Հնդեվրոպական լեզվաընտանիքը աշխարհում ամենատարածվածն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում(Մայրցամաքը երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի (այսինքն ծովի մակարդակից) մակարդակից բարձր` ցամաքի տեսքով: Մայրցամաքների թիվը 6-ն է: Դրանք են. Եվրասիա, Աֆրիկա, Հս.Ամերիկա, Հվ. Ամերիկա, Անտարկտիդա, Ավստրալիա)։
Հնդեվրոպական լեզուների կրողների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ «Հնդեվրոպական լեզուների» տերմինը առաջին անգամ ներկայացվել է Թովմաս Յունգի կողմից 1813 թ:
Գերմանական գրականության մեջ հաճախ օգտագործվում է «Հնդգերմանական լեզուներ» տերմինը։ Երբեմն ավելի վաղ հնդեվրոպական լեզուները կոչվում էին «Արիական», սակայն այժմ այդ տերմինը կոչվում է «Արիական լեզուներ», այդ թվում «Նուրիստանական ճյուղը» և «Հնդիրանական լեզուները». Հնդեվրոպական լեզվաընտանիք, ամենից ավելի լավ ուսումնասիրված ամենաբազմալեզու լեզվական ընտանիքներից մեկը, որ տարածված է Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանայի զգալի մասում: Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի. Հնդկական ճյուղ, Իրանական ճյուղ, Սլավոնական լեզուներ, Հայերեն, Կելտական լեզուներ, Ռոմանական լեզուներ, Գերմանական լեզուներ, Բալթիական լեզուներ, Ալբաներեն, Հունարեն։
Նշենք, որ վերջերս լուրեր էին տարածվել մամուլում այն մասին, որ հնդեվրոպական լեզուները սկիզբ են առել Թուրքիայից։ Նման վերտառությամբ նյութ է տեղադրվել bbc ռուսական կայքում, համաձայն որի` լեզվաբանների խումբը` Նոր Զելանդիայից, կարծում է, որ հնդեվրոպական լեզուները սկիզբ են առել Անատոլիայում` ժամանակակից Թուրքիայի տարածքում, 9000 տարի առաջ։
Տարաձայնությունները` կապված այս լեզուների հետ, շարունակվում են։ Գիտնականների հոդվածը տպագրվել է Science ամսագրում, որտեղ հանդես են եկել իրենց վերլուծություններով։
«Անատոլիական» վարկածը առաջ է քաշվել 1980-ականներին բրիտանացի գիտնական Քոլին Ռենֆրյուի կողմից, ինչը բազում վիճաբանությունների առիթ է հանդիսացել։
Комментариев нет:
Отправить комментарий