2/22/2013

Հայկական քարտեզ, որն ունի աշխարհագրական աստիճանացույց


Գիտե՞ս որ   հայատառ առաջին կիսագնդերի քարտեզը Համատարած Աշխարհացույցն  է, որը տեղեկություններ է պարունակում է թե՛ երկրի և թե՛ աստղային երկնքի մասին: 1695  թվականին տպագրվել է  Հոլանդիայի Ամստերդամ  քաղաքում՝ Թովմաս Վանանդեցու կողմից:
Կազմել և հայերեն գրությունները կատարել են Մաթևոս Հովհաննիսյանը, Թովմաս Եպիսկոպոսը (Թովմաս Վանանդեցի), Ղուկաս և Միքայել Նուրիջանյան եղբայրները: Քարտեզը պղնձի վրա փորագրել են Ադրիանուս և Պետեր Շխոենբեկ եղբայրները: Նրանք մինչև այդ փորագրել էին Եվրոպական լեզուներով հրատարակված կիսագնդերի քարտեզներ:
Աստիճանացանցի բաժանման ձևով այն տարբերվում է այժմյան կիսագնդերի քարտեզներից: Արևմտյան և Արևելյան կիսագնդերի հասկացություն գոյություն չունի, միջօրեականների բաժանումը սկսվում է 0°-ից, վերջանում՝ 360°-ով: 0°-ի միջօրեականն անցնում է Աֆրիկայի ամենաարևմտյան կետից:
«Համատարած Աշխարհացույց»-ը պատկերում է այդ ժամանակվա հայտնի աշխարհը: Երկրագնդի չուսումնասիրված մասերը՝ Հյուսիային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածը, Ասիայի հյուսիսարևելյան և Ավստրալիայի արևելյան մասերը, Նոր Զելանդիան, Գրենլանդիայի մի մասը պատկերված չեն:
«Համատարած Աշխարհացույց»-ի շրջանակից դուրս պատկերված են նաև այդ ժամանակ ընդունված դիցաբանական բազմաթիվ նկարներ:
Տիեզերագիտական տեսակետից «Համատարած Աշխարհացույց»-ը դեռևս գտնվում է նախակոպեռնիկոսյան շրջանի երկրակենտրոն սիստեմի վրա: Երկու կիսագնդերի միջև շրջանաձև ուղեծրերով ցույց է տրված մեր համակարգությունը՝ երկրակենտրոն սիստեմով: Արեգակը պատկերված է որպես չորրորդ մոլորակ: Նրա մեջ ընդգրկված են 57 համաստեղությունների նկարները՝  իրենց անվանման հետ միասին:

Комментариев нет:

Отправить комментарий