թ. ապրիլից կատարվեցին արյունահեղություններ և էթնիկ զտումներ։ Բիյելյինա, Վիսեգրադ, Ֆոչա, Բրատունակ, Սանսկի Մոստ, Պրիյեդոր, Կոզարակ և այլ բնակավայրերում Բոսնիացի բնակչությունը դարձաց թիրախ։
Комментариев нет:
Отправить комментарий