Երբ խոսքը ինսլուտ ստացած մարդու մասին է, միանգամից պատկերացնում ենք չշարժվող մարդու, ով նաև ծխում է: Ռիսկային գործոններից մեկը տարիքն է, սակայն, գործնականում ինսուլտը(կաթված) գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ և կարող է տեղի ունենալ ցանկացած տարիքում:
Բժիշկների տվյալներով ինսուլտ առաջանում է նաև երեխաների մոտ: Ռիսկային այնպիսի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ծանր ֆիզիկական աշխատանքը, մեծացնում են կաթվածի հավանականությունը:
Բժիշկ Ուոլթոնը՝ Ինսուլտի ուսումնասիրության ասոցացիայից, նշում է, որ ինսուլտը միայն ծերերին բնորոշ հիվանդություն չէ: Կաթված կարող է լինել երիտասարդների ու երեխաների մոտ: «Մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր ոք կարող է կաթվածահար լինել »,-ավելացնում է փորձագետը:
«Սակայն զավեշտալին այն է, որ կարող են կաթվածահար լինել և՛ առողջ ապրելակերպ ունեցող մարդիկ և ոչ այդքան»,-եզրափակում է բժիշկը:
Աղբյուր՝ BBC
Комментариев нет:
Отправить комментарий